Գլխավոր տեղեկություն
Номер
N 548
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.09.2000-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.08.29/20(118)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
17.08.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.08.2000
Дата вступления в силу
08.09.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2000 թվականի N 548

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 232 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 5-ի N 470, սեպտեմբերի 3-ի N 551 և 2000 թվականի ապրիլի 28-ի N 232 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«32. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  399  5  1»:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 232 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կանոնադրության 10-րդ կետի «ժա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա) գնումների գործընթացի պետական կարգավորումը և միջճյուղային համակարգումը»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան