ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2000 թվականի N 520
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N 112 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 19-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 112 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 6-րդ կետի «բ» ենթակետը «համագործակցություն» բառից հետո լրացնել «տրամադրում է ամենամսյա տեղեկատվություն բժշկական օգնության և ծառայությունների ծավալների ու վճարումների վերաբերյալ» բառերով.
բ) որոշմամբ հաստատված կանոնադրությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 121-ին կետով`
«121. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության այլ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ համակարգված գործունեություն իրականացնելու նպատակով ստեղծվում է գործակալության հասարակական հիմունքներով գործող` խորհրդակցական մարմնի կարգավիճակով, միջգերատեսչական հանձնաժողով, որի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
Հանձնաժողովը քննարկում է առողջապահության համակարգի ֆինանսական քաղաքականության, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և ծառայությունների ծավալների ու սակագների վերաբերյալ հարցերը, առողջապահության համակարգի ֆինանսավորմանը վերաբերող գործակալության ընթացիկ և տարեկան հաշվետվությունները:
Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|