Գլխավոր տեղեկություն
Номер
N 1390-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1166
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.09.2005
Дата вступления в силу
02.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1390-Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 200 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ  հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 200 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված կարգի`

ա) 2-րդ կետի «գ» ենթակետում, 5-րդ կետում և 7-րդ կետի «գ» ենթակետում «ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության անձնագրային ու արտոնագրերի ծառայության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության» բառերով.

բ) 3-րդ և 8-րդ կետերում «մաքսային վարչության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի» բառերով.

գ) 5-րդ և 10-րդ կետերից հանել «բացառությամբ ԱՊՀ անդամ կամ այլ պետությունների, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը կնքել է առանց արտոնագրի մուտքի-ելքի ռեժիմի մասին պայմանագիր» բառերը.

դ) 6-րդ կետում «ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության» բառերը փոխարինել «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 6
     Երևան