Գլխավոր տեղեկություն
Номер
N 1467-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.1188
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.09.2005
Дата вступления в силу
29.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 սեպտեմբերի 2005 թվականի N 1467-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
30-Ի N 1953-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միջուկային և (կամ) ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության մասին» N 1953-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետում «2005 թվականի հոկտեմբերին» բառերը փոխարինել «2006 թվականի հուլիսին» բառերով.

բ) որոշման 3-րդ կետի`

«ա» ենթակետում «2005 թվականի մարտի 15-ը» բառերը փոխարինել «2006 թվականի ապրիլի 15-ը» բառերով,

«բ» ենթակետում «2005 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «2005 թվականի հոկտեմբերի 30-ը» բառերով.

գ) որոշման 4-րդ կետում «2005 թվականի սեպտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «2006 թվականի փետրվարի 28-ը» բառերով.

դ) որոշման 5-րդ կետում «2005 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «2006 թվականի ապրիլի 1-ը» բառերով.

ե) որոշման 6-րդ կետում «2005 թվականի հունիսի 1-ը» բառերը փոխարինել «2005 թվականի սեպտեմբերի 30-ը» բառերով.

զ) որոշման 7-րդ կետի «բ» ենթակետում «2005 թվականի մայիսի 1-ը» բառերը փոխարինել «2006 թվականի մարտի 15-ը» բառերով.

է) որոշման տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության ներկայացրած համապատասխան հայտի հիման վրա քննարկել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1953-Ն որոշմամբ նախատեսված ստուգողական վարժանքի անցկացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեում նախատեսման հնարավորության հարցը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 10
Երևան