Գլխավոր տեղեկություն
Номер
N 1466-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.1187
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.09.2005
Дата вступления в силу
01.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1466-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի N 1536-Ն որոշման 10-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների կապի և կոմունալ ծախսերի տարեկան նորմաները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 10
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 11-ի N 1466-Ն որոշման


 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԸ

NN
ը/կ

Հաստիքը կամ ստորաբաժանումը 

  

Ամսական սահմանաչափը 

Տարեկան սահմանաչափը   

տեղական ելից խոսակցու-թյուններ (րոպե) 

 միջքաղաքային և բջջային ցանց ելից խոսակցություններ, այդ թվում` ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդակցություններ (դրամ) 

միջազգային ելից խոսակցություն-ներ, այդ թվում` ֆաքսիմիլային միջազգային հաղորդակցու-թյուններ
(դրամ)

փոստային կապի ծառայու-թյուններ
(դրամ) 

  հատուկ հեռախոսա-կապ
(սուպեր) (դրամ) 

1.

Պետական ոչ առևտրային կազմակերպություն    

 

   

150000

 

2.

Տնօրեն

3000

10000

5000

-

 

3.

Տնօրենի տեղակալներ (յուրաքանչյուրին մեկ հեռախոսագիծ) 

1500

3750

-

4.

Ստորաբաժանման ղեկավարներ (յուրաքանչյուրին մեկ հեռախոսագիծ) 

2250

3750

-

5.

Ստորաբաժանում (յուրաքանչյուրին մեկ հեռախոսագիծ)

2250

-

-


 

Դրամներով նշված սահմանաչափերը չեն ներառում ավելացված արժեքի հարկը, իսկ հեռախոսակապի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափերում ներառված են նաև IP ծառայությունները: Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայություններից օգտվելու վարձի վճարման ծախսերը սահմանել յուրաքանչյուր հաստիքային միավորի համար՝ օրական 30 լիտր։ Ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշմամբ հաստատված նորմաները:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան 


Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան