Գլխավոր տեղեկություն
Номер
N 496-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.05.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.559
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
21.04.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.05.2005
Дата вступления в силу
19.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 496-Ն

ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «02. Վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների և քանակների քարտեզագրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 27
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 496-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՎՆԱՍԱԿԱՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները

2005 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

ծրագրով նախատեսված աշխատանքի`

 

նկարագիրը և փուլերը

վերջնական արդյունքը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

1

2

3

4

5

6

Վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների և քանակների քարտեզագրում

1. Ուսումնասիրել այն եվրոպական երկրների փորձը, որտեղ իրականացվում է վնասակար նյութերի արտանետման աղբյուրների և այդ նյութերի որակական ու քանակական ցուցանիշների քարտեզագրում

գործողությունների ծրագիր

 

2. Գնահատել Հայաստանում վնասակար նյութերի արտանետման աղբյուրների և այդ նյութերի որակական ու քանակական ցուցանիշների քարտեզագրման համար անհրաժեշտ ցուցանիշների վերաբերյալ գոյություն ունեցող տեղեկատվությունը, կազմել այն լրացնելու և լուծում պահանջող այլ խնդիրների ցանկը: Մշակել այդ խնդիրների լուծմանը նպատակաուղղված գործողությունների ծրագիր

3. Գույքագրել և դասակարգել վնասակար նյութերի արտանետումները և աղտոտման աղբյուրները` ըստ բարձրության, տեղադիրքի, արտանետվող նյութերի տեսակի և այլն

աղտոտման անշարժ աղբյուրների և արտանետումների տվյալների բազա

4. Տեղադրել աղտոտող նյութերի արտանետումների և դրանց աղբյուրների գույքագրման ցուցանիշները` կոնվենցիայի շրջանակներում ստեղծված` Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի ցանցում

Հայաստանի տվյալները՝ տեղադրված Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկումների և գնահատման համատեղ ծրագրի ցանցում

 5. Էլեկտրոնային քարտեզագրման համար պահանջվող տեղեկատվության նախապատրաստում: Հայաստանի Հանրապետության տարածքի համար աղտոտվածության քարտեզի կազմում:

վնասակար նյութերի արտանետումների աղբյուրների և քանակների քարտեզ

Աշխատանքների ծավալը

x

նշված փաստաթղթերի փաթեթ` ներառյալ մշակված քարտեզը

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

9000.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ)

x

9000.0

3600.0

6300.0

9000.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան