Գլխավոր տեղեկություն
Номер
N 1414-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.1174
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2005
Дата вступления в силу
29.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1414-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար հատկացնելու մասին» N 976-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) որոշման 4.13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.13. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` մարզի մի շարք համայնքներում` համաձայն N 10 հավելվածի, 2005 թվականի կարկտահարության հետևանքները մեղմելու և ջրօգտագործողներին աջակցելու նպատակով ոռոգման ջրի տարեկան վարձի մասնակի փոխհատուցման համար` 42.468,1 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով)».

բ) որոշման N 10 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    


«Հավելված N 10
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 976-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԵՂՄԵԼՈՒ ԵՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ
Համայնքի անվանումը Վնասված տարածքը
(հա)
Գումարը
(դրամ)

1.

Ջանֆիդա 453,68 11904971,5
2. Նալբանդյան 582,33 15280863,3
3. Փշատավան 211,056 5538299,4
4. Նոր Կեսարիա 12,0 319284,2
5. Նոր Արտագես 109,34 2869180,0
6. Ջրաշեն 95,99 2518864,0
7. Գետաշեն 44,83 1176379,5
8. Բամբակաշատ 109,0 2860258,1
         Ընդամենը         42468100

 

 

 

 

 

 

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 10 Երևան