Գլխավոր տեղեկություն
Номер
N 405-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (27.07.2002-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.07.17/25(200) Հոդ.611
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.06.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.06.2002
Дата вступления в силу
27.07.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2002 թվականի N 405-Ն

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների 2002 թվականի ամառային հանգստի կազմակերպումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովին՝

ա) երկօրյա ժամկետում ճշտել Հայաստանի Հանրապետությունում 2002 թվականին գործող մանկական առողջարարական ճամբարների ցանկը.

բ) կազմակերպել 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգիստը՝ 2002 թվականի հուլիսի 5-ից, 2 հերթափոխով, 20-ական օրով.

գ) միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարներն անհրաժեշտ քանակությամբ և տեսականիով սննդամթերքով ապահովելու հարցը.

դ) մինչև 2002 թվականի հոկտեմբերի 25-ը ամփոփել մանկական առողջարարական ճամբարների գործունեության արդյունքները:

3. Հաստատել՝

ա) 2002 թվականին մանկական առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի հաշվարկը՝ համաձայն N 2 հավելվածի.

բ) մանկական առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական և սպասարկող անձնակազմերի տիպային հաստիքները՝ համաձայն N 3 հավելվածի:

4. Մանկական առողջարարական ճամբարներ ունեցող Հայաստանի Հանրապետության նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին՝ մանկական առողջարարական ճամբարների նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև 2002 թվականի հունիսի 30-ը:

5. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարին՝ ճշտել զոհված ազատամարտիկների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների ցուցակները և դրանք մինչև 2002 թվականի հունիսի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝

ա) 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2002 թվականին 3000 դպրոցահասակ երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ.

բ) ապահովել մանկական առողջարարական ճամբարների ֆինանսավորումն ըստ հերթափոխների՝ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցով.

գ) թույլատրել մանկական առողջարարական ճամբարների կարիքների համար գնումները կատարել մեկ աղբյուրից գնման ձևով:

7. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ մինչև 2002 թվականի հունիսի 30-ը մանկական առողջարարական ճամբարներն ապահովել մանկավարժական կադրերով:

8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուսարանի աշխատանքները 2002 թվականի հուլիսի 5-ից սկսելու և մանկական առողջարարական ճամբարները, համաձայն ներկայացված հայտերի, բժշկական կադրերով ապահովելու համար:

9. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին ու Երևանի քաղաքապետին՝ ապահովել ամառային հանգստի մեկնող և վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը:

10. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ 2002 թվականի հուլիսի 5-ից մինչև օգոստոսի 20-ը ապահովել գործող մանկական առողջարարական ճամբարների էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. հունիսի 27
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2002 թ.
հունիսի 27-ի N 405-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի

 

Հ. Աբրահամյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Վ. Խաչիկյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

   

Վ. Բարսեղյան

- ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ

   

Ա. Եսայան

- ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ

   

Ա. Երիցյան

- ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ

   

Ա. Թոփուզյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

   

Վ. Դավիդյանց

- ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ

   

Մ. Երանոսյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության բյուջետային ծրագրավորման գլխավոր վարչության պետ

   

Կ. Շահգալդյան

- ՀՀ Կոտայքի մարզպետ

   

Ս. Հայրապետյան

- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի խորհրդական

   

Ա. Կարապետյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2002 թ.
հունիսի 27-ի N 405-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

2002 թվականին մանկական առողջարարական ճամբարներում հանգստացող մեկ երեխայի մեկ օրվա ծախսերի

 

  Գումարը
(դրամ)
 
Սնունդ (մանկավարժների հետ միասին)՝ ԱԱՀ-ով 1338
   
Տնտեսական ծախսեր՝ ԱԱՀ-ով 60
   
Աշխատավարձ 55
   
Պարտադիր սոցիալական վճարներ 47.0
   

Ընդամենը

1500

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2002 թ.
հունիսի 27-ի N 405-Ն որոշման

 

Տ Ի Պ Ա Յ Ի Ն  Հ Ա Ս Տ Ի Ք Ն Ե Ր

 

մանկական առողջարարական ճամբարների վարչատնտեսական, դաստիարակչական, բուժական եվ սպասարկող անձնակազմերի

 


Հաստիքների
անվանումները
80-120 121-160 161-200 201-240 241-280 281-320 321-360

1 2 3 4 5 6 7 8

Պետ 1 1 1 1 1 1 1
Վարչատնտեսական աշխատողներ
Տնտեսվար 1 1 1 1 1 1 1
Պահեստապետ - 1 1 1 1 1 1
Առաքիչ - 1 1 1 1 1 1
Հաշվապահ 1 1 1 1 1 1 1
Տնտեսուհի 1 1 1 1 1 1 1
Ավագ խոհարար 1 1 1 1 1 1 1
Խոհարար - 2 3 4 5 6 7
Խոհանոցի բանվոր 1 2 3 4 5 6 7
Աման լվացող 1 2 3 4 5 6 7

ընդամենը

7 13 16 19 22 25 28
Դաստիարակչական անձնակազմ
Ավագ մանկավարժ - 1 1 1 1 1 1
Դաստիարակ 5 7 8 11 12 13 14
Ջոկատավար 4 5 6 8 9 10 11
Ֆիզղեկ 1 1 1 1 1 1 1
Նվագակցող 1 1 1 1 1 1 1

ընդամենը

11 15 17 22 24 26 28
Բուժական անձնակազմ
Բժիշկ 1 1 1 1 1 1 1
Բուժքույր - - 1 1 1 1 1

ընդամենը

1 1 2 2 2 2 2
Սպասարկող անձնակազմ
Հավաքարար 2 2,5 3 3,5 4 4,5 5
Վարորդ 1 1 1 1 1 1 1
Պահակ 3 3 4 4 4 4 4
Լվացարար 1 2 2 2,5 3 3,5 4
Էլեկտրիկ 1 1 1 1 1 1 1
Փականագործ - - 1 1 1 1 1
Օժանդակ բանվոր - - - 1 1 1 1

ընդամենը

8 9,5 12 14 15 16 17

 

Ծանոթագրություններ:

1. Սպասարկող անձնակազմի վարձատրությունը կատարում է հիմնադիրը:
  2. Յուրաքանչյուր 3 ջոկատին տրվում է փոխարինող մանկավարժի մեկ լրացուցիչ հաստիք:
  3. Լողավազանի առկայության դեպքում հատկացվում է լողի մարզչի մեկ հաստիք:
  4. Չնորմավորված աշխատաժամանակով և բարձր լեռնային պայմաններում աշխատելու համար վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան