Գլխավոր տեղեկություն
Номер
N 992-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.08.2005-07.08.2007)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.17/51.1 Հոդ.990.1
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.07.2005
Дата вступления в силу
18.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
07.08.2007

 

«Վավերացնում եմ»

 Հայաստանի Հանրապետության

 Նախագահ Ռ. Քոչարյան

27 հուլիսի 2005

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2005 թվականի  N 992-Ն

 

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման ցանկերը` համաձայն հավելվածի:

 2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման հսկողության կարգը և երկակի նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների ցանկերը հաստատելու մասին» N 463 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

2005 թ. հուլիսի 20
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 25-ի N 992-Ն որոշման



Ց Ա Ն Կ Ե Ր

ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան