Գլխավոր տեղեկություն
Номер
N 1447-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.28/61(433) Հոդ.1182
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.09.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.09.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.09.2005
Дата вступления в силу
29.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 սեպտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 սեպտեմբերի 2005 թվականի N 1447-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2002 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկերի գծով պարտքի մարման համար Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու վերաբերյալ համաձայնագրի գործողության ժամկետը (դիվանագիտական նոտաների փոխանակման արդյունքում) երկարաձգելու հետևանքով Ռուսաստանի Դաշնության հանդեպ առաջացած, Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի հաշվարկներում չնախատեսված ֆինանսական պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 2005 թվականի չորրորդ եռամսյակում կատարել 2002 թվականի հուլիսի 17-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում ծագած ֆինանսական պարտավորությունները`

տոկոսավճարի գծով` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 14 խմբի 01 ենթախմբի «01. ՀՀ պետական արժեթղթերի (գանձապետական պարտատոմսերի) սպասարկում (տոկոսավճար)» և «02. Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար)» ծրագրերով նախատեսված հատկացումների տարեկան գումարների սահմաններում` սպասվող տնտեսումների հաշվին,

հիմնական գումարի մարման գծով` «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով արտաքին աղբյուրներից ստացված վարկերի մարման գծով նախատեսված հատկացումների տարեկան գումարի սահմաններում` սպասվող տնտեսումների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված պարտավորությունների գծով վճարումը վճարելուց հետո մինչև տարեվերջ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. սեպտեմբերի 6
Երևան

     

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան