Գլխավոր տեղեկություն
Номер
N 305
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (21.05.2002-10.11.2005)
Статус
Չի գործում
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.05.2002
Дата вступления в силу
21.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
10.11.2005

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2002 թվականի N 305

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 42 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 (որոշումն ուժը կորցրել է 28.10.05 թիվ 835-Ն)

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունվարի 26-ի «Անչափահաս երեխաների հետ տարվող աշխատանքները համակարգող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» N 42 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 26-ի N 247, 2001 թվականի փետրվարի 22-ի N 148 և օգոստոսի 10-ի N 593 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները` որոշմամբ ստեղծված հանձնաժողովի կազմում`

ա) «Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահ)» բառերով.

բ) «Ն. Մնոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Ն. Մնոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ» բառերով.

գ) Լ. Չարխչյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Տ. Հարությունյանին (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար):