Գլխավոր տեղեկություն
Номер
N 1228-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.10.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.07/57(429) Հոդ.1111
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2005
Дата вступления в силу
01.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1228-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի
N 130-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնները, ջրամատակարարման և ջրահեռացման պայմանագրերի օրինակելի ձևերը, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերին միացման տեխնիկական պայմանների սահմանման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության  կառավարության 1999 թվականի մարտի 13-ի N 149 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 130-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունները` ուղղ.

որոշման 4-րդ կետի «դ» ենթակետի երկրորդ պարբերությունը «խողովակի թողունակության ջրաքանակով» բառերից հետո լրացնել «(ջրի շարժման 1.5 մ/վրկ արագությամբ և ջրամատակարարման փաստացի տևողությամբ)» բառերով, իսկ «սակայն մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը» բառերը փոխարինել «իսկ 2005 թվականի հուլիսի 1-ից հետո» բառերով, «150» թիվը` «100» թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող ամսվա 1-ից:
  

Հայաստանի Հանրապետության
        վարչապետ Ա. Մարգարյան

 

2005 թ. օգոստոսի 12
        Երևան


 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան