Գլխավոր տեղեկություն
Номер
N 100
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (11.04.2002-28.06.2003)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2002.04.01/11(186) Հոդ.224
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.03.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.03.2002
Дата вступления в силу
11.04.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մարտի 2002 թվականի N 100
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի պահանջների՝

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության համար հաստատված աշխատողների առավելագույն թվի սահմաններում սահմանել աշխատակազմի ղեկավարի հաստիքային միավոր՝ 100000 դրամ պաշտոնային դրույքաչափով:

2. Սահմանել, որ 2002 թվականի ընթացքում համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով տվյալ մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Սույն որոշման 1-ին կետում նշված պետական մարմինների ղեկավարներին՝

ա) մինչև 2002 թվականի մարտի 9-ը նշանակել համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավար՝ ելնելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներից.

բ) սույն որոշման կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.06.2003, թիվ 288-Ա 28.06.2003, N 100
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան