Գլխավոր տեղեկություն
Номер
N 382
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (10.06.2001-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2001.05.31/15(147) Հոդ.408
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.05.2001
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.05.2001
Дата вступления в силу
10.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2001 թվականի N 382
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հուլիսի 12-ի N 446, սեպտեմբերի 6-ի N 606, սեպտեմբերի 26-ի N 649 և 2001 թվականի փետրվարի 6-ի N 93 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող` Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

«Երևանի քաղաքապետարան

 

 Ռ. Նազարյան

- Երևանի քաղաքապետ (խորհրդի նախագահ)

Գ. Մալխասյան

- ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Կ. Արեյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Մ. Միքայելյան

- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վ. Վարդապետյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ

Ֆ. Զաքարյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ

Վ. Վարդանյան

- Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական

Լ. Ղազարյան

- Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ

Վ. Ավոյան

- Երևանի քաղաքապետարանի «Համայնքային զարգացում» ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար»:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան