Գլխավոր տեղեկություն
Номер
N 892-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.886
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.07.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.07.2005
Дата вступления в силу
21.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 7  հուլիսի 2005 թվականի N 892-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 719-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 7-ի «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» N 719-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 2-րդ կետի`

ա) «ա» ենթակետում «առկայության դեպքում» բառերից հետո հանել ստորակետը և լրացնել «(բացառությամբ քաղաքային բնակավայրերի),» բառերով.

բ) «բ» ենթակետը «ինքնակամ զբաղեցված հողամասում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ քաղաքային բնակավայրերի)» բառերով.

գ) «գ» ենթակետի երկրորդ պարբերությունը լրացնել «ինչպես նաև քաղաքային բնակավայրերում սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից ինքնակամ զբաղեցված հողամասերը և (կամ) ինքնակամ զբաղեցված հողամասում ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, որոնց հետագա կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերով սահմանված կարգով» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
         վարչապետ
Ա. Մարգարյան

 2005 թ. հուլիսի 7
            Երևան