Գլխավոր տեղեկություն
Номер
N 1359-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.09.2005-01.06.2023)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.09.22/60(432) Հոդ.1159
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.09.2005
Дата вступления в силу
23.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 սեպտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 օգոստոսի 2005 թվականի N 1359-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՆԿԱՍԱՑԻՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ ԵՎ ՔԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի տեսակը և ձևը`

ծառայողական` կարճ ակոսափող,

քաղաքացիական,

որսորդական` ակոսափող և ողորկափող,

գազային` ատրճանակ և ռևոլվեր,

ազդանշանային.

բ) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի քանակը` յուրաքանչյուր ինկասատորին մեկ միավոր զենքի հաշվարկով.

գ) ինկասացիոն կազմակերպությունների աշխատողների կողմից օգտագործվող զենքի մոդելը`  Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեագիտական պահանջներին համապատասխան տեխնիկական բնութագիր ունեցող ցանկացած մոդել։

2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` անհրաժեշտության դեպքում ինկասացիոն ծառայություններին օրենքով սահմանված կարգով ժամանակավոր օգտագործման համար հատկացնել մարտական զենքի առանձին տեսակներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
  վարչապետ
   

 Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 29
     Երևան


 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
18.05.2023, N 745-Ն 01.06.2023, N 1359-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան