Գլխավոր տեղեկություն
Номер
N 2406-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.03.15/13(468) Հոդ.294
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.02.2006
Дата вступления в силу
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2406-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 812 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ, 17-րդ, 23-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը սահմանելու մասին» N 812 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 10-րդ 17-րդ, 23-րդ և 261-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգը` համաձայն N 1 հավելվածի։

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքում կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկը` համաձայն N 3 հավելվածի».

բ) որոշմամբ հաստատված կարգում`

գլխամասում «Հավելված ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման» բառերը փոխարինել «Հավելված N 1 ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման» բառերով,

3-րդ կետի «բ» ենթակետը «առաջադրանքը» բառից հետո լրացնել «(ձև NN 1 և 2)» բառերով, նույն կետի «գ» ենթակետը «դեպքում» բառից հետո լրացնել «նաև» բառով, իսկ «մասին» բառից հետո` «Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 30-ի N 346 որոշմամբ սահմանված կարգով կազմված» բառերով,

7-րդ կետի առաջին նախադասությունը «շինարարության թույլտվություն» բառերից հետո լրացնել «, որում համապատասխան նշում է կատարվում աշխատանքների իրականացման հաջորդականության վերաբերյալ (նախապատրաստական, հողային, շինմոնտաժային աշխատանքներ և այլն):» բառերով,

8-րդ կետի առաջին նախադասությունը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «ճարտարապետահատակագծային առաջադրանքով և» բառերով,

10-րդ կետի երկրորդ նախադասությունը «նշվում են» բառերից հետո «նախագծային առաջադրանքում» բառերը փոխարինել «պատվիրատուի կողմից կազմված նախագծային առաջադրանքում, ընդ որում, վերջինս չի կարող հակասել ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմաններին» բառերով,

12-րդ կետում «սույն կարգի NN 1 և 2 հավելվածների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 21-ի N 812 որոշման NN 2 և 3 հավելվածների» բառերով,

13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Պատվիրատուն փորձաքննության դրական եզրակացությունը (կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագիրը) և օբյեկտի նախագծային փաստաթղթերը` դրանց համաձայնեցման մասին դիմումով ներկայացնում է համայնքի վարչական սահմաններում` համայնքի ղեկավարին, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետին, Երևանում` Երևանի քաղաքապետին (բացառությամբ սույն կարգի 131-րդ կետով սահմանված դեպքերի):

Երևան քաղաքում նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու լիազորությունները Երևանի քաղաքապետի որոշմամբ կարող են փոխանցվել Երևանի քաղաքապետի համապատասխան տեղակալին կամ Երևանի գլխավոր ճարտարապետին»,

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 131-րդ և 132 -րդ կետերով.

«131. Երևանի թաղային համայնքի տարածքում նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելու լիազորություններն իրականացնում է համապատասխան թաղային համայնքի ղեկավարը` հետևյալ օբյեկտների մասով`

ա) սեփականության իրավունքով պատկանող հողամասում անհատական բնակելի տան վերակառուցում (եթե վերակառուցման արդյունքում այն չի գերազանցում 3 հարկն ու մանսարդը) և դրա օժանդակ շինությունները.

բ) բազմաբնակարան շենքերում ընդհանուր օգտագործման տարածքների (բացառությամբ վերջիններիս գործառական նշանակության փոփոխության դեպքերի) շինարարության թույլտվություն պահանջող ներքին հատակագծային փոփոխություններ, ինչպես նաև անհրաժեշտ լուսավորության ապահովման նպատակով պատուհանների բացում:

132. Սույն կարգի 13-րդ և 131-րդ կետերով սահմանված նախագծային փաստաթղթերը համաձայնեցնող մարմինը (այսուհետ` իրավասու մարմին) մինչև համաձայնեցումը նախագծի մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի «Կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցության կարգը սահմանելու մասին» N 660 որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով իրազեկում է հասարակայնությանը»,

15-րդ կետում «կառուցապատման նախագիծը» բառերը փոխարինել «նախագծային փաստաթղթերը» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 151-րդ կետով.

«151. Շինարարության թույլտվությունը տրվում է տվյալ օբյեկտի նախագծային փաստաթղթերի համաձայնեցման հետ միաժամանակ, սույն կարգի 13-րդ կետով նշված դիմումի հիման վրա, ընդ որում, սահմանված կարգով համաձայնեցված նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված, եթե պատվիրատուն նախագծային փաստաթղթերը համաձայնեցման ներկայացնելիս, վերջիններիս հաստատման վերաբերյալ սույն կարգի 15-րդ կետում նշված որոշմամբ սահմանված կարգով գրավոր առարկություն չի ներկայացնում իրավասու մարմնին»,

16-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

գ) որոշումը լրացնել NN 2 և 3 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 21
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2406-Ն որոշման

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 21-ի N 812 որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

Հայաստանի Հանրապետության տարածքում հատուկ օբյեկտներ են համարվում`

1. Հատուկ նշանակության տարածքներում իրականացվող օբյեկտները`

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի, դրանց կազմավորումների և մարմինների, պաշտպանական, ռազմական ենթակառուցվածքի տարածքներում, այդ թվում` զինվորական բնակավայրերում իրականացվող բնակելի, հասարակական, արտադրական, ինչպես նաև այլ նշանակության շենքեր և շինություններ,

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված սահմանային գոտում իրականացվող շենքերը և շինությունները, օրենքով պաշտպանվող շենքերը և շինությունները։

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն պետական գաղտնիք պարունակող նախագծային և շինարարական աշխատանքների միջոցով իրականացվող շենքերը և շինությունները:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ առանձնացված տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները:

4. Բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվող շենքերը և շինությունները»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 29-ի N 2406-Ն որոշման

«Հավելված N 3
ՀՀ կառավարության 1998 թվականի
դեկտեմբերի 21-ի N 812 որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

1. Հասարակական շենքեր և շինություններ`

ուսումնական և կրթական հաստատություններ, այդ թվում` դպրոցներ, արտադպրոցական կազմակերպություններ, մանկատներ, ուսումնարաններ, ինստիտուտներ և այլն` 300 և ավելի աշակերտով (երեխա, ուսանող),

մանկատներ, ծերանոցներ, հաշմանդամների տուն-ինտերնատներ` 100 և ավելի տեղով,

գիտական, գիտահետազոտական, նախագծային բյուրոներ, բանկեր, գրասենյակներ, վարչական օբյեկտներ և այլն` 300 և ավելի աշխատատեղով,

դատարաններ` 4 և ավելի դատավորներով,

հանրային սննդի օբյեկտներ` ռեստորաններ, սրճարաններ և այլն` 100 և ավելի տեղով,

առևտրի կենտրոններ, հանրախանութներ և տոնավաճառներ` 1000 քառ. մետր և ավելի մակերեսով,

առողջապահական օբյեկտներ, հիվանդանոցներ` 200 և ավելի մահճակալով,

առողջարաններ, հանգստի և տուրիզմի օբյեկտներ` 300 և ավելի տեղով,

հյուրանոցներ, մոթելներ և այլն` 300 և ավելի տեղով,

մարզադաշտեր` 5000 և ավելի նստատեղով,

ունիվերսալ մարզադահլիճներ, փակ լողավազաններ,

մշակույթի կենտրոններ, թատրոններ, կրկեսներ, կինոթատրոններ` 300 և ավելի նստատեղով,

թանգարաններ, պատկերասրահներ, ցուցահանդեսային շենքեր` 1000 քառ. մետր և ավելի մակերեսով,

գրադարաններ, արխիվներ, ավանդապահոցներ` մեկ մլն և ավելի միավորով,

դիվանագիտական ներկայացուցչությունների օբյեկտներ,

երկաթուղային կայարաններ,

ավտոկայաններ` 50 հազ. և ավելի բնակիչ ունեցող քաղաքների համար,

օդանավակայաններ,

բազմահարկ ավտոկանգառներ, այդ թվում` ստորգետնյա` 100 և ավելի ավտոմեքենայի համար,

տրանսպորտային կայանատեղեր վերանորոգման արհեստանոցներով` 50 և ավելի միավոր,

հրշեջ կայաններ` 3 և ավելի մեքենայով,

հեռուստառադիոկենտրոններ, հեռուստաաշտարակներ,

դիակիզարաններ,

համաքաղաքային հասարակական կենտրոններ, քաղաքաշինական համալիրներ, որոնք իրենց կազմում ունեն սույն ցանկում ընդգրկված օբյեկտներ։

2. Արդյունաբերական, ընդերքօգտագործման, գյուղատնտեսական և այլ արտադրական նշանակության, ինչպես նաև կոմունալ, պահեստային, էներգետիկայի, կապի, ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներն ընդունել` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեությունների սահմանային չափերի մասին» N 193 որոշման։

3. Բազմաբնակարան բնակելի շենքեր, բնակելի շենքերի խմբեր կամ թաղամասեր` 500 և ավելի բնակչով։

4. 5 և ավելի հարկայնության օբյեկտներ։

5. Ելնելով «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիայի դրույթներից` կարևորագույն օբյեկտներ համարել նաև նշված կոնվենցիայի N 1 հավելվածի ցանկում ընդգրկված օբյեկտները»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն  Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա Ն Ք

 

Բնակելի, հասարակական նշանակության շենքերի ու շինությունների

 

Օբյեկտ ______________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

___________________________________________________________

օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

Նախագծման հիմքը ______________________________________________

                 (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

___________________________________________________________

կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

Նախագծման փուլերը _____________________________________________

       (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծային

___________________________________________________________

կապալի պայմանագրի)

Տարբերակային մշակման պահանջները __________________________________

                                     (համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի

___________________________________________________________

կամ նախագծային կապալի պայմանագրի)

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________

                                                              (բնակելի կամ հասարակական

___________________________________________________________

շենքերի (մասնաշենքերի) տարողունակությունը, բնակարանների քանակը,

___________________________________________________________

այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

Առաջարկվող բնակարանների տիպերը և

դրանց հարաբերակցությունը _________________________________________

                      (բնակելի նշանակության շենքերի դեպքում)

Ճարտարապետահատակագծային լուծումներին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________

___________________________________________________________

 

Ինժեներական և տեխնոլոգիական սարքավորմանը

ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________

____________________________________________________________

 

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ _____________________________________

____________________________________________________________

 

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և

կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

____________________________________________________________

 

Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ _____________________________

                                                                   (համաձայն նախագծային կապալի պայմանագրի)

Այլ պայմաններ _________________________________________________

___________________________________________________________

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ____________ __________________ ___________________

(պաշտոնը)

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

 

 

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

_____ ____________ 200 թ.

Ձև N 2

 

Ն Ա Խ Ա Գ Ծ Ա Յ Ի Ն  Ա Ռ Ա Ջ Ա Դ Ր Ա  Ն Ք

 

Արտադրական նշանակության օբյեկտների

Օբյեկտ ______________________________________________________

(կառուցվող, վերակառուցվող, ուժեղացվող, վերականգնվող

___________________________________________________________ 

օբյեկտի անվանումը և տեղադրման վայրը)

 

___________________________________ նախագծային փաստաթղթերի մշակման

 

Նախագծման հիմքը _____________________________________________

(Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած

__________________________________________________________

կարգով տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը)

Նախագծման փուլերը ____________________________________________

(համաձայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ

__________________________________________________________

նախագծային կապալի պայմանագրի)

Տարբերակային մշակման պահանջներ __________________________________

                                                        (համաձայն ճարտարապետահատակագծային

__________________________________________________________

 առաջադրանքի կամ նախագծային կապալի պայմանագրի)

 

Հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները ____________________________

                                                                  (շենքերի (մասնաշենքերի)

__________________________________________________________

տարողունակությունը, հզորությունը, արտադրողականությունը, այլ անհրաժեշտ ցուցանիշներ)

 

Արտադրության կազմակերպմանը և տեխնոլոգիային

վերաբերող լրացուցիչ պահանջներ ____________________________________

__________________________________________________________

 

Թողարկային համալիրների և հերթականության, ընկերության

հեռանկարային ընդլայնման ապահովման վերաբերյալ պահանջներ __________________

___________________________________________________________

 

Անվտանգության տեխնիկայի և աշխատանքի հիգիենայի

վերաբերյալ լրացուցիչ պահանջներ _____________________________________

___________________________________________________________

 

Քաղաքացիական պաշտպանությանը և արտակարգ իրավիճակների

կանխարգելմանն ուղղված ինժեներատեխնիկական

միջոցառումների վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________

___________________________________________________________

 

Փորձարարակոնստրուկտորական և գիտահետազոտական աշխատանքների

կազմակերպման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ ___________________________

___________________________________________________________

 

Հաշմանդամների և բնակչության սակավաշարժ խմբերի

հասանելիության ապահովման լրացուցիչ միջոցառումներ ________________________

___________________________________________________________

___________________________________________________________

 

Ցուցադրական նյութերի կազմին և մասշտաբին

ներկայացվող լրացուցիչ պահանջներ ____________________________________

___________________________________________________________

 

Բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի և

կանաչապատման վերաբերյալ լրացուցիչ պահանջներ __________________________

___________________________________________________________

 

Ինտերիերների մշակման վերաբերյալ պայմաններ ____________________________

 (համաձայն նախագծային կապալի պայմանագրի)            

 

Այլ պայմաններ _________________________________________________

___________________________________________________________

 

ՊԱՏՎԻՐԱՏՈՒ ____________ __________________ ___________________

(պաշտոնը)

 (ստորագրությունը)

 (անունը, ազգանունը)

 

 

Կ. Տ.

 

 

(ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ)

 

_____ __________________ 200 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան