ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ |
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ 11 ապրիլի 1994 թ. |
Մանրածախ առԵՎտրի ԵՎ հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, կազմակերպությունների, ինչպես նաԵՎ այդ ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռներեցների եկամուտների հաշվառման վերահսկման կարգ
1. ՀՀ տարածքում մանրածախ առևտրի և հասարարական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն, կազմակերպություն` անկախ սեփականության ձևից և կազմակերպական իրավական տեսակից (հետագայում ձեռնարկություն), ինչպես նաև անհատ ձեռներեց պարտավոր է հաշվառման գործող կարգին զուգընթաց վարելու ապրանքանյութական արժեքների հաշվառման գլխավոր մուտքի և ելքի գիրք, որը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ` հերթական կարգով համարակալված, կարված համապատասխան էջերով և կնքված հարկային մարմինների կողմից (ձևը կցվում է):
Ընդ որում մի քանի կետերում մանրածախ առևտրի և հասարակական սննդի գործունեություն իրականացնելու դեպքում գլխավոր մուտքի և ելքի գիրք լրացվում է յուրաքանչյուր կետի համար առանձին առանձին:
Մանրածախ առևտրի կետերի միջոցով գործունեություն իրականացնող օբյեկտներում գլխավոր մուտքի և ելքի գրքերում գրանցման ենթակա են ձեռք բերված բոլոր ապրանքատեսակները` անկախ դրանց իրացման ձևից (կանխիկ կամ անկանխիկ, մանրածախ կամ մեծածախ):
Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների գլխավոր մուտքի և ելքի նոր գրքերը կնքվում են վարչատարածքային հարկային մարմիններում լրացված (ավարտված) գլխավոր մուտքի և ելքի գրքերը հանձնելուց հետո: Ընդ որում նոր գրքերում պետք է գրանցվեն լրացված (ավարտված) գրքում գրանցված, սակայն ամբողջությամբ չիրացված ապրանքները (մնացորդի չափով): Գլխավոր մուտքի և ելքի գրքերում հերթական համարով նշվում է ապրանքի անվանումը, տեսակը (մակնիշը), չափի միավորը, քանակը, միավորի գինը ըստ մուտքի փաստաթղթերի, ընդհանուր գումարը, մատակարարի անվանումը, մուտքի փաստաթղթի (բեռնագրի) համարը, ընդունման ամսաթիվը և ժամը, ընդունողի պաշտոնը, ազգանունը, ստորագրությունը և գնապիտակը լրացնելու պահին որոշված վաճառքի գինը:
Ապրանքի ստացումը գլխավոր մուտքի և ելքի գրքերում գրանցվում է անմիջապես ապրանքի ընդունումից հետո` բեռնագրի օրինակը մատակարարին վերադարձնելուց առաջ:
Գլխավոր մուտքի և ելքի գրքերում գրանցումները պետք է կատարվեն հստակ, ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների և տողեր բաց թողնելու:
Մանրածախ առևտրի, հասարակական սննդի ձեռնարկություններին, ինչպես նաև անհատ ձեռներեցներին արգելվում է իրականացնել ձեռքբերված ապրանքների վաճառք, առանց գլխավոր մուտքի և ելքի գրքերում համապատասխան գրանցման:
2. Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր ձեռնարկություն, ինչպես նաև անհատ ձեռներեց պարտավոր են ապրանքների ձեռքբերումը ձևակերպել համապատասխան հաշիվ-ապրանքագրերով և այլ փաստաթղթերով, որոնցում պարտադիր պետք է նշվեն`
ձեռք բերված ապրանքի գինը և քանակը.
ձեռքբերման ամսաթիվը, մատակարարի (կոմիտենտի) տվյալները (անվանումը, հասցեն, հաշվարկային հաշիվը և այլն), իսկ քաղաքացիներից ապրանքներ ընդունելիս` նրանց անձնագրային տվյալները (այդ թվում գրանցման հասցեն):
Նշված տվյալները չլրացնելու դեպքում ապրանքների ձեռքբերման գինը համարվում է չհիմնավորված և դրանց վաճառքից ստացված եկամտի (շահույթի) որոշումը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով (մասնավորապես ելնելով շահութաբերության նորմայից կամ վերադիրի մեծությունից):
Հասարարական սննդի գործունեության գծով` սեփական արտադրության կարիքների համար անհատներից (շուկաներից) ապրանքների ձեռքբերումը բացառության կարգով թույլատրվում է ձևակերպել նաև միակողմանի ակտով:
3. Մանրածախ առևտրի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից բոլոր ապրանքները պետք է պիտակավորվեն, իսկ ապրանքների վաճառքի գործարքը կատարվի դրամարկղային հաշվիչ ապարատների միջոցով, նշված ապարատների չաշխատելու դեպքում նրանք պարտավոր են ձեռագրով դուրս գրել իրացված ապրանքի համապատասխան կտրոն-չեկ, իսկ գնորդի պահանջով նաև անդորրագիր:
Նշված կարգը կիրառվում է նաև հասարակական սննդի ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից ոչ սեփական արտադրության ապրանքների վաճառքի դեպքում:
4. Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկությունները, ինչպես նաև անհատ ձեռներեցները ապրանքը վաճառքի հանելուց առաջ լրացնում են «Հայտարարություն-գնացուցակ», որը հանդիսանում է խիստ հաշվառման ձև` հերթական համարներով, կարված գրքի ձևով: Այն կազմված է երկու կեսից:
Երկրորդ կեսը կտրվում է և օգտագործվում է որպես պիտակ: Առաջին կեսում, որը կոչվում է արմատիկ, լրացվում է առևտրի կամ հասարակական սննդի օբյեկտի անվանումը, վաճառվող ապրանքի անվանումը, քանակը (մնացորդը), գինը, նշված գնով վաճառքի ամսաթիվը և ժամը, լրացնողի ազգանունը և ստորագրությունը:
«Հայտարարություն-գնացուցակ»-ի երկրորդ կեսում, որը կոչվում է պիտակ, լրացվում է վաճառվող ապրանքի անվանումը, գինը, լրացման ամսաթիվը և ժամը:
Լրացնելուց հետո կտրվում է պիտակի մասը և վաճառվող ապրանքի հետ դրվում է ցուցափեղկում: Ապրանքի լրիվ իրացումից կամ գների փոփոխության դեպքում պիտակի մասը սոսնձվում է համապատասխան կեսին:
(փոփ. 06.05.1994թ. որոշում)
«Հայտարարություն-գնացուցակներ»-ը լրացվում են ընթեռնելի ձեռագրով, առանց ջնջումների, համարների հերթականությամբ: Դրանք պահվում են առևտրի օբյեկտներում և հանձնվում են համապատասխան վարչատարածքային հարկային մարմիններին լրացված (ավարտված) գլխավոր մուտքի և ելքի գրքի հետ միասին («Հայտարարություն-գնացուցակի»-ի ձևը կցվում է):
5. Հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների մոտ, հաճախորդի համար երևացող մասում պետք է փակցված լինի օրվա ճաշացանկը (գնացուցակը, գնապիտակը):
Այն դեպքում, երբ կիրառվում է մատուցողներով սպասարկման ձև, ապա հաճախորդից գումարը գանձելուց առաջ պետք է լրացվի և նրան հանձնվի չեկ, որտեղ պետք է նշվի կերակրատեսակների գները, քանակը և գանձվող գումարի չափը: Այն դեպքում, երբ իրականացվում է ինքնասպասարկում (առանց մատուցողի սպասարկում), գումարի գանձումը կատարվում է նույն չեկերի լրացման միջոցով:
Չեկերը կազմված են երկու մասից: Առաջին մասում, որը կոչվում է արմատիկ, լրացվում է ձեռնարկության անվանումը, ամսաթիվը, մատուցված կերակրի տեսակների քանակը, գինը, գումարը: Երկրորդ մասը, որը տրվում է հաճախորդին, լրացվում է ձեռնարկության (անհատ ձեռներեցի) անվանումը, ամսաթիվը, գանձվող գումարը և գումարը ստացողի ստորագրությունը:
Չեկերը համարակալվում են հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկության (անհատ ձեռներեցի) կողմից:
Չեկի առաջին մասը (արմատիկը) մնում է ձեռնարկության նյութական պատասխանատու անձի (անհատ ձեռներեցի) մոտ, որպես խիստ հաշվառման փաստաթուղթ (բլանկ), իսկ երկրորդ կեսը տրվում է հաճախորդի :
(փոփ. 06.05.1994թ. որոշում)
Չեկի արմատիկները պահվում են հասարակական սննդի ձեռնարկություններում և լրացված (ավարտված) գլխավոր մուտքի և ելքի գրքերի հետ միասին հանձնվում են համապատասխան վարչատարածքային մարմիններին (չեկի ձևը կցվում է):
Չեկերը չեն կիրառվում ձեռնարկության բանվորական ճաշարաններում, ուսումնական հաստատության ուսանողական և դպրոցական բուֆետներում:
6. Մանրածախ առևտրի և հասարակական սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից ապրանքի գները փոփոխելիս կազմում են համապատասխան ակտ երկու օրինակից իրենց գտնվելու վայրի հարկային տեսչությունների կողմից նախօրոք կնքված և համարակալված ակտի ձևերով, որոնք ձեռնարկություններին տրվում են 100-ական օրինակ: Նշված խմբաքանակը սպառելուց հետո տրվում է նոր խմբաքանակ: Ակտի 1-ին օրինակները պետք է կարվեն (սոսնձվեն) գլխավոր մուտքի և ելքի գրքի վերջին էջում, իսկ 2-րդ օրինակները յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվությունների և հաշվարկների հետ միասին ներկայացվում են համապատասխան հարկային մարմնին:
Ակտում նշվում է վաճառվող ապրանքի անվանումը, քանակը (մնացորդը), գրքում գրանցման հերթական համարը, վաճառքի գինը, նշված գնով վաճառքը սկսելու ամսաթիվը և ժամը (ակտի ձևը կցվում է):
7. Իրավաբանական անձ չհանդիսացող պետական և հայկոոպի համակարգի առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում ապրանքների գները սահմանում են համապատասխան վերադաս կազմակերպությունները:
8. Հանրապետության պետական ձեռնարկություններում արտադրվող` հաստատագրված մանրածախ գներ ունեցող բոլոր ապրանքատեսակների վաճառքը մանրածախ առևտրի և հասարակական սննդի ձեռնարկություններում, ինչպես նաև անհատ ձեռներեցների կողմից թույլատրվում է միայն պետության կողմից սահմանված գներով:
9. Սույն կարգը գործողության մեջ է դրվում 1994թ. մայիսի 1-ից:
ՄՈՒՏՔԻ ԵՎ ԵԼՔԻ ԳԼԽԱՎՈՐ ԳԻՐՔ
հ. | Ապրանքի անվանաումը |
Մակնիշը | Չափի միավ. |
Միավորի գինը ըստ մուտքի փաստաթղթերի |
Քանակը | Ընդհանուր գումարը | Մատակարարի անվանուոմը | Մուտքի փաստաթղթի համարը ամիսը ամսաթիվը | Ապրանքի ստացման ամսաթիվը ժամը | Ապրանքի վաճառքի գինը | Ապրանքն ընդունողի պաշտոնը ազգանունը և ստորագրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
ԱԿՏ հ.____
ապրանքների գների փոփոխման վերաբերյալ
Ապրանքի անվանումը | Գլխամուտքի և ելքի գրքում գրանցման հերթական համարը |
Մնացորդի քանակը | Հին գինը | Նոր գինը |
Նոր գնով վաճառքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
Ակտ կազմողի (կազմող հանձնաժողովի անդամների) ստորագրությունը |
Շրջանային (քաղաքային)հարկային պետական տեսչության կ.տ. |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԳՆԱՑՈՒՑԱԿ
Գնապիտակի արմատիկ | Գնապիտակ |
1. (առևտրական կազմակերպության լրիվ անվանումը) | 1. (առևտրական կազմակերպու թյան լրիվ անվանումը) |
2. (ապրանքի լրիվ անվանումը, տեխնիկական բնութագիրը) | 2. (ապրանքի լրիվ անվանումը, տեխնիկական բնութագիրը) |
3. (ապրանքի ստացման ամսաթիվը, քանակը, մնացորդի քանակը, գնի փոփոխման ժամանակը, ժամը, ըստ գլխավոր մատյան-ձևի) | 3. (ապրանքի վաճառքի գինը) |
4. (ապրանքի վաճառքի գինը) | |
5. (ղեկավարի անուն-ազգանունը, ստորագրությունը) |
Կ.Տ.
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ - գնի փոփոխման ժամանակ լրացվում է նոր գնապիտակ, նշելով նոր գինը, քանակը, (մնացորդը) և ժամանակը (ամսաթիվը, օրը, ժամը): Ապրանքի վաճառքից հետո գնապիտակը ենթակա է կցման արմատին:
Չեկի հ____ | Չեկի հ____ |
(օբյեկտի անվանումը) | (օբյեկտի անվանումը) |
(ամիս, ամսաթիվ) Արմատիկ | (ամիս, ամսաթիվ) |
Կերակրատեսակի քանակը, գինը, գումարը, անվանումը | Գանձվող գումարը |
Նյութական պատասխանատու անձ` |
Կ.Տ. (ստորագրություն)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ |
|
|
Բոլոր շրջանային (քաղաքային)
հարկային պետական տեսչություններին
Հայտնվում է, որ 1994թ. մայիսի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարության 1994թ. մարտի 31-ի և ՀՀ հարկային պետական տեսչության 1994թ. ապրիլի 11-ի թիվ 08003/1052 /3-2զ կարգում 4-րդ կետից հանվում է 4-րդ պարբերության 1-ին նախադասությունը, իսկ 5-րդ կետի 4-րդ պարբերության 1-ին նախադասությունը խմբագրվում է հետևյալ կերպ «համարակալվում են հասարակական սննդի բնագավառում գործունեություն իրականացնող ձեռնարկության (անհատ ձեռներեցի) կողմից»: