Գլխավոր տեղեկություն
Номер
N 151
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (31.03.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2000.04.05/6(104)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.03.2000
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.03.2000
Дата вступления в силу
31.03.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մարտի 2000 թվականի N 151
քաղ. Երևան 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի սեպտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների մասին» N 544 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի դեկտեմբերի 16-ի N 761 որոշման խմբագրությամբ) 2-րդ կետին համապատասխան`

Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների ցանկը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Սարգսյան

 

Հաստատված է
ՀՀ վարչապետի 2000 թվականի
մարտի 31-ի N 151 որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումների

 

ը/կ Միջոցառումները Պատասխանատուն

1

2

3

1. Պետական կառավարման համակարգի կառուցվածքային բարեփոխումների հայեցակարգի մշակում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ
ՀՀ նախարարությունների աշխատանքային խմբեր
2. ՀՀ նախարարությունների օրինակելի կանոնադրության և կառուցվածքի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ
ՀՀ նախարարությունների աշխատանքային խմբեր

3. ՀՀ նախարարությունների աշխատանքային խմբերի համար սեմինարների կազմակերպում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ

4. Պետական կառավարման մարմինների գործունեությունը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների նախապատրաստում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ
5. ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում քաղաքական և քաղաքացիական պաշտոնների նկարագրում  ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ
6.

«ՀՀ կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկությունների նախապատրաստում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ
7.

ՀՀ նախարարություններում ու գերատեսչություններում նոր կազմակերպչական կառուցվածքների ներդրման աշխատանքների իրականացման միջոցառումների ծրագրի նախապատրաստում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ
8. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի նախապատրաստում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բարեփոխումների աշխատանքային խումբ վարձատրության և պաշտոնի դասակարգման հարցերով աշխատանքային ենթախումբ

9.

Քաղաքացիական ծառայողների պաշտոնների դասակարգում, պաշտոնների անվանացանկի կազմում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բարեփոխումների աշխատանքային խումբ վարձատրության և պաշտոնի դասակարգման հարցերով աշխատանքային ենթախումբ

10.

Համապատասխան պաշտոնների կարգերի համար աշխատավարձի դրույքաչափերի սահմանում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բարեփոխումների աշխատանքային խումբ վարձատրության և պաշտոնի դասակարգման հարցերով աշխատանքային ենթախումբ

11. Քաղաքացիական ծառայողների դասային  աստիճանների որոշման չափանիշների սահմանում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի ֆինանսական բարեփոխումների աշխատանքային խումբ վարձատրության և պաշտոնի դասակարգման հարցերով աշխատանքային ենթախումբ

12. Քաղաքացիական ծառայողի աշխատանքային կարգապահության օրինակելի կանոնների մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

13. Քաղաքացիական ծառայողին դասային աստիճանից զրկելու կարգի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

14. Մրցույթի անցկացնելու կարգի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

15. Մրցույթի արդյունքների պաշտոնական հրապարակման կարգի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

16. Քաղաքացիական ծառայության ընդունվելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մշակում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական  ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ
17. Առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի փորձաշրջան անցնելու կարգի մշակում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ
18. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակման ձևակերպման կարգի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

19. Պարտադիր գործուղման և ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

20. Քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցկացնելու կարգի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

21.

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում իրականացնող ուսումնական հաստատությունների ցանկում ընդգրկվելու չափանիշների մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ
22. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

23. Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգի մշակում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ
24. Քաղաքացիական ծառայության էթիկայի կանոնների մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

25. Քաղաքացիական ծառայողների գրանցամատյանում տեղեկություններ ընդգրկելու, այդ տեղեկությունների ցանկը  և գրանցամատյանը վարելու կարգի մշակում ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ
26. Քաղաքացիական ծառայողի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու և ծառայողական քննություն անցկացնելու կարգի մշակում ՀՀ պետական կառավարման  համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ
27.

Քաղաքացիական ծառայության մրցութային -ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

28. Քաղաքացիական ծառայության կոմիտեի կանոնադրության նախագծի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ

29. «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների քաղաքացիական ծառայության բարեփոխումների աշխատանքային խումբ
կառուցվածքային բարեփոխումների աշխատանքային խումբ ֆինանսական բարեփոխումների աշխատանքային խումբ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան