Գլխավոր տեղեկություն
Номер
N 980-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.08.2005-01.03.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.03/49(421) Հոդ.939
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2005
Дата вступления в силу
04.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2005 թվականի N 980-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմում  ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում` իրավաբանական բաժին:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Շիրակի մարզպետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշման 3-րդ կետի «բ» ենթակետով հաստատված N 2 հավելվածում «3. Բաժիններ» բաժինը լրացնել «իրավաբանական բաժին» տողով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 16
Երևան