Գլխավոր տեղեկություն
Номер
N 226-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2005-04.07.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.03.30/20(392) Հոդ.361
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
10.02.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.03.2005
Дата вступления в силу
31.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.07.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 16 մարտի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 փետրվարի 2005 թվականի N 226-Ն

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ` ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման N 1 հավելվածի 30-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ֆիզիկական անձանց պատկանող` հարկվող օբյեկտ համարվող տրանսպորտային միջոցների խոտանման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
             

Ա. Մարգարյան

 


 

2005 թ. մարտի 10
 Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
փետրվարի 10-ի N 226-Ն որոշման


Կ Ա Ր Գ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏԿԱՆՈՂ` ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ
ՀԱՄԱՐՎՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ


1. Ֆիզիկական անձանց պատկանող` հարկվող օբյեկտ համարվող տրանսպորտային միջոցի խոտանումը շահագործման համար ոչ պիտանի տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն) պետական ավտոտեսչության վարչության գրանցման-քննական ստորաբաժանումների հաշվառումից հանելն է:

2. Ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող կամ օրենքով սահմանված կարգով լիազորված անձանց տնօրինությանը հանձնված և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության վարչության ստորաբաժանումներում հաշվառման մեջ գտնվող տրանսպորտային միջոցները խոտանելու դեպքում սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության ստորաբաժանումներ է ներկայացնում՝

ա) դիմում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին,

բ) տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (լիազորված անձի) անձնագիրը,

գ) տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը),

դ) պետհամարանիշերը,

ե) հաշվառումից հանելու համար պետական տուրքի գանձման անդորրագիրը:
Ավտոմոբիլի զույգ համարանիշերի, մոտոցիկլի, կցորդի համարանիշերի կորստյան դեպքում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին դիմումին կցվում է նաև դրա կորստյան փաստը հավաստող տեղեկանք՝ տրված Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան բաժնի կողմից (ըստ քաղաքացու դիմումի):

Ավտոմոբիլի մեկ համարանիշը կամ գրանցման վկայագրի կորստյան դեպքում դրա մասին նշում է կատարվում տրանսպորտային միջոցը խոտանելու մասին դիմումում: Այդ դեպքում մեկ համարանիշի կամ գրանցման վկայագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ խոտանումը մերժելու համար:

3. Խոտանման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի զննում չի կատարվում:

4. Տրանսպորտային միջոցը խոտանվում է դրա մասին դիմումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում: Խոտանված տրանսպորտային միջոցները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության գրանցման-քննական ստորաբաժանումների կողմից:

5. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական ավտոտեսչության մարմիններ դիմող` տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ ցանկության դեպքում նրան հատկացվում է խոտանված տրանսպորտային միջոցի բաղադրիչ մասերի՝ թափքի (ամրաշրջանակի) և (կամ) շարժիչի պատկանելության վերաբերյալ փաստաթուղթ՝ հետագայում դրանք տնօրինելու նպատակով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար  

Մ. Թոփուզյան