Գլխավոր տեղեկություն
Номер
N 1217-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.31/56(428) Հոդ.1088
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
13.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.08.2005
Дата вступления в силу
01.09.2005

«Վավերացնում եմ»  
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 17 օգոստոսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 օգոստոսի 2005 թվականի N 1217-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ (ՄԵՂՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Եվրոպական միության և նրան ոչ անդամ երկրների (պետությունների) միջև կենդանական ծագման սննդամթերքի (մեղրի) առևտուրը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետությունից կենդանական ծագման սննդամթերքի (մեղրի) արտահանման հետ կապված գործառույթները կարգավորող պետական մարմնի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

2. Միջազգային ԻՍՕ-ի ստանդարտով հավաստագրված Հայաստանի Հանրապետության դեղորայքների և բժշկական տեխնոլոգիաների գործակալության փորձագիտական լաբորատորիայի (ԷՔՍԼԱԲ) և Երևանի պետական համալսարանի սննդամթերքի կենսաբանական հսկողության լաբորատորիայի (ՖՈՒԴԼԱԲ) միջոցով իրականացնել կենդանական ծագման սննդամթերքի (մեղրի) որակական ցուցանիշների հետազոտական և ստուգման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝

ա) եռամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 2-րդ կետում նշված լաբորատորիաները ժամանակակից չափիչ և հսկիչ սարքավորումներով համալրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կենդանական ծագման սննդամթերքի (մեղրի) սերտիֆիկացման համար անհրաժեշտ դրամաշնորհային կամ վարկային ֆինանսական միջոցներ ձեռք բերելու վերաբերյալ.

բ) մշակել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ կենդանական ծագման սննդամթերքի (մեղրի) ներմուծմանն ուղղված գործողությունների ժամանակացույց:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 13
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան