ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 1998 թվականի N 714
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 331 ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 415 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 331 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքից հանել «Ստանդարտների, չափաբանության և սերտիֆիկացման քաղաքականության վարչություն» տողը:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 415 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրության`
ա) 1-ին կետից հանել «ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային համակարգերի կատարելագործման» բառերը.
բ) 5-րդ կետի «ժգ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժգ) հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ոլորտում քաղաքականության մշակումը, այդ ոլորտում տարվող աշխատանքների համակարգումը, իր ենթակայության` Հայաստանի Հանրապետության հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների ազգային գործակալության պետական կառավարման իրականացումը».
գ) 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը» բառերը.
դ) 7-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության ու» բառերը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|