Գլխավոր տեղեկություն
Номер
N 1173-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.09.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.1070
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.08.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2005
Дата вступления в силу
04.09.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2005 թվականի N 1173-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 672-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 19-ի «Ապահովագրական վկայագրերի հաշվառման, պահպանման և լիազորված պետական կառավարման մարմին եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 672-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման մեջ` 

ա) 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով՝ համապատասխան փոփոխություն կատարելով նաև որոշմամբ սահմանված կարգում.

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-ին կետով.

«11. Սահմանել լիազորված պետական կառավարման մարմին ներկայացվող ապահովագրական վկայագրերի ձևաթղթերի հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի».

որոշմամբ սահմանված կարգում`

ա) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ապահովագրողը պետք է ունենա վկայագրերի ձևաթղթերի հաշվառման գրանցամատյան, որի էջերը պետք է համարակալված և թելակարված լինեն, իսկ գրանցամատյանը կնքվի ապահովագրողի և լիազորված պետական կառավարման մարմնի կնիքներով».

բ) 13-րդ կետում «օրենքով» բառը փոխարինել «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով», «հաշվետու օրվա դրությամբ» բառերը՝ «այդ ժամանակահատվածում», իսկ «ձևի» բառը՝ «N 2 հավելվածի» բառերով.

գ) ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. օգոստոսի 11
 Երևան

 

  

  Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
օգոստոսի 4-ի N 1173-Ն որոշման

«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 672-Ն որոշման

 

Ընկերության անվանումը __________________________________

Գտնվելու վայրն ու կապի միջոցները __________________________

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԼԻԱԶՈՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ
ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ _________________

 

Տողը

 

Ընդամենը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբի դրությամբ

Հաշվետու ժամանակաշրջա-նում ձեռք բերված

Հաշվետու ժամանակաշրջա-նում  կնքված վկայագրեր

Հաշվետու ժամանակա-շրջանում անվավեր ճանաչված

Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ

քա-նակը

համար-ները

քա-նակը

համար-ները

քա-նակը

համար-ները

քա-նակը

համար-ները

քանակը(սյուն 3 + սյուն 5 -
սյուն 7 -
սյուն 9)

համար-ները

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

Ոչ կյանքի ապահովագրության իրականացման վկայագրերի ձևաթղթերի քանակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վկայագրերի ձևաթղթերի քանակն ըստ տեսակների

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1.                      

1.2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.....

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

Կյանքի ապահովագրության իրականացման վկայագրերի ձևաթղթերի քանակը

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1.

Վկայագրերի ձևաթղթերի քանակն ըստ տեսակների

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.....

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

Ընդամենը վկայագրերի ձևաթղթերի քանակը
(տող 1 + տող 2)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընկերության գլխավոր հաշվապահ  __________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 Կ.Տ.                   »:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան