ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 1998 թվականի N 452
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 329 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի կառուցվածքը փոփոխելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ատյանի (կոլեգիայի) կազմը հաստատելու մասին» N 329 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
ա) «բարեփոխումների վարչության պետ» և «տնտեսագիտական վարչության պետ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության վարչության պետ» և «Ֆինանսահաշվապահական վարչության պետ» բառերով:
բ) որոշումը լրացնել «փախստականների և բնակչության տեղաշարժի վարչության պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |