041.0447.24.07.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1998 թվականի N 447
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը (կցվում է):
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 437 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ | Ա. Դարբինյան |
Հաստատված է |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ
Նախարարի աշխատակազմ
Քարտուղարություն
Հատուկ հանձնարարություններով դեսպանների խումբ
Նախարարի խորհրդականների խումբ
Հասարակության հետ հարաբերությունների վարչություն
Սփյուռքի վարչություն
Իրավաբանական վարչություն
Քաղաքական ծրագրավորման խումբ
ԼՂՀ-ի խումբ
Գործերի կառավարչություն
Եվրոպայի վարչություն
Ամերիկայի վարչություն
Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն
Միջազգային կազմակերպությունների վարչություն
ԱՊՀ-ի վարչություն
Մերձավոր և Միջին Արևելքի վարչություն
Միջազգային տնտեսական համագործակցության վարչություն
Ասիայի, Օվկիանիայի և Աֆրիկայի վարչություն
Հյուպատոսական վարչություն
Պետական արարողակարգի վարչություն
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.09.2000, N 652 | 09.11.2000, N 447 | |
28.01.1999, N 46 | 08.02.1999, N 447 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|