ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 1998 թվականի N 492
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 433 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու մասին» N 433 որոշման (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի ապրիլի 14-ի N 175 որոշման խմբագրությամբ) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում «մայիսի 15-ը», իսկ «բ» ենթակետում «1998 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «օգոստոսի 31-ը» և «1999 թվականի օգոստոսի 15-ը» բառերով.
բ) որոշման 4-րդ կետի «բ» ենթակետում «հունիսի 15-ը», իսկ «գ» ենթակետում «1998 թվականի հոկտեմբերի 15-ը» բառերը համապատասխանաբար փոխարինել «սեպտեմբերի 30-ը» և «1999 թվականի օգոստոսի 30-ը» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը կառավարական հանձնաժողովի կազմը հաստատելու մասով:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի սահմանների նկարագրման ու քարտեզագրման աշխատանքները կազմակերպելու նպատակով նշված որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նոր կազմը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի N 492 ՈՐՈՇՄԱՄԲ |
Կ Ա Զ Մ
կառավարական հանձնաժողովի
Դ. Զադոյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ս. Պապյան | - | բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Ա. Խուդավերդյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Խ. Դումիկյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ |
Ս. Թովմասյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Ա. Ղարիբյան | - | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ |
Ս. Օհանյան | - | ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչության պետ |
Հ. Աբրահամյան | - | Արարատի մարզպետ |
Պ. Ասատրյան | - | Տավուշի մարզպետ |
Ա. Գոմցյան | - | Շիրակի մարզպետ |
Հ. Կարապետյան | - | Արագածոտնի մարզպետ |
Ա. Հերոյան | - | Արմավիրի մարզպետ |
Ռ. Ղուկասյան | - | Գեղարքունիքի մարզպետ |
Պ. Մանուկյան | - | Վայոց ձորի մարզպետ |
Ռ. Նավասարդյան | - | Սյունիքի մարզպետ |
Ս. Ստեփանյան | - | Կոտայքի մարզպետ |
Հ. Քոչինյան | - | Լոռու մարզպետ |
Գ. Ավետիսյան | - | ՀՀ քաղաքաշինության նախարարության գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտի տնօրեն |
Հ. Վարդանյան | - | ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար |
Ֆ. Ղազարյան | - | -«Հայարդնախագիծ» ՓԲԸ-ի նախագահ |
Կ. Ամյան | - | ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի քարտուղար) |