Գլխավոր տեղեկություն
Номер
N 1073-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (29.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.19/53(425) Հոդ.1007
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.07.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
08.08.2005
Дата вступления в силу
29.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 8 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 1073-Ն

ՀՈՂԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 202-Ն որոշմամբ հաստատված`  Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Օրգովի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում` համաձայն հավելվածի, գյուղատնտեսական նշանակության պետական սեփականություն հանդիսացող 20.6 հեկտար հողերը փոխադրել`

ա) 0.6 հեկտար արոտավայրը` հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա` հանգստի գոտու համար.

բ) 10 հեկտար արոտավայրը` ջրային հողերի կատեգորիա` ջրամբար կառուցելու համար.

գ) 10 հեկտար արոտավայրը` էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի  և օժանդակ կառույցների շինարարության համար:

2. Գծային ենթակառուցվածքն այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերով անցնելու դեպքում սահմանել սերվիտուտի իրավունք, ապահովել գետի էկոլոգիական թողքի չափը և ձկնապաշտպան կառույցների համար անհրաժեշտ սպասարկման գոտին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 30
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 1073-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր   Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՕՐԳՈՎԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
Մ 1:10000

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար          
Մ. Թոփուզյան