Գլխավոր տեղեկություն
Номер
N 1044-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.17/52(424) Հոդ.994
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.07.2005
Дата вступления в силу
27.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մարտի 2005 թվականի N 1044-Ն

ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայանտառ» պետական փակ բաժնետիրական ընկերության «Եղեգիսի անտառտնտեսություն» դուստր փակ բաժնետիրական ընկերության Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 518 հեկտար և Աղավնաձորի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող 295 հեկտար հողատարածքները՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների, փոխադրել գյուղատնտեսական նշանակության հողերի կատեգորիա և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի և Աղավնաձորի գյուղական համայնքներին:

2. Տրամադրվող տարածքների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենիի և Աղավնաձորի գյուղական համայնքների միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 22
Երևան 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 17-ի N 1044-Ն որոշման


 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 518.0 ՀԵԿՏԱՐՆ ԱՐԵՆԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ



 
  
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
մարտի 17-ի N 1044-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 295.0 ՀԵԿՏԱՐՆ ԱՂԱՎՆԱՁՈՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան