«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2005 թվականի N 1002-Ն
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 994-Ն որոշման կատարման գործընթացի նկատմամբ հսկողության և մոնիտորինգի արդյունավետ համակարգ ձևավորելու անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևը և հաշվետվություններին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարվա ավարտից հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ներկայացնել հաշվետվություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի N 994-Ն որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ` սույն որոշման 1-ին կետով հաստատված հաշվետվությունների ձևին և պահանջներին համապատասխան:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հուլիսի 21 |
Հավելված |
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հաշվետվության կառուցվածքը`
նախաբան. այս մասում պետք է ներկայացվեն համապատասխան ոլորտում հաշվետու տարվա ընթացքում Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործման ուղղությամբ ձեռք բերված արդյունքները (առավելագույնը` 2 էջ),
իրականացված ներդրումներ և ձեռք բերված արդյունքներ և ազդեցության գնահատական (առավելագույնը` 6 էջ), այս մասում պետք է տրվեն համապատասխան ոլորտում`
Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի իրագործման ուղղությամբ հաշվետու տարվա ընթացքում նախատեսված միջոցառումների (համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 100-Ն որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկի) կատարման ընթացքը` ներկայացնելով ինչպես ֆինանսական, այնպես էլ ոչ ֆինանսական ցուցանիշներ` համաձայն սույն հավելվածի մաս կազմող տեղեկանքի:
Նշված միջոցառումների արդյունքների գնահատականները և դրանց ազդեցությունը ինչպես ոլորտային գերակայությունների և նպատակային ցուցանիշների, այնպես էլ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի ընդհանուր նպատակների վրա (գնահատման ցուցանիշներ են հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1780-Ա որոշմամբ հաստատված Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգի ցուցանիշները կամ դրանց մոտարկող (փոխարինող) ցուցանիշները):
Այլ կազմակերպությունների (ոչ գերատեսչական, տեղական ինքնակառավարման, միջազգային, հասարակական) կողմից, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի նպատակներին միտված, ոլորտի խնդիրներին առնչվող համագործակցության իրագործված ծրագրեր և դրանց ազդեցության գնահատական:
քաղված դասեր և հետագա քայլեր. այս մասում պետք է ներկայացվեն արձանագրված ծրագրային շեղումները (եթե առկա են), դրանց պատճառները, հիմնավորումները, քաղած դասերը և հետագա զարգացումների համար առաջարկներ (առավելագույնը` 2 էջ):
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
Գերա- |
Քաղա- |
Միջո- |
Հաշվետու տարվա արդյունքը |
Հաշվետու տարվա արդյունքի մոնիտո- |
Իրակա- |
Միջոցառման ֆինան-սական արժեքը |
Ֆինանսա- |
Ակնկալվող արդյունքի մոնիտորինգի ցուցանիշը**** |
Միջոցառ- | ||
2004 թ. |
2005 թ. |
2006 թ. | |||||||||
* Ներկայացնել ըստ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006թթ. միջոցառումների ցանկի:
** Այդպիսի ցուցանիշներ են հանդիսանում ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի N 1780-Ա որոշմամբ հաստատված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի մոնիտորինգի ցուցանիշների համակարգի 9-րդ հավելվածում սահմանված ցուցանիշները, հաշվետու տարվա միջոցառման գործոնային մոտարկվող/փոխարինվող ցուցանիշը (ցուցանիշները) ըստ`
Հնարավորության դեպքում առանձին հավելվածով ներկայացնել հաշվետու տարվա միջոցառման գործոնային մոտարկվող/փոխարինվող ցուցանիշի (ցուցանիշների) արժեքներն ըստ`
(I) տարածքային կտրվածքի (քաղ.Երևան/մարզեր),
(II) սեռի,
(III) տարիքային խմբերի,
(IV) գյուղական բնակավայրերի /քաղաքային բնակավայրերի կտրվածքի,
(V) բնակչության խոցելի խմբերի և այլն:
*** Նշել օժանդակող բոլոր կառույցները:
**** Նպատակային /մոտարկվող/ փոխարինվող ցուցանիշի (ցուցանիշների) արժեքները հնարավորության դեպքում առանձին հավելվածով ներկայացնել ըստ`
(I) տարածքային կտրվածքի (քաղ.Երևան/մարզեր),
(II) սեռի,
(III) տարիքային խմբերի,
(IV) գյուղական բնակավայրերի / քաղաքային բնակավայրերի կտրվածքի,
(V) բնակչության խոցելի խմբերի և այլն:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |