Գլխավոր տեղեկություն
Номер
N 991-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.08.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.03/49(421) Հոդ.948
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.07.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.07.2005
Дата вступления в силу
04.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հուլիսի 2005 թվականի N 991-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի։

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ`  համաձայն N 3 հավելվածի:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հատկացվող 35000.0 հազ. դրամը պետք է ուղղվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Ծիծեռնակաբերդ զբոսայգու շահագործման, սպասարկման և պահպանության ծախսերին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 16
Երևան 

          

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 991-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ.դրամ)

Խումբը

Ենթա-խումբը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները 

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

-

-

08

 

Բնակարանային-կոմունալ տնտեսություն

(35,000.0)

(35,000.0)

   

                այդ թվում`

   
 

05

Այլ ծրագրեր

(35,000.0)

(35,000.0)

   

                այդ թվում`

   
   

19. Ծիծեռնակաբերդի ոռոգման ցանցի վերականգնման, կանաչ տարածքների սպասարկման և խնամքի աշխատանքների համար

(35,000.0)

(35,000.0)

   

Երևանի քաղաքապետարան

(35,000.0)

(35,000.0)

   

կապիտալ նորոգումների ծախսեր

(35,000.0)

(35,000.0)

04

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

35,000.0

35,000.0

   

                այդ թվում`

   
 

10

Գիտություն

35,000.0

35,000.0

   

                այդ թվում`

   
   

06. Ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման ծրագրի շրջանակներում պետական աջակցություն ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարանին

35,000.0

35,000.0

   

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն

35,000.0

35,000.0

   

Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային  վճարներ

35,000.0

35,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 991-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ.դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 

Ծրագրերի և կատարողների անվանումները

 Կապիտալ ծախսերի ընդհանուր ծավալը

այդ թվում՝  ըստ ծախսատեսակների

խումբը

ենթա-խումբը

կապիտալ շինարա-րություն

կապիտալ նորոգում

նախագծահետա-զոտական, երկրաբանա-հետախուզական և գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ

այլ կապիտալ ծախսեր

   

ԸՆԴԱՄԵՆԸ

-35,000.0   

 

-35,000.0   

-

-

   

այդ թվում՝

 

   

 

 
   

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

-35,000.0   

 

-35,000.0   

-

-

   

այդ թվում`

         

08

05

20. Ծիծեռնակաբերդի ոռոգման ցանցի վերականգնման, կանաչ տարածքների սպասարկման և խնամքի աշխատանքների համար

-35,000.0   

 

-35,000.0   

   

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան



Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հուլիսի 14-ի N 991-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի
N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 15 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ.դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ինն ամիս

Տարի

խումբը

ենթա-
խումբը

   
   

ԸՆԴԱՄԵՆԸ

-35,000.0

-35,000.0

   

այդ թվում՝

   
   

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

-35,000.0

-35,000.0

   

այդ թվում`

   

08

05

20. Ծիծեռնակաբերդի ոռոգման ցանցի վերականգնման, կանաչ տարածքների սպասարկման և խնամքի աշխատանքների համար

-35,000.0

-35,000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան