Գլխավոր տեղեկություն
Номер
N 761-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.843
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
24.06.2005
Дата вступления в силу
16.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
24 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 761-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1780-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1780-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշմամբ հաստատված կարգում`

ա) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի վերջին պարբերությունը, իսկ 5-րդ և 23-րդ կետերում «սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի» բառերով

բ) 13-րդ կետի առաջին պարբերությունից հանել «և քայլակներ» բառերը, նույն կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Հաշմանդամներին, մասնագետի եզրակացության հիման վրա, տրամադրվում են քայլակներ».

գ) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Մինչև 18 տարեկան երեխաները և տարիքային կենսաթոշակառուները լսողական սարք ստանալու համար դիմում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` դիմում, անձը հաստատող փաստաթղթի պատճենը (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականի պատճենը և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը), աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացությունը, իսկ կենսաթոշակառուները` նաև կենսաթոշակառուի վկայականի պատճենը».

դ) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«25. Հաշմանդամություն ունեցող անձը նստասայլակ և լսողական սարք ստանալու համար դիմում է բնակության վայրի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմին` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը` անձը հաստատող փաստաթղթի պատճենը (մինչև 16 տարեկան երեխաների համար` ծննդյան վկայականի և ծնողներից մեկի կամ օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենները), հաշմանդամությունը հավաստող փաստաթղթի պատճենը, իսկ լսողական սարքի համար` նաև աուդիոմետրիկ հետազոտություններ իրականացնող բժշկական հաստատության եզրակացությունը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 17
Երևան