Գլխավոր տեղեկություն
Номер
N 946-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.2005-20.12.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.27/48(420) Հոդ.920
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.07.2005
Дата вступления в силу
06.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2013

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2005 թվականի N 946-Ն

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.   

1. Հաստատել հսկիչ-դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 4-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 6
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 1-ի N 946-Ն որոշման

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույնով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում` գործունեության որոշակի ոլորտներում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին (այսուհետ` ՀԴՄ) ներկայացվող պահանջները:

II. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

2. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն սահմանված տեխնիկական պահանջները:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների տպագրվող և ինդիկատորի վրա արտացոլվող տեղեկատվությունը պետք է լինի հայերեն:

4. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն հետևյալ ընդհանուր տեխնիկական պահանջները`

ա) ՀԴՄ-ն պետք է ունենա`

ֆիսկալային հիշողություն,

ծրագրային նշանաբառ մուտքագրելու հնարավորություն (ոչ պակաս 4 կարգից) կամ թվային բանալիներ (ոչ պակաս 99 տարբերակից)`
ՀԴՄ-ի հետ մատակարարվող լրակազմի ցուցակում նշած քանակին համապատասխան,

հսկիչ հաշվիչների (գործառնական գրանցիչների) առնվազն 4 թվով կարգայնություն` հանված ցուցմունքների և մարումների համար,

ինդիկատոր` պատասխանատու անձի համար (պատասխանատու անձ է համարվում այն անձը, ում վրա սահմանված կարգով դրված է ՀԴՄ-ի միջոցով հաշվարկներ իրականացնելու պարտականությունը),

ինդիկատոր` գնորդի համար (պատասխանատու անձի ինդիկատորը, գնորդի համար տեսանելի լինելու դեպքում, պարտադիր չէ),

մակնշվածք, որում պետք է նշված լինեն ՀԴՄ-ի անվանումը, գործարանային համարը, թողարկման թվականը, ՀԴՄ արտադրողի ֆիրմային նշանը: Մակնշվածքի դրոշմման եղանակը պետք է ապահովի դրա պահպանվածությունը ՀԴՄ-ի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում.

բ) ՀԴՄ-ն պետք է ապահովի`

ցանցային սնուցման անջատման դեպքում անկախ հիշողության մեջ դրամական և գործառնական գրանցիչների տեղեկատվության, ինչպես նաև ծառայողական տեղեկատվության պահպանումը,

թվաբանական գործողությունների կատարում` ներսարքված հաշվարկիչի կողմից` գումարում, հանում, բազմապատկում,

աշխատանքի հիմնական ռեժիմների ծրագրավորում,

ՀԴՄ-ի ավտոմատ թեստավորում,

աշխատունակությունն էլեկտրացանցի (էլեկտրասնուցման) վթարային անջատումներից հետո,

ՀԴՄ-ի անխափան աշխատանք` միջավայրի ջերմաստիճանի 0-400 C տիրույթում և մթնոլորտի 95 տոկոս (+250 C պայմաններում) հարաբերական խոնավության դեպքում.

գ) ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքի կասեցումը`

չեկային ժապավենի բացակայության դեպքում,

պատասխանատու անձի կողմից սխալ գործողություններ կատարելու դեպքում,

ՀԴՄ-ի մեջ այնպիսի վթարային իրավիճակներում, որոնք հանգեցնում են տպվող փաստաթղթի փչացմանը,

գերլցման, անսարքության, ֆիսկալային հիշողության անջատման, ինչպես նաև աշխատանքի ժամանակ ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ֆիսկալային հիշողության չթույլատրված մուտքի դեպքում.

դ) ՀԴՄ-ի տեխնիկական հնարավորությունները պետք է ապահովեն`

սպասարկման տեսակների քանակը` 30-ից ոչ պակաս,

ենթաբաժինների (բաժինների) քանակը` 8-ից ոչ պակաս,

պատասխանատու անձանց (օպերատորների) թվաքանակը` 2-ից ոչ պակաս,

մուտքագրվող և ինդիկացվող գումարների կարգայնությունը` 7-ից ոչ պակաս,

դրամական հաշվարկիչների կարգայնությունը` 8-ից ոչ պակաս,

ընդհանուր հանրագումարի հաշվարկիչների կարգայնությունը` 9-ից ոչ պակաս։

5. ՀԴՄ-ները պետք է բավարարեն ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները:

6. ՀԴՄ-ն պետք է ունենա պատյան, որը չի կարող հանվել առանց արտադրող կազմակերպության կամ ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկումն իրականացնող կազմակերպության և հարկային տեսչության կողմից դրված կապարակնիքները վնասելու (պոկելու):

7. ՀԴՄ-ի միջոցով տպագրվող չեկը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`

չեկի հերթական համարը,

կազմակերպության անվանումը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը,

ՀԴՄ-ի գրանցման համարը,

գնման (սպասարկման) թվականը (օրը, ամիսը, տարեթիվը),

գնման (սպասարկման) ժամը,

գնման (սպասարկման) գումարը,

ավելացված արժեքի հարկի գումարը,

գնորդի (սպառողի) (այսուհետ` գնորդ) մուծած գումարը,

մանրադրամի գումարը,

ՀԴՄ-ի գործարանային համարը,

սպասարկման տիպի, ստորաբաժանման (բար, բուֆետ, ռեստորան, հյուրանոց), հիշվող նիշերի քանակը, ոչ պակաս 11 նիշ,

ապրանքի (ծառայության) անվանումը և կոդը,

պատասխանատու անձի ծածկագիրը:

8. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների միջոցով իրականացվող դրամարկղային գործառնությունների կազմը ներառում է`

դրամական գումարների հաշվառումը,

մասնավոր հանրագումարների հաշվառումը,

մանրադրամի գումարի հաշվումը,

ընդհանուր հանրագումարների հաշվումը,

դրամական գրանցիչների մարումը` ավտոմատ ելքագրմամբ տպագրելու համար,

գործառնական գրանցիչների մարումը` ավտոմատ ելքագրմամբ տպագրելու համար,

վաճառքը (հաշվարկը)` կանխիկ դրամով,

վերադարձումը,

տարայի և փաթեթավորման գնի հաշվառումը,

չեղյալ համարումը,

գնման (սպասարկման) կրկնումը,

տոկոսային հավելավճարի հաշվարկը,

պատասխանատու անձի (օպերատորի) սխալի ուղղումը մինչև տեղեկատվության ելքագրումը տպագրման, տեխնիկական կրիչին,

ապրանքի մուտքի հաշվառումը,

ավելացված արժեքի հարկի առանձնացումը:

9. ՀԴՄ-ները պետք է ապահովեն հետևյալ հաշվետվական փաստաթղթերի կազմումը`

հաշվետվական փաստաթղթերի ձևավորումը (տարբեր տիպի հաշվետվությունները կարող են համատեղվել մեկ տեղեկագրում` բացառությամբ ֆիսկալային հաշվետվության),

ֆիսկալային հաշվետվություն` ըստ պատասխանատու անձանց (օպերատորների), ըստ ենթաբաժինների (սպասարկումների), ըստ ապրանքատեսակների,

ժամային հաշվետվություն:

III. ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ

10. ՀԴՄ-ներին ներկայացվող` սույն պահանջներում կիրառվող հասկացությունները նշանակում են`

ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն` երկարատև հիշող սարք, որը հանդիսանում է ՀԴՄ-ի բաղկացուցիչ մասը և նախատեսված է օրական կամ հերթափոխային (այսուհետ` հերթափոխային) հաշվետու հանրագումարային տեղեկատվության գրանցման համար և բացառում է այդ տեղեկատվության փոփոխությունը.

Հերթափոխային գրանցում նշանակում է բնակչության հետ դրամական հաշվարկների մասին հանրագումարային տեղեկատվության գրառում ֆիսկալային հիշողության մեջ` հերթափոխի վերջին գործառնությունը (գնումը) կատարելուց հետո: Հերթափոխի տևողությունը չպետք է գերազանցի 24 ժամը,

ֆիսկալային հիշողության կուտակիչ` մեկ կամ մի քանի հատուկ առանձնացված հիշողության միկրոսխեմաներ` ֆիսկալային տվյալների պահպանման համար,

ֆիսկալային տվյալներ` տեղեկատվություն, որը ենթակա է գրանցման ֆիսկալային հիշողության մեջ,

ֆիսկալավորում` ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմի միացում,

հանրագումար` գումար, որը ենթակա է գրանցման` փաստաթղթի ձևակերպումն ավարտելիս: Հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական,

մասնավոր հանրագումար` գումար, որը ձևավորում է ՀԴՄ-ն փաստաթղթի ձևակերպման գործընթացում: Մասնավոր հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական: Մասնավոր հանրագումարի ձևավորման գործընթացում «ստոռնոի» կիրառման, ճշտման, զեղչի գործառնությունները նվազեցնում են մասնավոր հանրագումարը համապատասխան մեծությամբ,

հերթափոխային վաճառքների հանրագումար` հերթափոխի ընթացքում վաճառքների (սպասարկումների մատուցման) գրանցման ժամանակ ՀԴՄ-ով ձևակերպված փաստաթղթերի հանրագումարների գումար,

հերթափոխային դրամական գրանցիչներ` ՀԴՄ-ի օպերատիվ  հիշողության տիրույթ, որում հերթափոխի ընթացքում ՀԴՄ-ի միջոցով գրանցվում են մուտքագրվող  գումարները,

ընդհանուր դրամական գրանցիչներ` ՀԴՄ-ի օպերատիվ  հիշողության տիրույթ, որում աշխատանքային ամբողջ ժամկետի ընթացքում կամ էլ վերջին ընդհանուր մարման պահից ՀԴՄ-ի միջոցով գրանցվում են մուտքագրվող գումարները,

 գործառնական գրանցիչներ` ՀԴՄ-ի օպերատիվ  հիշողության տիրույթ, որում գրանցվում է կատարված գործառնությունների քանակը,

հերթափոխի փակում` գնումների հերթափոխային հաշվետվության մարում, 

ընդհանուր մարում` ընդհանուր դրամական և գործառնական գրանցիչների (բացի մարումների քանակի գրանցիչից) զրոյացում: Եթե ՀԴՄ-ում նախատեսված է աշխատանքի ռեժիմի ծրագրավորում` հանրագումարների կուտակմամբ առանց ընդհանուր մարման, ապա ծրագրավորման միացումը կատարվում է ՀԴՄ-ի տեղակայման ժամանակ` շահագործման փաստաթղթերի համաձայն: Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների շահագործման փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ առկա լինի դրանց հայերեն թարգմանությունը:

11. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ)`


Գրառման տեսակը

Ռեկվիզիտները

Ռեկվիզիտի կարգայնությունը (տասնորդական կարգերի)

Գրառումների քանակը

Համար

ՀԴՄ-ի գործարանային համարը

 

1

ՀԴՄ-ի ֆիսկալավորում

ՀԴՄ-ի գրանցման համարը

նվազագույնը` 8

1

կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը

նվազագույնը` 12

ֆիսկալավորման թվականը (օրը, ամիսը, տարեթիվը)

6

վերագրանցում անցկացնելու և ֆիսկալային հաշվետվություն ստանալու նշանաբառը

նվազագույնը` 5

ՀԴՄ-ի վերագրանցում

ՀԴՄ-ի գրանցման համարը

նվազագույնը` 8

4

կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարը

նվազագույնը` 12

վերագրանցման թվականը (օրը, ամիսը, տարեթիվը)

6

հերթափոխի վերջին փակման համարը

4

վերագրանցում անցկացնելու և ֆիսկալային հաշվետվություն ստանալու նշանաբառը

նվազագույնը` 5

Հերթափոխի փակում

հաշվետվության թվականը (օրը, ամիսը, տարեթիվը)

6

նվազա-գույնը` 2000

հերթափոխի փակման համարը

4

հերթափոխի վաճառքների հանրագումարը

նվազագույնը` 9

Ծառայողական տեղեկատվություն (պարտադիր է)

գրառումների հսկիչ գումարները

որոշվում է արտադրողի կողմից

ստորակետի դիրքը ֆիսկալային հաշվետվության մեջ գրանցվող հանրագումարների արժեքներում

ծառայողական դասիչները, հատկանիշները (դրոշմները)

IV. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄՆԵՐԸ ԵՎ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

12. ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքը ոչ ֆիսկալային և ֆիսկալային ռեժիմներում:

13. Ոչ ֆիսկալային ռեժիմ` ՀԴՄ-ի գործելու ռեժիմը մինչև ֆիսկալավորման անցկացումը: Ոչ ֆիսկալային ռեժիմում չօգտագործված են մնում ֆիսկալային հիշողության մեջ հերթափոխային հաշվետվությունների գրանցման և ֆիսկալային հաշվետվության ստացման գործառույթները: Ոչ ֆիսկալային ռեժիմում հնարավոր է իրականացնել ՀԴՄ-ի մնացած բոլոր  գործառույթները, այդ թվում` նաև վաճառքների վերաբերյալ տվյալների կուտակումը և փաստաթղթերի ձևավորումը` ՀԴՄ-ի մոդելի շահագործման փաստաթղթերին համապատասխան: Բնակչության հետ հաշվարկներ կատարելիս` չի թույլատրվում ոչ ֆիսկալային ռեժիմում ՀԴՄ-ի օգտագործումը:

14. Ֆիսկալային ռեժիմ` ՀԴՄ-ի գործողության ռեժիմն է, որն ապահովում է ֆիսկալային հաշվետվության մեջ ֆիսկալային տվյալների գրանցումը: Ֆիսկալային ռեժիմը պետք է ապահովի ՀԴՄ-ի աշխատանքը` շահագործման փաստաթղթերին համապատասխան:

ՀԴՄ-ի` ֆիսկալային ռեժիմում ձևակերպվող բոլոր փաստաթղթերը (ներառյալ կտրոնները) պետք է ունենան տարբերիչ հատկանիշ, որը նշված է ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում և տպագրվում է միայն ֆիսկալային ռեժիմի միացումից հետո:

15. Ֆիսկալային ռեժիմի միացումը պետք է կատարվի ՀԴՄ-ի ֆիսկալավորումն ավարտելիս: ՀԴՄ-ի ֆիսկալավորումն անց է կացվում միայն հարկային տեսուչին մատչելի հատուկ առանձնացված ռեժիմում: Մուտքը ռեժիմ թույլատրվում է ֆիսկալային հիշողություն մուտքի նշանաբառի մուտքագրումից հետո: Ֆիսկալային հիշողության մուտքի նախնական նշանաբառը և ֆիսկալավորման ու վերագրանցման կարգը պետք է նշվեն ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:

Ֆիսկալավորման անցկացումից հետո ֆիսկալային ռեժիմն անջատվել չի կարող:

16. Ֆիսկալավորման ընթացքում հարկային տեսուչը մուտքագրում է հետևյալ ռեկվիզիտները`

ՀԴՄ-ի գործարանային համարը,

ՀԴՄ-ի գրանցման համարը,

հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

ֆիսկալավորման անցկացման կարգը,

դեպի ֆիսկալային հաշվետվություն մուտքի նշանաբառը:

Եթե ՀԴՄ-ի գործարանային համարը մտցվում է ֆիսկալային հաշվետվության մեջ արտադրող կազմակերպությունում, ապա ֆիսկալավորման ժամանակ այն չի մուտքագրվում:

17. Հարկային տեսուչը վերագրանցման գործընթացում մուտքագրում է հետևյալ ռեկվիզիտները`

դեպի ֆիսկալային հիշողության մուտքի նշանաբառը,

ՀԴՄ-ի գրանցման համարը,

հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

վերագրանցման անցկացման թվականը (օրը, ամիսը, տարեթիվը),

դեպի ֆիսկալային հաշվետվություն մուտքի նոր նշանաբառը:

18. Ֆիսկալավորման կամ վերագրանցման դեպքում հարկային տեսուչի մուտքագրած բոլոր ռեկվիզիտները (բացի դեպի ֆիսկալային հիշողություն մուտքի նոր նշանաբառից) պետք է տպվեն չեկում կամ  գրանցվեն ներդիր փաստաթղթում:

19. Հերթափոխային հաշվետվության տվյալները պետք է գրանցվեն ֆիսկալային հիշողության մեջ հերթափոխի ավարտման գործառնության կատարման ժամանակ (ՀԴՄ-ի կողմից մարմամբ հերթափոխային հաշվետվության ձևավորման դեպքում):

Ընդ որում, դրամական հերթափոխային գրանցիչների մարումը պետք է տեղի ունենա միայն հերթափոխային հաշվետվությունը տպելուց և տվյալները ֆիսկալային հիշողության մեջ գրանցելուց հետո:

ՀԴՄ-ի վրա ընդհանուր մարման, վերագրանցման, ֆիսկալային հաշվետվության հանման և թվականն ուղղելու գործառնությունները կարող են իրականացվել միայն հերթափոխն ավարտելու գործողությունը կատարելուց հետո: Մինչ այդ պահը նշված գործառնությունների իրականացումը պետք է կասեցվի:

20. ՀԴՄ-ն պետք է վերահսկի հերթափոխի տևողությունը, որը պետք է սահմանափակվի օրացուցային օրով կամ կազմի 24 ժամից ոչ ավելի: Հերթափոխի տևողության սկիզբ է համարվում հերթափոխի ընթացքում առաջին վճարային փաստաթղթի ձևակերպման ավարտը:

Հերթափոխի` նշված տևողության գերազանցման դեպքում ՀԴՄ-ն պետք է կասեցնի վճարային փաստաթղթի ձևակերպման հնարավորությունը` մինչև մարմամբ հերթափոխային հաշվետվության անցկացումը:

21. Ընթացիկ թվականի ուղղման դեպքում ՀԴՄ-ն պետք է վերահսկի մուտքագրվող թվականի ճշտությունը, որը չի կարող լինել ավելի վաղ, քան ֆիսկալային հիշողության մեջ վերջին գրառման թվականը (օրը, ամիսը, տարեթիվը), ներառյալ նաև ֆիսկալավորման կամ վերագրանցման գործողությունների անցկացման թվականը:

Հետին թվականի մուտքագրմամբ փորձի դեպքում ՀԴՄ-ն պետք է կասեցնի բոլոր գործառնությունների անցկացումը` մինչև ճիշտ թվականի մուտքագրումը: Մեկ օրվանից ավելի տարբերությամբ հետագա ամսաթվի գրանցման դեպքում ՀԴՄ-ն պետք է կատարի գործողություններ գրանցման պատահական սխալի կանխման նպատակով, օրինակ` թվականի կրկնական հարցում և դրա տեղադրումը միայն կրկնակի համընկնումից հետո:

V. ԴԵՊԻ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՄՈՒՏՔԻ ԿԱՐԳԸ

22. Ֆիսկալային հաշվետվության ստացումը և վերագրանցման անցկացումը հնարավոր են բացառապես դեպի ֆիսկալային հիշողության մուտքի նշանաբառով:

23. Ֆիսկալային տվյալներին դիմելու դեպքում հարկային տեսուչը համապատասխան ռեժիմ պետք է մտնի բանալու և (կամ) դեպի ռեժիմ մուտքի նշանաբառի օգնությամբ: Այդ ռեժիմում հարկային տեսուչի հետագա գործողությունները պետք է շարադրված լինեն ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:

 

VI. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՄԲ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

24. ՀԴՄ-ն պետք է կասեցնի գործողությունների կատարումը հետևյալ դեպքերում`

դեպի ֆիսկալային հիշողություն մուտքի ոչ ճիշտ նշանաբառի մուտքագրման փորձի դեպքում, ընդ որում, կասեցվում է բոլոր գործառնությունների կատարումը և նշանաբառի մուտքագրման ռեժիմից ելքը: Կասեցումը պետք է գործի մինչև ճիշտ նշանաբառի մուտքագրման պահը,

ընդհանուր մարման վերագրանցման, ֆիսկալային հաշվետվության հանման և թվականի ուղղման գործառնությունների անցկացման փորձի ժամանակ սույն պահանջների 19-րդ կետում նշված դեպքում: ՀԴՄ-ի այդ գործառույթների կատարման կասեցումը պետք է հանվի ավարտման գործառնության կատարումից հետո,

առանց ՀԴՄ-ի ընդհանուր մարման գործառնության անցկացման` տասնորդական կետի դիրքի փոփոխման փորձի դեպքում ՀԴՄ-ի այդ գործողության կասեցումը պետք է հանվի ՀԴՄ-ի ընդհանուր մարման գործառնության անցկացումից հետո,

հերթափոխն ավարտելու գործողությունը չանցկացնելու դեպքում (սույն պահանջների 20-րդ կետում նշված դեպքում): ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է հանվի հերթափոխն ավարտելու գործողությունը կատարելուց հետո,

թվականն ուղղելու ժամանակ` սույն պահանջների 21-րդ կետում նշված դեպքում: ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է հանվի ճիշտ թվականի մուտքագրումից հետո,

ֆիսկալային հիշողության գերլցում, անսարքություն կամ անջատում հայտնաբերելու դեպքում: ՀԴՄ-ի գրանցող գործողությունների կասեցումը պետք է հանվի կասեցում առաջացնող պատճառները վերացնելուց հետո: Ընդ որում, կարող է թույլատրվել հերթափոխային կամ կուտակային հաշվետվությունների ստացումը` առանց մարման, իսկ ֆիսկալային հիշողության գերլցման դեպքում` նաև ֆիսկալային հաշվետվության ստացումը։

25. ՀԴՄ-ն պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ ազատ դաշտերի քանակի մասին հաղորդագրության ստացումը` հերթափոխային հաշվետվությունների գրառման համար: Ազատ դաշտերի 30-ից պակաս քանակի դեպքում հաղորդագրության ելքագրումը պարտադիր է և պետք է իրականացվի ավտոմատ կերպով` հերթափոխն ավարտելու կամ հերթափոխն սկսելու գործողությունների ժամանակ` ՀԴՄ-ի ձևակերպած փաստաթղթի վրա:

VII. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ

26. Ֆիսկալային հաշվետվության նշումը և նրա ստացման համար գործողությունների հաջորդականությունը պետք է շարադրված լինեն ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:

27. Ֆիսկալային հաշվետվություն ստանալու համար հարկային տեսուչը պարտավոր է`

գործողության մեջ դնել դեպի ֆիսկալային հաշվետվություն մուտքի նշանաբառը,

գործողության մեջ դնել այն ժամանակամիջոցի սկզբնական թվականը (կամ հերթափոխն ավարտելու սկզբնական համարը), որի համար ստացվում է ֆիսկալային հաշվետվությունը,

գործողության մեջ դնել ֆիսկալային հաշվետվության տեսակների հատկանիշը (լրիվ կամ կրճատ):

Ընդհանուր դեպքում կարող է տրվել ակնհայտորեն ավելի մեծ ժամանակամիջոց, քան ֆիսկալային հաշվետվության մեջ փաստորեն գրանցվածը:

28. Ֆիսկալային հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ ռեկվիզիտները`

կազմակերպության անվանումը,

ֆիսկալային հաշվետվության հատկանիշը,

փաստաթղթի համընդգրկող կարգային համարը,

հաշվետվության ստացման թվականը (օրը, ամիսը, տարեթիվը),

հաշվետվության ստացման ժամանակը ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան,

ժամանակամիջոցը, որի համար ձևավորվում է հաշվետվությունը,

ՀԴՄ-ի գործարանային համարը,

ՀԴՄ-ի անցկացրած բոլոր վերագրանցումների ռեկվիզիտները (բացի նշանաբառից),

տվյալ ժամանակամիջոցում հերթափոխային վաճառքների բոլոր հանրագումարները` կոնկրետ հանրագումարի գրանցման թվականի և հերթափոխի ավարտման համարի նշմամբ: Այս տեղեկությունները դուրս են բերվում միայն լրիվ ֆիսկալային հաշվետվություն ստանալու դեպքում,

տվյալ ժամանակամիջոցում հերթափոխային գնումների բոլոր հանրագումարները` կոնկրետ հանրագումարի գրանցման թվականի և հերթափոխի ավարտման համարի նշմամբ: Այս տեղեկությունները դուրս են բերվում միայն լրիվ ֆիսկալային հաշվետվություն ստանալու դեպքում.

տվյալ ժամանակամիջոցում վաճառքների գումարային հանրագումարը: Եթե տվյալ ժամանակամիջոցում, որի համար հանվում է ֆիսկալային հաշվետվությունը, փոխվել է տասնորդական կետի տեղադիրքը, ապա ռեկվիզիտները պետք է վերահաշվվեն և տպվեն ՀԴՄ-ում սահմանված ֆորմատով, որը պարունակում է նշանների առավելագույն քանակը տասնորդական կետից հետո,

տվյալ ժամանակամիջոցում գնումների գումարային հանրագումարը: Եթե տվյալ ժամանակամիջոցում, որի համար հանվում է ֆիսկալային հաշվետվությունը, փոխվել է տասնորդական կետի տեղադիրքը, ապա ռեկվիզիտները պետք է վերահաշվվեն և տպվեն ՀԴՄ-ում սահմանված ֆորմատով, որը պարունակում է նշանների առավելագույն քանակը տասնորդական կետից հետո:

 

VIII. ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

29. Ֆիսկալային հիշողությունը պետք է տեղակայված լինի ՀԴՄ-ի ընդհանուր կապարակնքված պատյանի տակ, իսկ ՀԴՄ-ի հանգուցային կառուցվածքի դեպքում` կապարակնքված պատյանի տակ, որը ծածկում է էներգաանկախ օպերատիվ հիշող սարքը (որում ձևավորվում են ֆիսկալային տվյալները) և ֆիսկալային հիշողության ու վճարային փաստաթղթերի տպող սարքի կառավարման պրոցեսորը:

30. Ֆիսկալային հիշողությունը կամ առնվազն ֆիսկալային հիշողության կուտակիչը պետք է ունենա առանձին մոդուլի տեսք: Այդ մոդուլի կառուցվածքը պետք է  ապահովի ֆիսկալային հիշողության մեջ տեղեկատվության փոփոխման և ֆիսկալային հիշողության կուտակիչի փոխարինման անհնարինությունը:

31. Ֆիսկալային հիշողության (ֆիսկալային հիշողության կուտակիչի) կառուցվածքը պետք է նախատեսի պաշտպանվածություն մեխանիկական, էլեկտրամագնիսական և այլ տեսակի ներգործություններից` ինչպես ՀԴՄ-ի աշխատանքի, այնպես էլ տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում:

32. Ֆիսկալային հիշողության կուտակիչում գրանցված տեղեկատվությունը պետք է պահպանվի ոչ պակաս 6 տարվա ընթացքում` ՀԴՄ-ն ֆիսկալային ռեժիմի փոխադրելու պահից:

 

IX. ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՀԱՆՋՆԵՐ

33. ՀԴՄ-ում պետք է նախատեսվի ֆիսկալային տվյալների պահպանվածությունն ստուգելու ռեժիմ: Ռեժիմի անցկացման կարգը պետք է շարադրված լինի ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի շահագործման փաստաթղթերում:

34. ՀԴՄ-ում պետք է նախատեսված լինի վերանորոգող կազմակերպության պայմաններում, տեխնիկական այլ միջոցներով, հարկային տեսուչի կողմից ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման հնարավորություն` ՀԴՄ-ի վթարի դեպքում: Այդ դեպքի համար ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման կարգը պետք է նշված լինի ՀԴՄ-ի կոնկրետ մոդելի վերանորոգման փաստաթղթերում:

35. ՀԴՄ-ի ծրագրային ապահովումը, ՀԴՄ-ի տեխնիկական պահանջներին համապատասխան, գործողությունների լրիվ իրականացման հետ մեկտեղ, պետք է բացառի օգտագործողի կողմից առանց ՀԴՄ-ի կապարակնքման խախտման իր այն մասի փոփոխման հնարավորությունը, որը ղեկավարում է տեղեկատվության ընթերցումը և գրանցումը ֆիսկալային հիշողության մեջ, ֆիսկալային տվյալների ձևավորումն էներգաանկախ հիշող սարքում և ֆիսկալային ռեժիմի տարբերիչ հատկանիշի տպագրումը փաստաթղթերի վրա: ՀԴՄ-ի բազմապրոցեսորային կառուցվածքի դեպքում նշված պահանջը վերաբերում է միայն մեկ` ֆիսկալային հիշողության ղեկավարման համար առանձնացված պրոցեսորի ծրագրային ապահովմանը, բացառապես, որի միջոցով և պետք է իրականացվի մյուս պրոցեսորների ծրագրային և ֆիզիկական մուտքը դեպի ֆիսկալային գործողություններ:


 Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան