041.002315.01.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 1998 թվականի N 23
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքը, համաձայն հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների, այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի աշխատակազմի աշխատողների թվաքանակը 265 միավոր:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի տեղակալների թվաքանակը 3 միավոր` տեղակալ, տեղակալ-վերահսկողության ծառայության պետ, տեղակալ-քարտուղարության պետ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1996 թվականի դեկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կառուցվածքի մասին» N 650 որոշումը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 23 ՈՐՈՇՄԱՆ |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀՀ վարչապետի աշխատակազմ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, օպերատիվ հարցերի նախարարի աշխատակազմ
ՀՀ տարածքային կառավարման նախարարի աշխատակազմ
Վերահսկողական ծառայություն
Քարտուղարություն
Իրավաբանական վարչություն
Տնտեսագիտական վարչություն
Տնտեսության ենթակառուցվածքների և գյուղատնտեսության վարչություն
Սոցիալական հարցերի վարչություն
Վարչական մարմինների վարչություն
Արտաքին կապերի վարչություն
Կադրերի վարչություն
Ազգային ժողովի հետ կապերի վարչություն
Գործերի կառավարչություն
Հաշվապահական հաշվառման վարչություն
Հայաստանի Հանրապետության |
Շ. Կարամանուկյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.08.1998, N 494 | 13.09.1998, N 23 | |
07.05.1998, N 227 | 25.05.1998, N 23 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|