Գլխավոր տեղեկություն
Номер
N 949-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.10.2005-19.01.2006)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.27/48(420) Հոդ.923
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.07.2005
Дата вступления в силу
27.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 949-Ն

ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների գործողությունների պլանը հաստատելու մասին» N 100-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 232-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի «Մոր և մանկան առողջության պահպանման 2003-2015 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» N 1000-Ն որոշման 4.1-ին կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ազգային ծրագիրը հաստատելու մասին» N 1745-Ն որոշման N 2 հավելվածի 8-րդ կետի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան մանկական մահացության,  կենդանածնության և մեռելածնության չափանիշներին անցնելու կապակցությամբ, ծնունդների ու մանկական մահացության հետ կապված գրանցման և դասակարգման ընթացակարգերի, վիճակագրական հաշվառման ու հաշվետվության  համակարգի բարելավման, այդ ծառայության  ոլորտում տվյալների հավաքագրման ամբողջականության ապահովման, ինչպես նաև «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ  հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման գործընթացը համակարգող միջգերատեսչական խորհուրդ` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել`

ա) մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման հիմնախնդիրների հետ կապված իրավիճակի բարելավման գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի.

բ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան մոր և մանկան ծառայության ոլորտի բժշկադեմոգրաֆիկ հիմնական հասկացությունների սահմանումները` համաձայն N 3 հավելվածի.

գ) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումներին անցնելու կապակցությամբ դեպքերի հաշվառման ու գրանցման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` համատեղ ապահովել մանկական մահացության ու ծնունդների գրանցման և դասակարգման ընթացակարգերի հետ կապված հիմնախնդիրների բարելավմանն ուղղված գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների կազմակերպումը:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռամսյա ժամկետում մշակել և սահմանված կարգով հաստատել ծննդի բժշկական վկայականի, պերինատալ մահվան բժշկական վկայականի և մահվան բժշկական վկայականի ձևանմուշները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 9
Երևան

 Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 949-Ն որոշման

          Կ Ա Զ Մ 
 
ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ

Հ. Դարբինյան 
- ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ,
  համակարգող միջգերատեսչական խորհրդի ղեկավար  
Վ. Տերտերյան 
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
  գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ  
Ա. Եսայան 
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
   առաջին տեղակալ  

Թ. Հակոբյան 

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ 
Գ. Գևորգյան 
- ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ
   (համաձայնությամբ) 
Ս. Թադևոսյան 

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի
  քաղաքացիական կացության ակտերի գրանցման
  գործակալության պետ 
Վ. Պողոսյան 
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
  բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ    
Է. Միրզոյան 

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
  իրավական ապահովման և տեղեկատվական հոսքերի
  կառավարման բաժնի պետ 
Կ. Սարիբեկյան 


- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
  բժշկական օգնության կազմակերպման վարչության մոր և
  մանկան առողջության պահպանման բաժնի պետ,
  խորհրդի քարտուղար 

 Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 949-Ն որոշման

Գ Ո Ր Ծ Ո Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ՈՒ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ

NN ը/կ

Հիմնախնդիրը

Միջոցառումները

Պատասխանատուն

Ժամկետը

1

2

3

4

5

1.

Միջգերատեսչական համագործակցության արդյունավետության բարձրացման  անհրաժեշտություն

միջգերատեսչական համակարգող խորհրդի (աշխատանքային խմբի) ստեղծում` շահագրգիռ մարմինների ներգրավմամբ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005 թ. III  եռամսյակ

2.

 Մանկական մահացության (ՄՄ), մեռելածնության, կենդանածնության, տերմինաբանության հստակեցման, գրանցման և դասակարգման ընթացակարգերի հետ կապված օրենսդրության վերլուծության և պարզաբանման անհրաժեշտություն

ա) մանկական մահացության, մեռելածնության, կենդանածնության, տերմինաբանության վերլուծություն` միջազգային համադրելիության տեսանկյունից.

բ) ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակման և ընդլայնման անհրաժեշտ  ծավալների հստակեցում.

գ) ՄՄ-ի, մեռելածնության, կենդանածնության, գրանցման ընթացակարգերի հետ կապված օրենսդրության պարզաբանում

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն   (համաձայնությամբ)

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005-2006 թթ.

3.

ԱՀԿ-ի 10-րդ դասակարգման ընդունման և ցուցանիշների միջազգային համադրելիության բարձրացման անհրաժեշտություն

ա) ՀՄԴ-ի 10-ի վերանայված տարբերակի ներդրում, տարեկան վարչական և առաջնային հաշվառման վիճակագրական հաշվետվությունների ձևերի փոփոխում, հաստատում ու  ներդրում և դրանց լրացման վերաբերյալ  մեթոդական հրահանգների մշակում ու տարածում

բ) ՀՄԴ-ի 10-ի այբբենական ցանկի ստեղծում

գ) ըստ  ՀՄԴ-ի 10-ի միջազգային սահմանումների (մեռելածնության,  կենդանածնության ու պերինատալ շրջանի և այլնի) լրիվ ներդրում` մոր և մանկան ծառայության ոլորտում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն(համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ.

II եռամսյակ

4.

ՄՄ-ի տեղեկատվության համակարգերի բարելավման և միջգերատեսչական փոխանակման անհրաժեշտություն

 ծնունդների և ՄՄ-ի վերաբերյալ տեղեկատվության միջգերատեսչական փոխանակում, շարունակական հսկողության համակարգի բարելավում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

2005 թ.և շարունակական

5.

Մանկական մահացության և ծնունդների վերաբերյալ բժշկական տեղեկանքների, ձևանմուշների և դրանց լրացման կարգի իրավական ակտերի անկատարություն

մահվան, պերինատալ մահացության և ծննդի բժշկական վկայականների փոփոխում, դրանց լրացման վերաբերյալ մեթոդական ցուցումների մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ. III  կիսամյակ

6.

0-5 տարեկան երեխաների մահվան դեպքերի հաշվառման, ցուցանիշի վերլուծության և հավաստիության դժվարություններ

ա)  մարզային առողջապահական կառույցների հետ ծնունդների և 0-5 տարեկան երեխաների մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համակարգի արդյունավետության բարելավում

բ)  ԱՎԾ-ում ՄՄ-ի դեպքերի հաշվառում և  վերլուծություն ոչ միայն անձնագրային կամ մահվան գրանցման վայրի, այլ նաև ըստ փաստացի բնակության վայրի

գ) մինչև 5 տարեկան երեխաների  հիվանդության, մահացության և հաշմանդամության վարչական վիճակագրական հաշվետվության ձևի և դրա լրացման մեթոդական հրահանգի մշակում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն  (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ) 

ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ. սկսած 2006 թ.

2005 թ. III

եռամսյակ

7.

0-5 տարեկան երեխաների մահվան դեպքերի գրանցման գործընթացի մատչելիության հետ կապված դժվարություններ

համայնքների առավել ակտիվ ներգրավում նորածինների մահվան և ծնունդների գրանցման գործընթացում, տեղեկատվության փոխանակում և համադրում իրավասու մարմինների հետ

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

2005-2006 թթ.

8.

Ծնողների կողմից ծնունդների գրանցման խթանների սոցիալական մոտիվացիայի  ոչ բավարար մակարդակ

երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող   նպաստի չափի տարբերակում` ելնելով ընտանիքի անապահովվածության  աստիճանից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005-2007 թթ.

9.

Երեխայի մահվան դեպքում  թաղման ծախսերի փոխհատուցման բացակայություն,   երեխաների մահացության գրանցման  խթանման այլ մեխանիզմների  անհրաժեշտություն

ա) առանց մահվան վկայականի թաղման արարողակարգի արգելման գործընթացի   նկատմամբ հսկողության ուժեղացում

բ) երեխայի  մահվան դեպքում թաղման  ծախսերի մասնակի փոխհատուցման մեխանիզմների մշակում և կիրառում

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2005-2006 թթ.

10.

ՄՄ-ի գրանցման գործընթացում բուժաշխատողների հնարավոր միջամտության գործուն մեխանիզմների բացակայություն

ա) առողջապահական կազմակերպությունների և ՔԿԱԳ-ի մարմինների համագործակցության հստակեցում տարածաշրջանային պատասխանատու մանկաբույժների ինստիտուտի ուժեղացում

բ) մարզպետարանների կողմից ՔԿԱԳ-ի մարմիններին ծնունդների և մահվան տեղեկանք տալու իրավասություն ունեցող առողջապահական կազմակերպությունների ցանկ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ մարզպետարաններ

ՀՀ առողջապահության նախարարություն 

ՀՀ մարզպետարաններ 

Երևանի քաղաքապետարան

2005-2006 թթ.

11.

0-28 օրական մահերի չգրանցման առավել մեծ տեսակարար կշիռ (կեսից ավելին) ՄՄ-ի չգրանցված դեպքերի թվում

0-28 օրական մահերի գրանցման գործընթացն իրականացնել պերինատալ մահերի (0-7 օր) համար սահմանված կարգով (գրանցումն իրականացնել առողջապահական կազմակերպությունների կողմից ծննդյան և մահվան վերաբերյալ բժշկական տեղեկանքների հիման վրա)

ՀՀ առողջապահության նախարարություն

սկսած 2005  թ.

12.

Պերինատալ մահացության և այդ դեպքերի հետ կապված նաև ծնունդների գրանցման դժվարություններ

պերինատալ մահացության և ծնունդների գրանցման օրենսդրության բարելավում

   
 

12.1. Մեռելածնության և նորածնային մահացության գրանցման խիստ սահմանափակ ժամկետ  (3 օր)

մեռելածնության և նորածնային մահացության գրանցման մասին նոր օրենսդրությամբ սահմանված կարգի մասին տեղեկատվության ապահովում և պարզաբանումներ շահագրգիռ կազմակերպություններին

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

2005 թ. III եռամսյակ

 

12.2. Ծննդատնից դուրսգրման դժվարություններ` նշված պատճառներով պայմանավորված ծննդի չգրանցման դեպքեր

ծննդատնից դուրսգրման գործելակերպի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտի մշակում` ՀՀ օրենսդրության պարզաբանմամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

2005 թ. V եռամսյակ

13.

Ծննդատնից դուրս ծնունդներով պայմանավորված թե ծնունդների և թե  մահերի թերգրանցման հիմնախնդիրը

ա) տնային ծնունդների նվազեցման միջոցառումների իրականացում

բ) տնային ծնունդների դեպքում` ծննդյան տեղեկանքներ տալու մասին ՀՀ օրենսդրության պարզաբանում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարություն

տարեկան (ընթացիկ

2005 թ.

IV եռամսյակ

14.

ՄՄ-ի, մեռելածնության, կենդանածնության և պերինատալ շրջանի ԱՀԿ-ի բնորոշումների ոչ լրիվ կիրառմամբ պայմանավորված խնդիրներ (500-1000 գ ծնված և մինչև 7-րդ օրը մահացած նորածինները լրիվ դուրս են մնում վիճակագրության պաշտոնական համակարգից)

ա) ՄՄ-ի, մեռելածնության, կենդանածնության և պերինատալ շրջանի ԱՀԿ-ի լրիվ բնորոշումներին անցում, ՀՄԴ-ի 10-ին համապատասխան

բ) ՄՄ-ի, մեռելածնության, կենդանածնության և պերինատալ շրջանի ԱՀԿ-ի բնորոշումներին անցման հետ կապված իրավական և գերատեսչական ակտերի մշակում և կիրարկման ապահովում

գ) մեթոդական ցուցումների մշակում ու բուժաշխատողների ուսուցում՝ ԱՀԿ ՀՄԴ-ի 10-ին և նոր բնորոշումներին անցնելու կապակցությամբ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

(համաձայնությամբ)

ՀՀ առողջապահության նախարարություն

2005 թ. ընթացքում

15.

ՄՄ-ի մահացության ցուցանիշների տարբեր գնահատականների համադրելիության բարելավման  և տարբերությունների կրճատման հիմնախնդիր

մանկական և պերինատալ մահացության դեպքերի նկատմամբ այլընտրանքային շարունակական հսկողության համակարգի կատարելագործում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

2005-2006 թթ.

16.

Ծնունդների և մանկական մահացության գրանցման ու դասակարգման ընթացակարգերի հետ կապված ՀՀ օրենսդրության լուսաբանման, իրազեկության բարձրացման անհրաժեշտություն

ա) ծնունդների և մանկական մահացությանն առնչվող օրենսդրական և նորմատիվ գործող և փոփոխության ենթարկվող ակտերի պարբերական լուսաբանում հասարակությանը և մասնավորապես, բուժանձնակազմին

բ) վերապատրաստման կազմակերպում` առողջապահական այն անձնակազմի համար, որը դասակարգում  և տալիս է մահվան բժշկական վկայականներ

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն (համաձայնությամբ)

ՀՀ արդարադատության նախարարություն

2005-2006 թթ.


     
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 949-Ն որոշման

Ս Ա Հ Մ Ա Ն ՈՒ Մ Ն Ե Ր

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ` ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԺՇԿԱԴԵՄՈԳՐԱՖԻԿ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 1. Մանկական մահացություն  (Младенческая смертность, Infant mortality)


Մանկական մահացությունը կյանքի առաջին տարվա ընթացքում մանուկների մահվան դեպքերն են (հաշվարկվում է մեկ տարվա կտրվածքով` 1000 կենդանածնության նկատմամբ` ուղղ. ): Այն մանկան մահանալու հավանականությունն է ծնվելուց հետո մինչև մեկ տարեկան դառնալը ժամանակահատվածում:

2. Պերինատալ մահացություն (Перинатальная смертность, Perinatal mortality)

Պերինատալ մահացությունը պտղի մահն է մինչև ծննդաբերելը, ծննդաբերության ժամանակ կամ ծնունդից հետո` վաղ նեոնատալ (մինչև 7 լրիվ օրը) շրջանում (հաշվարկվում է մեկ տարվա կտրվածքով` մեռելածնություն + 0-7 օրական մահվան դեպքերը` 1000 ծննդի (մեռելածիններ+կենդանածիններ) նկատմամբ` ուղղ.):

3. Երեխաների (մինչև 5 տարեկան) մահացություն (Детская /до  5-и лет/ смертность, Under 5 mortality)

Երեխաների (մինչև 5 տարեկան) մահացությունը  մեկ տարվա ընթացքում մինչև 5 տարեկան երեխաների մահացությունն է (մահվան դեպքերը` 1000 կենդանածնության նկատմամբ` ուղղ. կամ մինչև 5 տարեկան տարիքային խմբի 1000 երեխայի նկատմամբ): Այն երեխայի մահանալու հավանականությունն է ծնվելուց հետո մինչև 5 տարեկան դառնալը ժամանակահատվածում:

4. Կենդանածնություն

Կենդանածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուրսբերումն անկախ հղիության ժամկետից, որից հետո պտուղը շնչում կամ ցուցաբերում է կյանքի որևէ այլ նշան` ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները, անկախ նրանից, թե արդյոք կտրված է պորտալարը, և (կամ) անջատված է ընկերքը: Այսպիսի ծննդի յուրաքանչյուր արգասիք համարվում է կենդանածին: ՔԿԱԳ-ի մարմիններում գրանցման ենթակա են 500 գ և ավելի քաշով կենդանածնության բոլոր դեպքերը:

5. Պտղի մահ

Պտղի մահ է համարվում բեղմնավորման արգասիքի մահը մինչև մոր օրգանիզմից նրա լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, անկախ հղիության ժամկետից: Մահվան մասին են վկայում մոր օրգանիզմից պտղի անջատումից հետո շնչառության կամ կյանքի որևէ այլ նշանի (ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները) բացակայությունը:

Պտղի վաղ  մահ`      պտղի մահը մինչև հղիության 20 շաբաթական ժամկետը 
     Պտղի միջանկյալ մահ`     պտղի մահը  հղիության 20-28 շաբաթական ժամկետում 
Պտղի ուշ մահ`      պտղի մահը հղիության 28 շաբաթական ժամկետից հետո

 

 6. Մեռելածնություն (մահացած պտղի ծնունդ)

 

Մեռելածնություն է համարվում մոր օրգանիզմից բեղմնավորման արգասիքի լրիվ արտամղումը կամ դուրսբերումը, որից հետո պտուղը չի շնչում կամ չի ցուցաբերում կյանքի որևէ այլ նշան` ինչպիսիք են սրտխփոցը, պորտալարի անոթազարկը կամ կամային մկանների ակնհայտ շարժումները:

ՔԿԱԳ-ի մարմիններում գրանցվում և պերինատալ մահացության  ցուցանիշում ներառվում են 500 գ և ավելի քաշով (22 շաբաթ և ավելի հղիության ժամկետով) մեռելածնության դեպքերը:

7. Ծնունդ

 

Ծնունդը` 500 գրամ և ավելի քաշով (22 շաբաթ և ավելի հղիության ժամկետով) մահացած պտղի (մեռելածնության դեպքում) կամ անկախ հղիության ժամկետից կենդանի պտղի (կենդանածնության դեպքում) ամբողջական արտամղումն է կամ դուրսբերումը մոր օրգանիզմից:

 

8. Ծննդաբերություն (ծննդալուծում)


Ծննդաբերությունը գործընթաց է, որի ժամանակ ծնվում է պտուղը:

Բազմապտղության դեպքում ծննդաբերությունը մեկն է, իսկ ծնունդների թիվը համապատասխանում է պտուղների թվին:

Վաղաժամկետ ծննդաբերություն (անհասություն)

Ծննդաբերությունը մինչև հղիության 37 շաբաթական ժամկետը (259 օրից քիչ):

Ժամկետային ծննդաբերություն (հասունություն)

Ծննդաբերությունը հղիության 37 լրացած շաբաթից մինչև 42 լրացած շաբաթը ժամանակահատվածում (259- 293 օր):

Ժամկետանց ծննդաբերություն (գերհասություն)

Ծննդաբերությունը հղիության 42 լրացած շաբաթ և ավելի ուշ ժամկետում (294 և ավելի օր):


9. Կեսարյան հատում

Կեսարյան հատումը որովայնային ծննդալուծումն է որովայնահատման (լապարոտոմիայի) և արգանդի հատման ճանապարհով:

10. Հղիության (գեստացիայի) ժամկետ

Հղիության (գեստացիայի) ժամկետը հաշվարկվում է վերջին նորմալ դաշտանի առաջին օրից և արտահայտվում է լրացած օրերով կամ լրացած շաբաթներով (օրինակ` վերջին նորմալ դաշտանի սկզբից 280-286 օրերում եղած իրադարձությունը հավասար է համարվում  հղիության 40 լրիվ շաբաթներին):

Հղիության առաջին օրը «0» օրն է և ոչ թե 1-ը, հետևաբար 0-6 օրերը կազմում են «լրացած 0 լուսնային շաբաթը» և համապատասխանաբար` հղիության 40-րդ շաբաթը նույնացվում է լրացած 39-րդ շաբաթին: Թյուրիմացությունները կանխելու համար վիճակագրական աղյուսակներում հղիության ժամկետի հաշվարկների արդյունքը պետք է ցույց տալ ինչպես շաբաթներով, այնպես էլ օրերով:

11. Ծննդյան քաշ (մարմնի զանգված)


Ծննդյան քաշը նորածնի կամ պտղի քաշն է` գրանցված ծնվելուց անմիջապես հետո:

Ծննդյան «ցածր» քաշ`

մարմնի զանգվածը 2500 գրամից պակաս (մինչև և ներառյալ 2499 գ)

ծննդյան «շատ ցածր» քաշ`

մարմնի զանգվածը 1500 գրամից պակաս (մինչև և ներառյալ 1499 գ)

ծննդյան «ծայրահեղ ցածր» քաշ`

մարմնի զանգվածը 1000 գրամից պակաս (մինչև և ներառյալ 999 գ)

12. Պտղի քաշը պերինատալ վիճակագրության համար

Պերինատալ վիճակագրության համար պտղի քաշի միջակայքը 500 գրամն է` 500 գ - 999 գ, 1000 գ - 1499 գ, 1500 գ - 1999 գ, 2000 գ - 2499 գ:

13. Ապգարի սանդղակ

Ապգարի սանդղակը պտղի ֆիզիկական վիճակի գնահատումն է միավորներով (0-2), որոնք տրվում են 5 ախտանիշերից յուրաքանչյուրին`

սրտի բաբախի հաճախականությունը,

շնչառությունը,

մաշկի գունավորումը,

ռեֆլեկտոր գրգռականությունը,

մկանային տոնուսը։

8-10 միավոր գնահատականը վկայում է նորածնի լավ վիճակի մասին։

Ապգարի ցածր սանդղակ

Ծնվելուց 5 րոպե անց 6 միավոր ստացած նորածինների տոկոսը բոլոր կենդանածինների մեջ:

14. Պերինատալ (շուրջծննդյան) շրջան

Պերինատալ շրջանը սկսվում է պտղի ներարգանդային կյանքի  22 լրացած շաբաթից (154 օրից), երբ ծննդյան քաշը նորմայում 500 գրամ է և ավարտվում է ծննդից 7 լրիվ օր (168 ժամ) հետո:

15. Նորածնային  շրջան

Նորածնային շրջանը սկսվում է ծննդով և վերջանում է ծննդից 28 լրացած օր (4 շաբաթ) հետո:

16. Նորածնային մահացություն

Նորածնային մահացությունը կենդանածինների մահացությունն է կյանքի առաջին 28 լրացած օրերի (4 շաբաթվա) ընթացքում: Այն բաժանվում է վաղ նորածնային մահացության` մանկան մահը կյանքի առաջին 7 լրիվ օրերի ընթացքում և ուշ նորածնային մահացության` մանկան մահը կյանքի 7-րդ օրվանից հետո, բայց մինչև 28 լրացած օրը:

Կյանքի առաջին օրվա ընթացքում (օր 0) առաջացած մահվան տարիքը գրանցվում է կյանքի լրացած րոպեներով կամ ժամերով: Կյանքի 2-րդ (օր 1), 3-րդ (օր 2) և մինչև 27-րդ լրացած օրերում մահվան տարիքը պետք է գրանցվի օրերով:

17. Հետնորածնային շրջան

Հետնորածնային շրջանը սկսվում է երեխայի ծննդից 28 լրացած օր հետո և ավարտվում մեկ տարին լրանալուց հետո:

18. Հետնորածնային մահացություն

Հետնորածնային մահացությունը մանկան մահացությունն է կյանքի 28 լրացած օրվանից հետո մինչև մեկ տարեկան լրանալը ժամանակահատվածում:

19. Վիժում (աբորտ)

Վիժումը  հղիության ընդհատումն է (սաղմի/պտղի ինքնաբեր արտամղումը կամ սաղմի/պտղի  դուրսբերումը) մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը կամ մինչև պտղի քաշի 500 գ դառնալը:

20. Արհեստական վիժում (աբորտ)

Արհեստական վիժումը (աբորտը) կնոջ կամքով հղիության արհեստական ընդհատումն է մինչև հղիության 22 շաբաթական ժամկետը:

Հղիության 12 շաբաթական ժամկետից հետո կնոջ կամքով հղիության արհեստական ընդհատումը կատարվում է միայն բժշկական կամ սոցիալական ցուցումների առկայության դեպքում:

21. Ոչ անվտանգ վիժում (աբորտ)

Ոչ անվտանգ աբորտ՝ բնորոշվում է որպես անցանկալի հղիության ընդհատման միջոցառում՝ կատարված ոչ բավականաչափ գիտելիքներ և գործնական հմտություն ունեցող անձի կողմից կամ նվազագույն բժշկական պահանջները չապահովող պայմաններում:

22. Մայրական մահացություն

Մայրական մահացությունը բնորոշվում է որպես հղիությամբ պայմանավորված կնոջ մահ, անկախ հղիության տևողությունից, որը վրա է հասել հղիության ընթացքում կամ նրա ավարտից հետո 42 օրերի ընթացքում, հղիության հետ կապված որևէ պատճառից, բարդացած վերջինիս առկայությամբ կամ վարման գործընթացով, բացառությամբ դժբախտ պատահարի կամ հանկարծակի առաջացած պատճառի:

23. Ուշ մայրական մահացություն

Ուշ մայրական մահացությունը կնոջ մահն է անմիջական կամ անուղղակի մանկաբարձական պատճառներից, ծննդաբերությունից  42 օր անց, բայց ոչ ուշ, քան ծննդաբերությունից հետո մեկ տարվա ընթացքում:  

ԱՀԿ-ի կողմից առաջարկվում է այս դեպքերը ներառել միայն վարչական (ոլորտային) վիճակագրության մեջ:

24. Մահ` ուղղակիորեն կապված մանկաբարձական պատճառի հետ

Մանկաբարձական բարդացած իրավիճակով պայմանավորված մահն է հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում, ինչպես նաև մահ` պայմանավորված միջամտություններով, բացթողումներով, ոչ ճիշտ բուժմամբ կամ թվարկված ցանկացած պատճառներից մեկով:

25. Մահ` անուղղակիորեն կապված հղիության հետ

Կնոջ մահն է նախկին հիվանդության կամ հղիության ընթացքում առաջացած հիվանդության արդյունքում, բարդացած հղիության ֆիզիոլոգիական ընթացքով, սակայն անմիջականորեն չկապված մանկաբարձական պատճառների հետ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 16-ի N 949-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ 10-ՐԴ ՎԵՐԱՆԱՅՄԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԵՆԴԱՆԱԾՆՈՒԹՅԱՆ, ՄԵՌԵԼԱԾՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՐԻՆԱՏԱԼ ՇՐՋԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԴԵՊՔԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ԳՐԱՆՑՄԱՆ

1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայմանը համապատասխան կենդանածնության, մեռելածնության և պերինատալ շրջանի Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանումներին անցնելու կապակցությամբ, ինչպես նաև ծնունդների և մանկական մահացության հետ կապված հաշվառման, գրանցման և հաշվետվության համակարգի բարելավման, ծառայության ոլորտում տվյալների հավաքագրման ամբողջականության ապահովման նպատակով, առողջապահական մարմիններին և կազմակերպություններին անհրաժեշտ է անցնել մոր և մանկան ծառայության ոլորտի  առողջապահական և ժողովրդագրական հիմնական հասկացությունների (այդ թվում` կենդանածնության և մեռելածնության և պերինատալ շրջանի) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 949-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված սահմանումներին:

2. Առողջապահական կազմակերպությունները բժշկական փաստաթղթերում ապահովում են  500 գրամ և ավելի մարմնի քաշով բոլոր ծնունդների հաշվառումը և գրանցումը, անկախ այն բանից կենդանի են նրանք ծնվել թե մահացած: Եթե ծննդյան քաշն անհայտ է, ապա հաշվի է առնվում հղիության ժամկետը (22 լրացած շաբաթ) կամ մարմնի երկարությունը (25 սմ` մանկան գագաթից մինչև կրունկ): 

3. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման  մարմիններում գրանցման ենթակա են 500 գրամ և ավելի մարմնի քաշով կենդանի (կենդանածին) կամ մահացած (մեռելածին) ծնված բոլոր նորածինները: Եթե ծննդյան քաշն անհայտ է, ապա հաշվի է առնվում հղիության ժամկետը (22 լրացած շաբաթ) կամ մարմնի երկարությունը (25 սմ` մանկան գագաթից մինչև կրունկ): 

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին ներկայացնելու համար երեխայի ծննդյան կամ մահվան մասին (ներառյալ 500-1000գ մեռելածինները և կենդանածինները) բժշկական կազմակերպության կողմից լրացվում (տրվում) են հետևյալ բժշկական տեղեկանքները`

ա) կենդանածնության դեպքում «Ծննդի  բժշկական վկայական»,   

բ) մեռելածնության և վաղ նորածնային մահացության դեպքում` «Պերինատալ մահվան բժշկական վկայական»,   

գ) վաղ նորածնային շրջանից հետո (հետծննդյան լրիվ 7 օրից հետո) երեխայի մահվան դեպքում` «Մահվան բժշկական վկայական»:

5. Նշված բոլոր դեպքերը ներառվում են ինչպես վարչական (ոլորտային), այնպես էլ պետական (ազգային) վիճակագրության համակարգում:

6. Մեռելածնության և նորածնային շրջանում (հետծննդյան լրիվ 28 օրերի ընթացքում) մանկան մահացության դեպքերի գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարվում է այն բուժհաստատությունների կողմից, որտեղ տեղի է ունեցել մահը (տնային մահացության դեպքում` տարածքային սպասարկման բուժհաստատության կողմից)։

7. Մեռելածնության և նորածնային շրջանում (հետծննդյան լրիվ 28 օրերի ընթացքում) մանկան մահացության դեպքերի գրանցումը քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում կատարվում է մահվանը հաջորդող 7 օրվա ընթացքում:

8. Պերինատալ մահացության բոլոր դեպքերը (ներառյալ 500-1000 գ ծնվածները) ենթակա են պաթանատոմիական հետազոտության:     

9. Միջազգային համադրելիության նպատակով վարչական (ոլորտային) վիճակագրության մեջ իրականացվում է նաև մարմնի քաշի հաշվառմամբ (1000 գ և ավելի) ցուցանիշների հաշվարկում:
     

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան