Գլխավոր տեղեկություն
Номер
N 917-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (21.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.20/46(418) Հոդ.895
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.2005
Дата вступления в силу
21.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հունիսի 2005 թվականի N 917-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ 2-ՐԴ ԵՎ ԱՅԼ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀՈՂԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի դեկտեմբերի 8-ի N 565 որոշմամբ Հայաստանի Հանրապետության մարզպետների լիազորությանը փոխանցված հողերի), նախկինում համայնքներին ամրացված 2-րդ և այլ հատվածներում ընդգրկված հողերի կառավարման լիազորությունները փոխանցել համապատասխան համայնքներին։

2. Սահմանել, որ, մինչև «Տեղական ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան՝  համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերը համայնքների վարչական սահմաններում  ընդգրկելը, սույն  որոշման 1-ին կետում նշված հողերի վարձավճարները և հողի հարկը գանձվում է  համապատասխան  համայնքի բյուջե:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հուլիսի 6
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան