Գլխավոր տեղեկություն
Номер
N 1649-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.11.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.11.09/70(442) Հոդ.1297
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
06.10.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.10.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.10.2005
Дата вступления в силу
10.11.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հոկտեմբերի 2005 թվականի N 1649-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի N 773-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և հուշարձանների վերականգնման ու նախագծային աշխատանքների իրականացման գծով 2005 թվականի պետական պատվերը հաստատելու մասին» N 773-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5-րդ կետում «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով» բառերը փոխարինել «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով` 1000.0 հազ. դրամ, և «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով` 71497.8 հազ. դրամ» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. հոկտեմբերի 6
Երևան