Գլխավոր տեղեկություն
Номер
N 932-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.07.2005-14.08.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.22/47(419) Հոդ.909
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
23.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.07.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.07.2005
Дата вступления в силу
23.07.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.08.2017

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ.Քոչարյան
13 հուլիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հունիսի 2005 թվականի N 932-Ն

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵՔԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 559 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արխիվային փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի սեպտեմբերի 4-ի «Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման և Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի կազմում ընդգրկման կարգը հաստատելու մասին» N 559 որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

Ա. Մարգարյան

2005 թ. հուլիսի 9
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 23-ի N 932-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՄԲ ԱՐԺԵՔԱՎՈՐԵԼՈՒ
ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ
ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴՐԳԿԵԼՈՒ

1. Սույն կարգով սահմանվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների և կազմակերպությունների, մասնավորեցված (սեփականաշնորհված), լուծարված և անվճարունակ (սնանկ) ճանաչված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց (այսուհետ՝ կազմակերպություն) արխիվային փաստաթղթերը (այսուհետ՝ փաստաթղթեր) փորձաքննությամբ արժեքավորելու և Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի (այսուհետ՝ ՀՀԱՀ) կազմում ընդգրկելու կարգը։

2. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումը դրանց ուսումնասիրումն է՝ որոշակի սկզբունքների ու չափանիշների հիման վրա պահպանության ժամկետները սահմանելու կամ ոչնչացման համար առանձնացնելու նպատակով։

3. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման սկզբունքներն են պատմականությունը, համակարգվածությունը և ամբողջականությունը։

4. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման չափանիշներն են փաստաթղթի ծագումը, բովանդակությունը և արտաքին առանձնահատկությունները.

ա) «ծագում» չափանիշին են վերաբերում`

փաստաթուղթ ստեղծող կազմակերպության դերը և տեղը պետական կառավարման համակարգում կամ որոշակի բնագավառում, նրա իրականացրած գործառույթների նշանակությունը,

անձնական ծագման փաստաթղթերի դեպքում՝ ֆիզիկական անձի կարևորությունը հասարակական կյանքում,

փաստաթղթի առաջացման (ծագման) վայրը և ժամանակը.

բ) «բովանդակություն» չափանիշին են վերաբերում՝

փաստաթղթում արտացոլված իրադարձության (երևույթի) նշանակությունը,

փաստաթղթում արտացոլված տեղեկատվության կարևորությունը,

փաստաթղթում պարունակվող տեղեկատվության կրկնությունն այլ փաստաթղթերում,

փաստաթղթի տեսակը (տարատեսակը),

փաստաթղթի իսկությունը (ստորագրությունների, կնիքների, թվագրման և այլ անհրաժեշտ վավերապայմանների առկայությունը),

գ) «արտաքին առանձնահատկություններ» չափանիշին են վերաբերում՝

փաստաթղթի բովանդակության գրառման և հաղորդման ձևը,

փաստաթղթի վավերացումը և ձևակերպման եղանակը (այդ թվում՝ փաստաթղթերի գեղարվեստական, հնագրագիտական, լեզվական և այլ առանձնահատկությունները),

փաստաթղթի ֆիզիկական վիճակը։

5. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումն իրականացվում է`

ա) կազմակերպության գործավարությունում՝ գործերի անվանակարգը կազմելիս, գործերը ձևավորելիս, դրանք աշխատակազմի արխիվ պահպանության հանձնման նախապատրաստելիս.

բ) աշխատակազմի արխիվում՝ փաստաթղթերը պետական արխիվ մշտական պահպանության հանձնման նախապատրաստելիս.

գ) պետական և համայնքային արխիվներում՝ չկարգավորված փաստաթղթերը գիտատեխնիկական մշակման ենթարկելիս, մեծ քանակությամբ կրկնօրինակ և գիտական ու գործնական արժեք չունեցող փաստաթղթեր պարունակող ֆոնդերն ու ցուցակները վերամշակելիս։

6. Փաստաթղթերը փորձաքննությամբ արժեքավորելու համար ստեղծվում են՝

ա) կազմակերպությունում՝ փորձագիտական հանձնաժողով.

բ) պետական և համայնքային արխիվներում՝ մեթոդական-փորձագիտական հանձնաժողով։

7. Փորձագիտական հանձնաժողովի և մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի ստեղծումը, խնդիրները, իրավասություններն ու աշխատանքների կազմակերպումը սահմանվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով։

8. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորումն իրականացվում է ամեն տարի՝ կազմակերպության արխիվային գործի մասնագետների կողմից՝ համապատասխան պետական կամ համայնքային արխիվների մեթոդական աջակցությամբ կամ պետական կամ համայնքային արխիվների կողմից՝ պայմանագրի հիման վրա։

9. Փաստաթղթերի կարգավորումը (գիտատեխնիկական մշակումը), դրանց ընտրությունը մշտական և երկարաժամկետ պահպանության ենթակա գործերի ձևավորումը, գործերի ցուցակների կազմումը և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի առանձնացման մասին ակտի կազմումն ու պետական կամ համայնքային արխիվներ հանձնումն իրականացվում են գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների ակտերով սահմանած կարգով։

10. Փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորման արդյունքում կազմվում են մշտական (N 1 ձև) և երկարաժամկետ (N 2 ձև) պահպանության ու անձնակազմին վերաբերող (N 3 ձև) գործերի ցուցակներ, ինչպես նաև պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին ակտ (N 4 ձև)։

11. Կազմակերպության փորձագիտական հանձնաժողովի կողմից մշտական և երկարաժամկետ պահպանության ու անձնակազմին վերաբերող գործերի ցուցակները հավանության արժանանալուց հետո ներկայացվում են համապատասխան պետական կամ համայնքային արխիվ, որի մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի կողմից մշտական պահպանության ենթակա գործերի ցուցակը հաստատվելուց, երկարաժամկետ պահպանության ենթակա և անձնակազմին վերաբերող գործերի ցուցակները հավանության արժանանալուց հետո հաստատվում են կազմակերպության ղեկավարի կողմից։

12. Համապատասխան պետական կամ համայնքային արխիվի մեթոդական-փորձագիտական հանձնաժողովի կողմից մշտական պահպանության ենթակա գործերի ցուցակը չհաստատվելու կամ երկարաժամկետ պահպանության և անձնակազմին վերաբերող գործերի ցուցակները հավանության չարժանանալու դեպքում դրանց պատճառների մասին գրավոր տեղյակ է պահվում կազմակերպությանը, որը պարտավոր է վերացնել տեղ գտած թերությունները և գործերի ցուցակները կրկին ներկայացնել պետական կամ համայնքային արխիվ։

13. Մշտական պահպանության ենթակա գործերի ցուցակի հաստատումից հետո այդ գործերն ընդգրկված են համարվում ՀՀԱՀ-ի կազմում, որի մասին հաշվառման փաստաթղթերում կատարվում են համապատասխան գրառումներ։

14. Կազմակերպությունն իրավունք ունի ոչնչացնելու պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին ակտում ընդգրկված փաստաթղթերը (գործերը)՝ մշտական պահպանության գործերի ցուցակի հաստատումից հետո։

15. Մինչև 1923 թվականն ստեղծված փաստաթղթերը, մինչև 1946 թվականը գործավարությամբ ավարտված անձնական գործերը և կենսագրական բնույթի փաստաթղթերը ոչնչացման համար չեն առանձնացվում։ 1923-1945 թվականներին ստեղծված գործավարական փաստաթղթերը ոչնչացման համար առանձնացվում են միայն համապատասխան պետական արխիվի համաձայնությամբ։

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

 

Կազմակերպության
անվանումը

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

___________________________

(կազմակերպության ղեկավարի պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը, ստորագր. վերծանումը)

 

____ ________________ 200  թ.

Կ. Տ.

 

ՖՈՆԴ N

ՑՈՒՑԱԿ N

___________________ թթ. մշտական պահպանության գործերի

 

NN
ը/կ

Կառուցվածքային
ստորաբաժանումների
անվանումները և գործերի
վերնագրերը

Գործերի
թվագրումը

Գործերի
թերթերի
քանակը

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

 

 

 

 

 

 

 

Ցուցակում ընդգրկված է _________________________________________ գործ` NN

(տառերով և թվերով)

այդ թվում՝

բաց թողնված համարները _______________________________________________

տառանշովի համարները ________________________________________________

 

___________________
(ցուցակը կազմողի պաշտոնը)

___________________
(ստորագրությունը)

___________________
(ստորագր. վերծանումը)

 

Հավանության է արժանացել

__________________________

 

__________________________

 

ՓՀ-ի _____ _____________ 200  թ.

N____________ արձանագրությամբ:

Հաստատված  է

__________________________

 

__________________________

 

ՄՓՀ-ի _____ ____________ 200  թ.

N____________ արձանագրությամբ:

 

Հանձնաժողովի նախագահ

Հանձնաժողովի նախագահ

______________
(ստորագրությունը)

______________
(ստորագր. վերծանումը)

______________
(ստորագրությունը)

______________ 
(ստորագր. վերծանումը)

 

Հանձնաժողովի քարտուղար

Հանձնաժողովի քարտուղար

______________
(ստորագրությունը)

______________
(ստորագր. վերծանումը)

______________
(ստորագրությունը)

______________ 
(ստորագր. վերծանումը)

 

Ձև N 2

 

Կազմակերպության
անվանումը

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

___________________________

(կազմակերպության ղեկավարի պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը, ստորագր. վերծանումը)

 

____ ________________ 200  թ.

Կ. Տ.

 

ՖՈՆԴ N

ՑՈՒՑԱԿ N

___________________ թթ.

երկարաժամկետ պահպանության ենթակա գործերի

 

NN
ը/կ

Կառուցվածքային
ստորաբաժանումների
անվանումները և գործերի
վերնագրերը

Գործերի
թվագրումը

Գործերի
թերթերի
քանակը

Գործերի
պահպանման
ժամկետը

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

Ցուցակում ընդգրկված է _________________________________________ գործ` NN

(տառերով և թվերով)

այդ թվում՝

բաց թողնված համարները _______________________________________________

տառանշովի համարները ________________________________________________

 

___________________
(ցուցակը կազմողի պաշտոնը)

___________________
(ստորագրությունը)

___________________
(ստորագր. վերծանումը)

 

Հավանության է արժանացել

__________________________

 

__________________________

 

ՓՀ-ի _____ _____________ 200  թ.

N____________ արձանագրությամբ:

Հավանության է արժանացել

__________________________

 

__________________________

 

ՄՓՀ-ի _____ ____________ 200  թ.

N____________ արձանագրությամբ:

 

Հանձնաժողովի նախագահ

Հանձնաժողովի նախագահ

______________
(ստորագրությունը)

______________
(ստորագր. վերծանումը)

______________
(ստորագրությունը)

______________ 
(ստորագր. վերծանումը)

 

Հանձնաժողովի քարտուղար

Հանձնաժողովի քարտուղար

______________
(ստորագրությունը)

______________
(ստորագր. վերծանումը)

______________
(ստորագրությունը)

______________ 
(ստորագր. վերծանումը)

 

 

Ձև N 3

 

Կազմակերպության
անվանումը

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

___________________________

(կազմակերպության ղեկավարի պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը, ստորագր. վերծանումը)

 

____ ________________ 200  թ.

Կ. Տ.

 

ՖՈՆԴ N

ՑՈՒՑԱԿ N

_______________ թթ.

անձնակազմին վերաբերող գործերի

 

NN
ը/կ

Կառուցվածքային
ստորաբաժանումների
անվանումները և գործերի
վերնագրերը

Գործերի
թվագրումը

Գործերի
թերթերի
քանակը

Գործերի
պահպանման
ժամկետը

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

Ցուցակում ընդգրկված է _________________________________________ գործ` NN

(տառերով և թվերով)

այդ թվում՝

բաց թողնված համարները _______________________________________________

տառանշովի համարները ________________________________________________

 

___________________
(ցուցակը կազմողի պաշտոնը)

___________________
(ստորագրությունը)

___________________
(ստորագր. վերծանումը)

  

Հավանության է արժանացել

__________________________

 

__________________________

 

ՓՀ-ի _____ _____________ 200  թ.

N____________ արձանագրությամբ:

Հավանության է արժանացել

__________________________

 

__________________________

 

ՄՓՀ-ի _____ ____________ 200  թ.

N____________ արձանագրությամբ:

 

Հանձնաժողովի նախագահ

Հանձնաժողովի նախագահ

______________
(ստորագրությունը)

______________
(ստորագր. վերծանումը)

______________
(ստորագրությունը)

______________ 
(ստորագր. վերծանումը)

 

Հանձնաժողովի քարտուղար

Հանձնաժողովի քարտուղար

______________
(ստորագրությունը)

______________
(ստորագր. վերծանումը)

______________
(ստորագրությունը)

______________ 
(ստորագր. վերծանումը)

 

 

Ձև N 4

 

Կազմակերպության
անվանումը

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

___________________________

(կազմակերպության ղեկավարի պաշտոնը)

___________________________

(ստորագրությունը, ստորագր. վերծանումը)

 

____ ________________ 200  թ.

Կ. Տ.

 

ԱԿՏ

________________________

(թվագրումը)

________________________

(կազմման վայրը)

 

պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի

(գործերի) առանձնացման մասին

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության _______________________ N ____________ որոշմամբ հաստատված` պահպանման ժամկետների նշմամբ արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկով` ոչնչացման համար առանձնացվել են________________
___________________________________________________ գիտապատմական

(կազմակերպության անվանումը)

արժեք չունեցող և գործնական նշանակությունը կորցրած հետևյալ փաստաթղթերն ու գործերը`

 

NN
ը/կ

Կառուցվածքային
ստորաբաժանումների
անվանումները և գործերի
վերնագրերը

Գործերի
ծայրային
տարե-
թվերը

Գործերի
քանակը

Գործերի
պահպանման
ժամկետը և կետերը
համարները` ըստ
ցանկի

Ծանոթա-
գրություն

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը` _________________________________________ գործ:

(տառերով և թվերով)

 

___________________
(ակտը կազմողի պաշտոնը)

___________________
(ստորագրությունը)

___________________
(ստորագր. վերծանումը)

  

Փորձագիտական հանձնաժողովի նախագահ ____________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Անդամներ _____________________________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____________________________________________________

 

_____________________________________________________

  

Հավանության է արժանացել

 

ՓՀ-ի _____ _____________ 200  թ.

N____________ արձանագրությամբ:

 

 Հանձնաժողովի նախագահ

_______________
(ստորագրությունը)

_______________
(ստորագր. վերծանումը)

 

 Հանձնաժողովի քարտուղար

_______________
(ստորագրությունը)

_______________
(ստորագր. վերծանումը)

 

Ակտում ներառված փաստաթղթերն ու գործերը`
ոչնչացված են այրման միջոցով,
հանձնված են վերամշակման (անհրաժեշտն ընդգծել):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.07.2017, N 884-Ն 14.08.2017, N 932-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան