Գլխավոր տեղեկություն
Номер
N 419-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2005-01.12.2005)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 1997.06.27/15 Հոդ.500
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
07.04.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.04.2005
Дата вступления в силу
28.04.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 18 ապրիլի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 ապրիլի 2005 թվականի N 419-Ն

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման 15.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 11 խմբի 06 ենթախմբի «01. Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքների գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2005 թվականի պետական պատվերը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 11
Երևան

 


Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 7-ի N 419-Ն որոշման


2 0 0 5  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Պ Ե Տ Ա Կ Ա Ն  Պ Ա Տ Վ Ե Ր`

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳԾՈՎ

Աշխատանքի հիմնական ցուցանիշները 

2005 թվականի պետական պատվերի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ)

պետական պատվերով նախատեսված աշխատանքների`

 

մշակման ենթակա տեխնիկական կանոնակարգի անվանումը

վերջնական արդյունքը

1-ին կիսամյակ

ինն ամիս

տարի

Բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքներ

«Հողի բերրի շերտի հանման նորմերը որոշելու պահանջները և հողի բերրի շերտի պահպանման պահանջները` հողային աշխատանքները կատարելիս»

տեխնիկական կանոնակարգի նախագիծ

 

«Բնապահպանության համակարգում մթնոլորտ արտանետումների կազմի նորմերը, հսկման մեթոդները»

տեխնիկական կանոնակարգի նախագիծ

«Ջրային ռեսուրսների օգտագործման դասակարգումն ըստ օգտագործման նպատակների, որակի ցուցանիշները, ջրային ռեսուրսների և դրանք աղտոտումից պահպանելու կանոնները»

տեխնիկական կանոնակարգի նախագիծ

«Հողերի ռեկուլտիվացիային ներկայացվող պահանջները և ռեկուլտիվացիայի ենթարկվող խախտված հողերի դասակարգումը»

տեխնիկական կանոնակարգի նախագիծ

«Հողն աղտոտող վնասակար նյութերի ցանկը և դրանց սահմանային թույլատրելի չափաքանակները»

տեխնիկական կանոնակարգի նախագիծ

Աշխատանքների ծավալը

x

(«Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ)

x

x

x

Միավորի արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը  (հազ. դրամ)

x

2650.0

x

x

x

Ընդհանուր արժեքը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (հազ. դրամ)

x

2650.0

1192.5

1987.5

2650.0


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան