Գլխավոր տեղեկություն
Номер
N 877-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.08.2005-20.11.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.08.05/49.1 Հոդ.949.3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.07.2005
Дата вступления в силу
06.08.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 6 հուլիսի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 877-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 1976.82 հեկտար հողամասերից 1819.49 հեկտարը, որից՝ գյուղատնտեսական նշանակության՝ 1770.43 հեկտար, բնակավայրերի հողերի՝ 37.93 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների՝ 5.1 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ 0.23 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների՝ 4.31 հեկտար, ջրային հողերի` 1.49 հեկտար անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Արևաշողի գյուղական համայնքին՝ համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1819.49 հեկտար հողերից 30.84 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 157.33 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը՝ 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի գյուղական համայնքի ղեկավարին՝ հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Արևաշողի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով՝ սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։



Հայաստանի Հանրապետության
  վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 30
     Երևան


 


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 877-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 877-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Արևաշող համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավ-արևմտյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն ք. Վանաձորից` 19 կմ է:

Համայնքը հյուսիսային «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Բ»-«Գ» հատվածով` Նոր Խաչակապ համայնքին, «Գ»-«Դ» արևելյան հատվածով` Քարաձոր համայնքին, «Դ»-«Ե» հարավային հատվածով` Սպիտակ քաղաքային համայնքին, «Ե»-«Ա» հատվածով` Շենավան համայնքին:


ԱՐԵՎԱՇՈՂ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»


Արևաշող, Շենավան համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի «Ա» հանգուցային կետից (2836.5 մ նիշ ունեցող Նիշտեպե «պիրամիդա») սահմանագիծն անցնում է ջրբաժանով դեպի արևելք` 315.04 մ, հասնում թիվ 1 կետին, այնուհետև Բզովդալի լեռնաշղթայով թեքվում դեպի հարավ-արևելք, ջրբաժանով անցնելով թիվ 2-4 կետերը, հասնում 2733.2 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 5 կետին, այնուհետև թեքվում հարավ-արևելք, նորից ջրբաժանով, բլուրներով անցնելով թիվ 6-12 կետերը, հասնում 2650.2 մ նիշ ունեցող` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Արևաշող և Նոր Խաչակապ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4694.74 մ է:


ԱՐԵՎԱՇՈՂ-ՆՈՐ ԽԱՉԱԿԱՊ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Արևաշող և Նոր Խաչակապ համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը, անցնելով ջրբաժանի թիվ 1 սահմանակետով դեպի հարավ` 423.12 մ, հասնում է թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևելք, նույն ջրբաժանով բարձրանում 2584.4 մ նիշ ունեցող բլրի գագաթի Արևաշող, Քարաձոր և Նոր Խաչակապ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 950.03 մ է:

ԱՐԵՎԱՇՈՂ-ՔԱՐԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»


Արևաշող, Քարաձոր և Նոր Խաչակապ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևմուտք` 344.21 մ, հասնում բլրի վրա գտնվող թիվ 1 սահմանակետին, այնուհետև, փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք ջրբաժանով անցնելով թիվ 2, 3 սահմանակետերը, հասնում է թիվ 4 սահմանակետին, թեքվում դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 5-6 սահմանակետերով, հասնում թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից, որը գտնվում է բլրի վրա, սահմանագիծն անցնում է ջրբաժանով դեպի արևմուտք` 126.02 մ, հասնում թիվ 8 սահմանակետին, թեքվում է դեպի հյուսիս, ջրբաժանով բարձրանում թիվ 9 սահմանակետ և նույն ջրբաժանով հասնում բլրի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք` 385.98 մ, հասնում թիվ 11 սահմանակետին, որտեղից թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 595.88 մ, հասնում է թիվ 12 սահմանակետին, ապա շարունակվում նույն ջրբաժանով, բլուրներով անցնում թիվ 13-19 սահմանակետերը, հասնում թիվ 20 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնելով 294.84 մ, հասնում ջրհավաքի թիվ 21 սահմանակետին ու շարունակվում նույն ջրհավաքով, հասնում Քարաձոր, Արևաշող համայնքների և Սպիտակ քաղաքային տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 7420.94 մ է:

 

ԱՐԵՎԱՇՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ-ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Արևաշող, Շենավան գյուղական և Սպիտակ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ, անցնում թիվ 1 սահմանակետը, հասնում թիվ 2 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի արևելք, հատելով ձորակը, հասնում թիվ 3 սահմանակետին, որից հետո թեքվում դեպի հյուսիս-արևելք, անցնելով 343.0 մ, հասնում բլրի գագաթի թիվ 4 սահմանակետին: Թիվ 4 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևելք, անցնում 688.51 մ և հասնում թիվ 5 սահմանակետին, ապա շարունակվում ջրբաժանով հասնում բլրի վրա դրած թիվ 6 սահմանակետին: Թիվ 6 սահմանակետից սահմանագիծը, անցնելով դեպի հարավ-արևելք, հասնում է 1691.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 սահմանակետից սահմանագիծը, անցնելով արևելք` ջրբաժանով իջնում է դեպի Արևաշողի և Սպիտակ քաղաքի տնամերձի կիսորդով, հասնում թիվ 8, ապա ճանապարհով թիվ 9 սահմանակետին ու, կտրուկ փոխելով ուղղությունը, ճանապարհով հասնում ջրհավաքի թիվ 10 սահմանակետին: Թիվ 10 սահմանակետից նույն ջրհավաքով սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս ու, անցնելով թիվ 11-16 սահմանակետերը, հասնում Քարաձոր, Արևաշող գյուղական և Սպիտակ քաղաքային համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 4797.85 մ է:

ԱՐԵՎԱՇՈՂ-ՇԵՆԱՎԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Արևաշող և Շենավան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից (2836.5 մ նիշով բլրի գագաթից) սահմանագիծն անցնում է դեպի հարավ` 608.54 մ, հասնում 2644.2 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 կետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ, հասնում 2509.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 2 կետին: Թիվ 2 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք` 281.0 մ, հասնում բլրի թիվ 3 սահմանակետին, հետո թեքվում դեպի հարավ, ջրբաժանով անցնում թիվ 4, 5 սահմանակետերը, հասնում լանջի թիվ 6 սահմանակետին, որից հետո անցնում է դեպի հարավ-արևմուտք` 714.89 մ, հատելով ձորակը, հասնում բլրի գագաթի թիվ 7 սահմանակետին: Թիվ 7 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք` 242.03 մ, հասնում 2220.2 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 8 կետին: Թիվ 8 կետից ջրբաժանով սահմանագիծն իջնում է դեպի հարավ` 203.59 մ, այնուհետև, անցնելով թիվ 9-10 կետերով, թեքվում դեպի հարավ-արևելք` 153.96 մ, ջրբաժանով անցնում թիվ 10 կետը, հասնում բլրի գագաթի թիվ 11 կետին: Թիվ 11 կետից սահմանագծի ուղղությունը փոխվում է դեպի հարավ, հիմնականում ջրբաժանով, բլուրներով անցնելով թիվ 12-15 սահմանակետերը, հասնում 1971.6 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 16 սահմանակետին, այնուհետև, թեքվելով դեպի հարավ, ջրբաժանով անցնելով թիվ 17 կետը, ապա հատելով շենավան գնացող ճանապարհը, վարելահողի եզրով հասնում թիվ 18 կետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ և հասնում 1892.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 19 կետին: Թիվ 19 կետից սահմանագիծն անցնում է հարավ, ջրբաժանով անցնում թիվ 20-25 սահմանակետերով, հասնում 1853.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 26 սահմանակետին: Թիվ 26 կետից սահմանագիծը ջրբաժանով հասնում է Արևաշող, Շենավան գյուղական և Սպիտակ քաղաքային համայնքների «Ե» հանգուցային սահմանակետին:

«Ե»-«Ա» սահմանագծի երկարությունը 7808.82 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 877-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 877-Ն որոշման

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 877-Ն որոշման

էջ  1,  2,  3,  4,  5,  6,  7


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 877-Ն որոշման

էջ  1,  2,  3,  4,  5,  6,  7


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 877-Ն որոշման

էջ 1,  2


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 877-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան



Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 877-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԵՎԱՇՈՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան