«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 սեպտեմբերի 2005 թվականի N 1551-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 12-Ի
N 938-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 12-ի «Պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 938-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման 2-րդ կետի «բ» ենթակետի`
ա) երկրորդ պարբերությունում «մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2005 թվականի նոյեմբերի 15-ը» բառերով,
բ) երրորդ պարբերությունում «մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2005 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով,
գ) չորրորդ պարբերությունում «սկսած 2005 թվականի հոկտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «սկսած 2005 թվականի նոյեմբերի 15-ից» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|