Գլխավոր տեղեկություն
Номер
N 838-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2005-20.11.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.14
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2005
Дата вступления в силу
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 838-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1247.7 հեկտար հողամասերից 1149.54 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1117.22 հեկտար, բնակավայրերի հողերի` 3.85 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 27.45 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 1.02 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Շենավանի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1149.54 հեկտար հողերից 12.79 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 98.23 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շենավանի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Շենավանի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. հունիսի 27
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 838-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 838-Ն որոշման

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Շենավան համայնքը գտնվում է մարզի հարավ-արևմտյան մասում:

Հեռավորությունը Վանաձոր քաղաքից 24 կմ է:Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լոռու մարզի վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, արևմուտքից` «Բ»-«Գ» հատվածով սահմանակից է Արևաշող համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով սահմանակից է Սպիտակ քաղաքային համայնքին, «Դ»-«Ա» հատվածով սահմանակից է Սարահարթ համայնքին:


ՇԵՆԱՎԱՆ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Սարահարթ, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Շենավան համայնքի «Ա» հանգուցային կետից, բլրի գագաթից սահմանագիծն անցնում է ջրբաժանով դեպի հյուսիս-արևելք 248.39 մ հասնում բլրի գագաթի թիվ 1 սահմանակետին, այնուհետև շարունակվում դեպի արևելք ջրբաժանով անցնելով թիվ 2, 3 սահմանակետերը հասնում 2836.5 մ նիշ ունեցող բլրի գագաթի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Արևաշող և Շենավան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 1043.19 մ է:


ՇԵՆԱՎԱՆ-ԱՐԵՎԱՇՈՂ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Արևաշող և Շենավան համայնքների տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից բարձրությունը 2836.5 մ բլրի գագաթից սահմանագիծն անցնում է դեպի հարավ 608.54 մ հասնում 2644.2 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 կետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ հասնում 2509.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 2 կետին: Թիվ 2 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, անցնում 281.0 մ հասնում բլրի թիվ 3 կետին, հետո թեքվում դեպի հարավ, ջրբաժանով անցնում թիվ 4, 5 կետերով, հասնում լանջի թիվ 6 կետին: Թիվ 6 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք 714.89 մ հասնում բլրի գագաթի թիվ 7 կետին: Թիվ 7 կետից սահմանագիծը թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում 242.03 մ, հասնում 2220.2 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 8 կետին: Թիվ 8 կետից ջրբաժանով սահմանագիծը իջնում է դեպի հարավ, անցնում 203.59 մ, այնուհետև անցնելով թիվ 9-10 կետերը 153.96 մ թեքվում դեպի հարավ-արևելք, ջրբաժանով հասնում թիվ 11 կետին: Թիվ 11 կետից սահմանագիծը ջրբաժանով, անցնելով թիվ 12, 13, 14, 15 սահմանակետերը, հասնում 1971.6 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 16 սահմանակետին: Թիվ 16 կետից սահմանագիծը ջրբաժանով անցնելով հարավ թիվ 17 կետը, ապա հատելով Շենավան գնացող ճանապարհը, վարելահողի եզրով հասնում թիվ 18 կետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ և հասնում 1892.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 19 կետին: Թիվ 19 կետից սահմանագիծը անցնում է ջրբաժանով դեպի հարավ հասնում թիվ 20 կետին, անցնում 1853.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 21-25 կետերով, հասնում է թիվ 26 կետին: Սահմանագիծը ջրբաժանով հասնում է Արևաշող, Շենավան համայնքների և Սպիտակ քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

 «Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 7808.82 մ է:


ՇԵՆԱՎԱՆ-Ք. ՍՊԻՏԱԿ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Սարահարթ, Շենավան համայնքների և Սպիտակ քաղաքային համայնքի «Դ» հանգուցային կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ 168.49 մ հասնում «Փամբակ» գետի թիվ 1 կետին, շարունակվում դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 2-10 կետերը հասնում Փամբակ գետի թիվ 11 սահմանակետին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևելք, հասնում ժայռի եզրի թիվ 12 սահմանակետին, թիվ 12 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք անտառաշերտի եզրով հասնում ճանապարհի եզրի թիվ 13 կետին: Թիվ 13 կետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս 480.66 մ հատելով ճանապարհը հասնում է թիվ 14 կետին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևմուտք հասնում բլրի գագաթի թիվ 15 կետին և ջրբաժանով անցնելով թիվ 16-17 կետերով դեպի հյուսիս-արևմուտք հասնում բլրի գագաթի Շենավան, Արևաշող համայնքների և Սպիտակ քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 3792.61 մ է:


ՇԵՆԱՎԱՆ-ՍԱՐԱՀԱՐԹ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ա»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Սարահարթ և Շենավան համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ 1358.6 մ ջրբաժանով հասնում 2411.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 1 կետին, այնուհետև նույն ջրբաժանով շարունակվում 251.1 մ հասնում թիվ 2 կետին, որից հետո թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնելով ջրբաժանի թիվ 3 կետը հասնում ջրբաժանի թիվ 4 կետին: Թիվ 4 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, այնուհետև թեքվում դեպի հարավ-արևմուտք, անցնում 179.87 մ հատելով ձորակը հասնում թիվ 5 կետին, ջրբաժանով անցնելով հասնում թիվ 6 կետին: Թիվ 6 կետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հյուսիս-արևմուտք հասնում բլրի գագաթի թիվ 7 կետին: Թիվ 7 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով բարձրանում 2084.3 մ նիշ ունեցող «Կյարկայա» բլրի գագաթի թիվ 8 կետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ 823.96 մ հասնում ջրբաժանի թիվ 9 կետին, որից հետո ջրբաժանով շարունակվում դեպի հարավ անցնելով թիվ 10, 11, 12 սահմանակետերը հասնում «Փամբակ» գետի վտակի թիվ 13 կետին ու շարունակվում նույն վտակով դեպի հարավ անցնելով թիվ 14-20 կետերը հասնում ճանապարհի եզրի Սարահարթ, Շենավան համայնքների և Սպիտակ քաղաքային համայնքի տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Դ»-«Ա» սահմանագծի երկարությունը 9813.54 մ է:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 838-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 838-Ն որոշման

 

 

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 838-Ն որոշման

Էջ  1,  2,  3

 

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 838-Ն որոշման

 

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 838-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 



Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 838-Ն որոշման

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 838-Ն որոշման

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՇԵՆԱՎԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան