Գլխավոր տեղեկություն
Номер
N 842-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.18
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2005
Дата вступления в силу
28.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 842-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հարթագյուղի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հարթագյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1806.45 հեկտար հողամասերից 1543.6 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 1460.57 հեկտար, բնակավայրերի հողերի` 59.19 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 19.21 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 0.01 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 3.02 հեկտար, ջրային հողերի` 1.61 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հարթագյուղի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

 3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հարթագյուղի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 1543.6 հեկտար հողերից 51.40 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

 բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հարթագյուղի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 262.85 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հարթագյուղի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հարթագյուղի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հարթագյուղի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. հունիսի 27
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 842-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 842-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


Հարթագյուղ համայնքը գտնվում է Լոռու մարզի հարավ-արևմտյան մասում, որի հեռավորությունը Վանաձոր քաղաքից կազմում է 42 կմ:

Համայնքը հյուսիսային «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Լուսաղբյուր համայնքին, «Բ»-«Գ» արևելյան հատվածով` Մեծ Պառնի համայնքին, «Գ»-«Դ» հարավ-արևելյան հատվածով` Ծաղկաբեր համայնքին, «Դ»-«Ե» հարավային հատվածով` Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Ե»-«Զ» հարավ-արևմտյան հատվածով` Շիրակի մարզի Հովիտ համայնքին, «Զ»-«Է» հարավարևմտյան հատվածով` Շիրակի մարզի Կառնուտ համայնքին, «Է»-«Ը» հարավ-արևմտյան հատվածով` Շիրակի մարզի Կամո համայնքին և «Ը»-«Ա» արևմտյան հատվածով` Խնկոյան համայնքին:


ՀԱՐԹԱԳՅՈՒՂ-ԼՈՒՍԱՂԲՅՈՒՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»


Խնկոյան, Լուսաղբյուր և Հարթագյուղ համայնքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը անցնում է դեպի արևելք 950,86 մ, հատելով Լուսաղբյուր գնացող ճանապարհը, Նալբանդի ջրանցքը, հասնում թիվ 1 սահմանակետին, այնուհետև շարունակվում նույն ուղղությամբ բնակավայրի եզրով, հատելով ճանապարհը, ջրատարը, անցնելով 822.95 մ հասնում թիվ 2 սահմանակետին այստեղից վարելահողերի միջնակով սահմանագիծը շարունակվում է 1339.95 մ, հասնում Լուսաղբյուր, Մեծ Պառնի և Հարթագյուղ համայնքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետին:

 «Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3113.77 մ է:


ՀԱՐԹԱԳՅՈՒՂ-ՄԵԾ ՊԱՌՆԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»


Լուսաղբյուր, Հարթագյուղ և Մեծ Պառնի համայնքների բաժանման «Բ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը վարելահողի եզրով իջնում է հարավ, հատելով դաշտային ճանապարհը, անցնում 487.66 մ, հասնում Փամբակ գետի եզրին դրված թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն գետով շարունակվում է դեպի արևելք 99.53 մ, հասնում թիվ 2 կետին, ապա կտրուկ փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևմուտք, վարելահողի եզրով, հատելով դաշտային ճանապարհը, անցնելով թիվ 3 սահմանակետով 515.26 մ և նույն ուղղությամբ հատելով Նալբանդի ջրանցքը, անցնելով 399.78 մ հասնում է թիվ 4 սահմանակետին: Այնուհետև սահմանագիծը անցնելով 786.25 մ ջրբաժանով բարձրանում է 2028.0 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 5 սահմանակետը և փոխելով ուղղությունը դեպի հարավ-արևելք, անցնում 342,4 մ հասնում Հարթագյուղ, Ծաղկաբեր և Մեծ Պառնի համայնքների բաժանման «Գ» հանգուցային սահմանակետին:

 «Բ»-Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 2630.84 մ է:


ՀԱՐԹԱԳՅՈՒՂ-ԾԱՂԿԱԲԵՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»


Հարթագյուղ, Մեծ Պառնի և Ծաղկաբեր համայնքների բաժանման«Գ»հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք հասնում 2167.9 մ նիշ ունեցող«Սուրբ Հովհաննես» թիվ 1 սահմանակետին, այնուհետև նույն ջրբաժանով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 2-3 սահմանակետով հասնում` 2197.3 մ նիշ ունեցող «Ճկնավեր» թիվ 4 սահմանակետով, այնուհետև նույն ջրբաժանով շարունակվում է դեպի հարավ անցնելով թիվ 5-8 սահմանակետերը, հասնում` 2311.9 մ նիշ ունեցող «Դարդիել» եռանկյունաչափական թիվ 9 սահմանակետին: Թիվ 9 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ, հասնում թիվ 10 սահմանակետին, այնուհետև ջրբաժանով թեքվում դեպի հարավ-արևմուտք և հասնում Հարթագյուղ, Ծաղկաբեր համայնքների և Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Դ» հանգուցային սահմանակետին:

 «Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 3741.94 մ է:


ՀԱՐԹԱԳՅՈՒՂ-ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»


Հարթագյուղ, Ծաղկաբեր համայնքների և Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի «Դ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևմուտք անցնելով թիվ 1-2 կետերը հասնում ջրհավաքի թիվ 3 սահմանակետը, այնուհետև թեքվում դեպի հյուսիս-արևմուտք, բարձրանում դեպի ջրբաժանի թիվ 4 սահմանակետը և շարունակվում նույն ջրբաժանով դեպի արևմուտք և հասնում թիվ 5 սահմանակետը: Թիվ 5 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևմուտք, ջրբաժանով` անցնելով թիվ 6-9 սահմանակետերով, հասնում 2110.7 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 10 սահմանակետը, ապա շարունակվում նույն ուղղությամբ և նույն ջրբաժանով հասնում Շիրակի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի և Շիրակի մարզի Հովիտ, Հարթագյուղ համայնքների բաժանման «Ե» հանգուցային սահմանակետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը` 2834.95 մ է:


ՀԱՐԹԱԳՅՈՒՂ-ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՈՎԻՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»


«Զ» հանգուցային կետից 2312.6 մ նիշ ունեցող «Քյափանակ» կոչվող գագաթից, որը հանդիսանում է Հովիտ, Կառնուտ և Լոռու մարզի Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման հանգուցային կետ, սահմանագիծը թեքվելով հարավ-արևելք և անցնելով 93.3 մ հասնում է թիվ 1 կետին, շարունակվելով նույն ուղղությամբ ջրբաժանով անցնում է 601.2 մ և հասնում թիվ 2 կետին, այնուհետև քիչ թեքվելով դեպի հարավ-արևելք 300.5 մ հասնում է 2106.0 մ նիշ ունեցող թիվ 3 գագաթին, որից հետո շարունակվելով դեպի հարավ-արևելք և անցնելով 402.9 մ հասնում է թիվ 4 կետին, որից հետո կտրուկ թեքվելով դեպի հարավ, հատելով դաշտային ճանապարհը և անցնելով 194.4 մ հասնում է թիվ 5 կետին: Թիվ 5 կետից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 529.9 մ հասնում է թիվ 6 կետին, նույն ջրբաժանով բլրի գագաթի թիվ 7 կետով, անցնելով 639.9 մ հասնում է թիվ 8 կետին: Այդտեղից սահմանագիծը թեքվելով դեպի հարավ-արևելք և անցնելով 463.6 մ հասնում է թիվ 9 կետին, որից հետո սահմանագիծը նորից անցնելով 396.5 մ հասնում է թիվ 10 կետին, թեքվելով դեպի հարավ-արևելք, անցնելով 319.2 մ հասնում է «Ե» հանգուցային կետին, որը հանդիսանում է Շիրակի մարզի Հովիտ, Մուսայելյան և Լոռու մարզի Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման կետ:

«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3965.77 մ է:


ՀԱՐԹԱԳՅՈՒՂ-ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՌՆՈՒՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»


«Է» հանգուցային կետից, սահմանագիծը թեքվելով դեպի հարավ, հատելով Շիրակի մարզի Կառնուտ-Հարթագյուղ միջհամայնքային ճանապարհը, այնուհետև դաշտային ճանապարհը և անցնելով 1015.0 մ հասնում է «Քյափանակ» կոչվող գագաթին գտնվող «Զ» հանգուցային կետին, որը հանդիսանում է Կառնուտ, Լոռու մարզի Հարթագյուղ և Հովիտ համայնքների տարածքների բաժանման կետ:


ՀԱՐԹԱԳՅՈՒՂ-ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԿԱՄՈ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ը»


«Ը» հանգուցային կետից, սահմանագիծն անցնելով դեպի արևմուտք 219.5 մ հասնում է գագաթին գտնվող «Է» հանգուցային կետին, որը հանդիսանում է Շիրակի մարզի Կամո, Կառնուտ և Լոռու մարզի Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման կետ:


ՀԱՐԹԱԳՅՈՒՂ-ԽՆԿՈՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ը»-«Ա»


Խնկոյան, Լուսաղբյուր և Հարթագյուղ համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ 316.0 մ, հասնում Նալբանդյան ջրանցքի թիվ 1 կետին, այնուհետև ջրանցքով շարունակվում դեպի արևմուտք, անցնում 120.64 մ հասնում թիվ 2 կետը, այնուհետև թեքվում դեպի հարավ 99.04 մ, հասնում թիվ 3 կետին: Թիվ 3 կետից անցնում է դեպի հարավ-արևելք 197.5 մ, հասնում թիվ 4 կետին, որից հետո սահմանագիծը հասնում Նալբանդյան ջրանցքի թիվ 5 կետին: Թիվ 5 կետից սահմանագիծն անցնում է թիվ 6 կետին, այնուհետև ջրբաժանով հասնում բլրի գագաթի թիվ 7 կետին: Թիվ 7 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ 1004.08 մ, ջրբաժանով հասնում 1956.1 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 9 կետին: Թիվ 9 կետից սահմանագիծը շարունակվում է նույն ուղղությամբ 281.73 մ հասնում ջրհավաքի թիվ 10 կետին: Թիվ 10 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ արևմուտք ջրբաժանով անցնելով թիվ 11-12-13 սահմանակետերը հասնում է բլրի գագաթի թիվ 14 կետին: Թիվ 14 կետից սահմանագիծը թեքվում է հյուսիս արևելք 228.42 մ ու հասնում 2292.7 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 15 կետին: Թիվ 15 կետից սահմանագիծն անցնում է ջրբաժանով հատելով դաշտային ճանապարհը հասնում Խնկոյան, Հարթագյուղ և Շիրակի մարզի Կամո համայնքների բաժանման «Ը» հանգուցային կետին:

«Ը»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 5602.41 մ է:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 842-Ն որոշման

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 842-Ն որոշման


Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 842-Ն որոշման

 

էջ  1,  2,  3,  4


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 842-Ն որոշման

 

էջ  1,  2,  3,  4,  5,  6,  7


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 842-Ն որոշման


Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 842-Ն որոշման


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 9
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 842-Ն որոշման

Ձև 22 ա


Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱՐԹԱԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան