Գլխավոր տեղեկություն
Номер
N 840-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.07.2005-20.11.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.07.27/47.1 Հոդ.912.16
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.06.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.06.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
29.06.2005
Дата вступления в силу
28.07.2005

 

 

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 840-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվիի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 1002.3 հեկտար հողամասերից 468.97 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 436.44 հեկտար, բնակավայրերի հողերի` 26.14 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 4.01 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 0.59 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 1.79 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Հագվիի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվիի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 468.97 հեկտար հողերից 12.69 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.

բ) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվիի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 533.40 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:

4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվիի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն N 8 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Հագվիի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:

6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Հագվիի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

2005 թ. հունիսի 27
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 840-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 840-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հագվի գյուղական համայնքը գտնվում է Լոռու մարզի հյուսիս-արևելյան մասում:

Հեռավորությունը մարզկենտրոն Վանաձոր քաղաքից 46.6 մ է:

Հագվի գյուղական համայնքը հյուսիս-արևմուտքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, «Բ»-«Գ» հյուսիսից` մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերին, «Գ»-«Դ» հյուսիս-արևելքից Կաճաճկուտ համայնքին, «Դ»-«Ե» արևելքից` Աքորի համայնքին, «Ե»-«Ա» հարավից` Օձուն գյուղական համայնքին:

 

ՀԱԳՎԻ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Օձուն և Հագվի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծը ճանապարհով անցնում է դեպի հյուսիս-արևմուտք, թիվ 1-7 կետերով, հասնելով ճանապարհի եզրին գտնվող թիվ-8 կետին, սահմանագիծը անցնում է դեպի հյուսիս-արևելք թիվ 9-12 կետերով, հասնում թիվ 3 սահմանակետին: Թիվ 13 կետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հյուսիս-արևելք, հասնում թիվ 14 կետին, և նույն ջրբաժանով շարունակվում և հասնում 2067.7 մ նիշ ունեցող բլրի գագաթի թիվ 15 սահմանակետին: Թիվ 15 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք 401.9 մ, այնուհետև սահմանագիծը թեքվում դեպի հյուսիս-արևելք 167.5 մ և նույն ջրբաժանով հասնում անտառի եզրի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և Հագվի համայնքի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետին:

«Ա»-«Բ» սահմանագծի երկարությունը 3195.3 մ է:

 

ՀԱԳՎԻ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի և Հագվի համայնքի «Բ» հանգուցային կետից սահմանագիծը ջրբաժանով անցնում է դեպի հարավ-արևելք հասնում թիվ 1 կետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ 308.6 մ և հասնում 1605.0 մ նիշ ունեցող բլրի թիվ 2 կետին, այնուհետև սահմանագիծն անցնում է դեպի արևմուտք և հասնում ջրբաժանի թիվ 5 կետին: ԹԻվ 5 կետից սահմանագիծը անցնում է դեպի հարավ-արևմուտք 429.5 մ, հատելով ձորակը հասնում ջրհավաքի թիվ 6 կետին: Թիվ 6 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 7-8 կետերը, հասնում ջրբաժանի թիվ 9 կետին: Թիվ 9 կետից սահմանագիծն անցնում է դեպի արևելք և նույն ջրբաժանով հասնում 1832.9 մ նիշ ունեցող բլրի թիվ 10 կետին, այնուհետև սահմանագիծն անցնում է դեպի արևելք հասնում թիվ 11 կետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք ու հասնում ճանապարհի թիվ 12 կետին: Թիվ 12-21 կետերով ճանապարհով սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք հասնելով թիվ 22 կետին, շարունակվում նույն ուղղությամբ և հասնում բլրի գագաթի թիվ 23 կետին: Թիվ 23 կետից սահմանագիծն անտառի եզրով և ջրբաժանով հասնում է թիվ 24 կետին, այնուհետև կտրում փոխելով ուղղությունը, դեպի հյուսիս, վարելահողի և անտառի եզրով հասնում թիվ 25 կետին, ապա նույն ուղղությամբ շարունակվում դեպի հյուսիս, հասնում դաշտային ճանապարհի, Դեբեդ գետի վտակի հատման «Գ» հանգուցային սահմանակետին, որը հանդիսանում է համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Կաճաճկուտ և Հագվի գյուղական համայնքների հանգուցային կետ:

«Բ»-«Գ» սահմանագծի երկարությունը 8182.86 մ է:

 

 

ՀԱԳՎԻ-ԿԱՃԱՃԿՈՒՏԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային հողերի, Կաճաճկուտ և Հագվի գյուղական համայնքների, Դեբեդ գետի վտակի «Գ» հանգուցային սահմանակետից սահմանագիծը նշված վտակով անցնում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1-14 սահմանակետերը հասնում նույն վտակի Կաճաճկուտ, Աքորի և Հագվի գյուղական համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:

«Գ»-«Դ» սահմանագծի երկարությունը 1309.56 մ է:


ՀԱԳՎԻ-ԱՔՈՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»

 

Հագվի, Աքորի և Կաճաճկուտ գյուղական համայնքների, «Դ» հանգուցային կետից սահմանագիծը Դեբեդ գետի վտակով անցնում է դեպի հարավ-արևելք անցնելով թիվ 1-14 սահմանակետը հասնում Աքորի, Հագվի և Օձուն գյուղական համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

 «Դ»-«Ե» սահմանագծի երկարությունը 699.13 մ է:

ՀԱԳՎԻ-ՕՁՈՒՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Ա»

 

Մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի, Օձուն և Հագվի գյուղական համայնքների «Ա» հանգուցային սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք, անցնելով թիվ 1 կետը: Նույն ջրբաժանով հասնում բլրի գագաթին թիվ 2 կետին, որից հետո սահմանագիծն անցնում է դեպի հարավ 474.9 մ ջրբաժանով հասնում բլրի թիվ 3 կետին: Թիվ 3 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք 336.0 մ հատելով դաշտային ճանապարհը հասնում Դեբեդ գետի վտակի թիվ 4 կետին: Թիվ 4-29 կետերով սահմանագիծը նշված վտակով անցնում է դեպի հարավ-արևելք հասնում թիվ 30 կետին, որից հետո սահմանագիծը, ձախ վտակով անցնում է դեպի հարավ-արևմուտք թիվ 31-32 կետերով հասնում թիվ 33 կետին: Թիվ 33 կետից սահմանագիծն անցնում է դեպի հարավ-արևելք հասնում թիվ 34 կետին, հատելով ձորակը, վարելահողի եզրով, հատելով հաջորդ ճանապարհը հասնում թիվ 35 կետին: Թիվ 35 կետից սահմանագիծը հատելով ձորակը հասնում է թիվ 36 կետին և շարունակվում նույն ուղղությամբ հասնում ճանապարհի թիվ 37 կետին: Թիվ 37 կետից սահմանագիծը նշված ճանապարհով անցնելով թիվ 38-42 կետերով, շարունակվում է ջրբաժանով և հասնում վարելահողի եզրի թիվ 43 կետին, հասնում թիվ 44 սահմանակետին: Թիվ 44 սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով Օձուն գնացող ճանապարհը, ջրբաժանով անցնելով թիվ 45-46 սահմանակետերը, հասնում վարելահողի եզրի թիվ 47 սահմանակետին: Թիվ 47 սահմանակետից սահմանագիծն անցնում է դեպի հյուսիս-արևելք և ջրհավաքով հասնում Հագվի, Աքորի և Օձուն համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:

«Ե»-«Ա» սահմանագծի երկարությունը 10313.08 մ է:

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 840-Ն որոշման

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 840-Ն որոշման

 

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 

Մ. Թոփուզյան

 

 


 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 840-Ն որոշման

էջ  1,  2

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 840-Ն որոշման

էջ  1,  2,  3,  4

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 840-Ն որոշման

էջ  1,  2

 

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

 

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 840-Ն որոշման

 

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՀԱԳՎԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.10.2010, N 1359-Ն 20.11.2010, N 840-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան