ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 1997 թվականի N 370
քաղ. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՕԴԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ՈՒ ՊԼԱՆԱՅԻՆ ԴԻՍՊԵՏՉԵՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1995 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրի 73-րդ կետի «ը» ենթակետով` վավերացնել 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության միջև կապի կազմակերպման և օդային իրադրության մասին ռադիոլոկացիոն ու պլանային դիսպետչերական տեղեկատվության փոխանակման կարգի մասին» արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. Քոչարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|