«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունիսի 2005 թվականի N 834-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ ու 56-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ, 47-րդ ու 84-րդ և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածների պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքի սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող 723.42 հեկտար հողամասերից 694.5 հեկտարը, որից` գյուղատնտեսական նշանակության` 636.13 հեկտար, բնակավայրերի հողերի` 38.49 հեկտար, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների` 8.02 հեկտար, էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների` 1.09 հեկտար, հատուկ պահպանվող տարածքների` 2.63 հեկտար, ջրային հողերի` 8.14 հեկտար, անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Ագարակի գյուղական համայնքին` համաձայն NN 3, 4, 5 և 6 հավելվածների:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջներին համապատասխան`
ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքին անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող 694.5 հեկտար հողերից 38.76 հեկտարը մասնավորեցման ենթակա չէ.
բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերից 28.92 հեկտարը համարվում է պետական սեփականություն` համաձայն N 7 հավելվածի:
4. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը` 2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ` համաձայն NN 8 և 9 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել սկզբնական հաշվառման նյութերի տրամադրումը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի գյուղական համայնքի ղեկավարին` հողերի ընթացիկ հաշվառումն անցկացնելու և համայնքի հողային հաշվեկշիռը կազմելու համար:
6. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Ագարակի գյուղական համայնքի հողային հաշվեկշռում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ սահմանված կարգով` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա ապահովել մարզի տարածքում ընթացիկ հաշվառման աշխատանքների իրականացումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2005 թ. հունիսի 27 |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ագարակ համայնքը գտնվում է մարզի հարավային մասում: Հեռավորությունը մարզկենտրոն ք. Աշտարակից` 36 կմ է:
Համայնքը հյուսիսից` «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերին, արևելքից` «Բ»-«Գ» հատվածով Դիան համայնքին, «Գ»-«Դ» հատվածով` Լեռնարոտ համայնքին, հարավից` «Դ»-«Ե» հատվածով Շամիրամ համայնքին, «Ե»-«Զ» հատվածով Արուճ համայնքին, արևմուտքից` «Զ»-«Է» հատվածով` Կաքավաձոր համայնքին, «Է»-«Ա» հատվածով` Բայսզ համայնքին:
ԱԳԱՐԱԿ-ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ա»-«Բ»
Ագարակ, Բայսզ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Ա» հանգուցային կետից սահմանագիծն անցնելով թիվ 1, 2 կետերով դեպի հարավ-արևելք` 1363.0 մ, հատելով ձորեր և ջրբաժաններ` հասնում է Դիան, Ագարակ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի բաժանման «Բ» հանգուցային կետին:
«Ա»-«Բ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 1363.0 մ է:
ԱԳԱՐԱԿ-ԴԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Բ»-«Գ»
Դիան, Ագարակ համայնքների և մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի տարածքների բաժանման «Բ» հանգուցային կետից սահմանագիծը, անցնելով 889.4 մ դեպի հյուսիս-արևմուտք, հատելով ջրբաժան և ձորակներ, հասնում է թիվ 2 կետին, ապա թեքվում հարավ-արևմուտք, անցնելով թիվ 3, 4 կետերով` 1557.0 մ, հասնում թիվ 5 կետին, որից թեքվում է հարավ-արևելք, անցնելով թիվ 6-10 կետերով` 1160.0 մ, հասնում թիվ 6 կետին, ապա թեքվում է արևմուտք, անցնելով 229.0 մ` հասնում թիվ 7 կետին, այնուհետև ձորով իջնում է հարավ, ապա հարավ-արևելք, անցնելով թիվ 13-38 կետերով` հատելով Դիան-Ագարակ մարզային նշանակության ճանապարհը, ձորակներ և ջրբաժաններ, հասնում է Ագարակ, Դիան և Լեռնարոտ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետին:
«Բ»-«Գ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 8209.6 մ է:
ԱԳԱՐԱԿ-ԼԵՌՆԱՐՈՏ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Գ»-«Դ»
Ագարակ, Դիան և Լեռնարոտ համայնքների տարածքների բաժանման «Գ» հանգուցային կետից սահմանագիծը 1212.8 մ ձորով իջնում է հարավ, անցնելով թիվ 1-5 կետերով, հասնում թիվ 6 կետին, որտեղից թեքվում հարավ-արևելք, հատելով ձորակներ և ջրբաժաններ, անցնելով թիվ 7-9 կետերով` 1534.0 մ, հասնում թիվ 10 կետին, ապա թեքվում է դեպի հարավ-արևմուտք, անցնում թիվ 11 կետով` 837.3 մ, հասնում Ագարակ, Լեռնարոտ և Շամիրամ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:
«Գ»-«Դ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3584.1 մ է:
ԱԳԱՐԱԿ-ՇԱՄԻՐԱՄ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Դ»-«Ե»
Ագարակ, Շամիրամ և Արուճ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետից սահմանագիծն անցնելով դեպի արևելք 662.0 մ` հասնում է Ագարակ, Լեռնարոտ և Շամիրամ համայնքների տարածքների բաժանման «Դ» հանգուցային կետին:
«Դ»-«Ե» սահմանագծի ընդհանուր երկարությունը 662.0 մ է:
ԱԳԱՐԱԿ-ԱՐՈՒՃ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Ե»-«Զ»
Կաքավաձոր, Ագարակ և Արուճ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետից սահմանագիծը, 2352.2 մ անցնելով ձորակով թիվ 1-15 կետերով դեպի հյուսիս-արևելք, հատելով մարզային նշանակության և դաշտային ճանապարհներ, հասնում է թիվ 16 կետին, որից թեքվում է հարավ-արևելք, նույն ձորակով անցնում 854.7 մ, հասնում Ագարակ, Շամիրամ և Արուճ համայնքների տարածքների բաժանման «Ե» հանգուցային կետին:
«Ե»-«Զ» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3206.9 մ է:
ԱԳԱՐԱԿ-ԿԱՔԱՎԱՁՈՐ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Զ»-«Է»
Կաքավաձոր, Բայսզ և Ագարակ համայնքների տարածքների բաժանման «Է» հանգուցային կետից սահմանագիծը ձորով իջնում է հարավ, ապա հարավ-արևելք և անցնելով թիվ 1-27 կետերով, հասնում Կաքավաձոր, Ագարակ և Արուճ համայնքների տարածքների բաժանման «Զ» հանգուցային կետին:
«Զ»-«Է» սահմանագծի ընդհանուր երկարությունը 6806.4 մ է:
ԱԳԱՐԱԿ-ԲԱՅՍԶ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ` «Է»-«Ա»
«Ա» հանգուցային կետից սահմանագիծը, ձորով անցնելով հարավ-արևմուտք` թիվ 1-21 կետերով` 3404.9 մ, հասնում է թիվ -22 կետին, ապա թեքվում է արևմուտք` անցնելով 561.8 մ, հատելով դաշտային ճանապարհ և ջրբաժան, հասնում «Է» հանգուցային կետին, որը հանդիսանում է Կաքավաձոր, Բայսզ և Ագարակ համայնքների տարածքների բաժանման կետ:
«Է»-«Ա» սահմանագծի ընդհանուր երկարությունը 3966.7 մ է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 4 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 834-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 834-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻՑ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑՎՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 7
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 834-Ն որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ (ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 8
ՀՀ կառավարության 2005 թվականի
հունիսի 9-ի N 834-Ն որոշման
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Հավելված N 9 |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱԳԱՐԱԿԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՌՈԳՎՈՂ ՀՈՂԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարՄ. Թոփուզյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.10.2010, N 1359-Ն | 20.11.2010, N 834-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|