Գլխավոր տեղեկություն
Номер
N 633
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.11.1996-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.11.1996
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.11.1996
Дата вступления в силу
27.11.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 1996 թվականի N 633

քաղ. Երևան

 

ԱՄԱՌԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ընդունել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության առաջարկությունը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության հետ, և Դիլիջան քաղաքում գտնվող` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Նաիրի» բուժական առողջարարական միավորում» պետական ձեռնարկության «Լեռնային Հայաստան» դուստր ձեռնարկության ամառանոցային համալիրը` NN 1, 2 և 3 կառավարական ամառանոցները և ընդունելությունների տունը` կից կառույցներով ու գույքով, հանձնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` մեկամսյա ժամկետում ավարտել նշված ամառանոցային համալիրի հաշվեկշռից հաշվեկշիռ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ճշտել նշված ամառանոցային համալիրի տարածքի սահմանները և սահմանված կարգով կատարել համապատասխան ձևակերպում:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ