Գլխավոր տեղեկություն
Номер
N 661-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.22/39(411) Հոդ.731
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
19.05.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
09.06.2005
Дата вступления в силу
23.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 մայիսի 2005 թվականի N 661-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

2. «Թափոնների ուսումնասիրության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2005 թվականի գործունեությունը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել` 3000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ձեռնարկություններին և կազմակերպություններին տրվող սուբսիդիաներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 31
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 19-ի N 661-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորող ծրագրերի, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություն ՀՀ կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի
N 265-Ն որոշման N 5 հավելվածում (բացասական նշանով նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

խում-
բը

ենթա-
խումբը

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

ինն ամիս

տարի

0.0

0.0

11

01

01. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում

-1500.0

-3000.0

 

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

-1500.0

-3000.0

 

 

Ընդամենը` ծախսեր

-1500.0

-3000.0

 

 

այդ թվում`

 

 

 

 

Ընթացիկ ծախսեր

-1500.0

-3000.0

 

 

այդ թվում`

 

 

 

 

Պետական մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձ

-1500.0

-3000.0

14

06

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ՀՀ կառավարություն

1500.0
1500.0

3000.0
3000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան