ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 օգոստոսի 1996 թվականի N 493
քաղ. Երևան
ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել չհաշվառված տնտեսության չափերը գնահատելու համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունների և տեղեկանքների ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը` մինչև 1996 թվականի հոկտեմբերի 1-ը ներդնել հաշվետվությունների և տեղեկանքների (ցանկում նշված) ձևերը:
3. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին (մինչև վերջիններիս ձևավորումը` պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների գործադիր կոմիտեներին)` ապահովել չհաշվառված տնտեսությանը վերաբերող անհրաժեշտ տեղեկատվության ներկայացումը Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն` նրա կողմից սահմանված ժամկետներում:
4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության դատախազությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին ու Հայկոոպի վարչությանը չհաշվառված տնտեսության չափերը գնահատելու համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը:
5. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի հոկտեմբերի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
Ց Ա Ն Կ
ՉՀԱՇՎԱՌՎԱԾ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ |
Հաշվետվության տեղեկանքի անվանումը | Ինդեքսը | Պարբերականու-թյունը | Ներկայացնողը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. | Տեղեկանք հարկային պարտավորությունների չկատարման վերաբերյալ | տեղեկանք-1 | տարեկան | ՀՀ հարկային տեսչություն |
2. | Տեղեկանք բացահայտված տնտեսական հանցագործությունների ամփոփ ցուցանիշների վերաբերյալ | տեղեկանք-2 | տարեկան | ՀՀ դատախազություն և իրավապահ մարմիններ |
3. | Տեղեկանք հայտնաբերված մաքսային իրավախախտումների վերաբերյալ | տեղեկանք-3 | տարեկան | ՀՀ մաքսային վարչություն |
4. | Հաշվետվություն առևտրի և սպասարկումների օբյեկտների թվաքանակի ու զբաղեցրած տարածքների չափերի վերաբերյալ | 1-առ- սպաս |
եռամսյակային | Երևանի քաղաքապետ, ՀՀ մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմիններ, Հայկոոպի վարչություն |
5. | Հաշվետվություն տոնավաճառ-տոնավաճառներում առևտրի կետերի թվի և ապրանքաշրջանառության ծավալների վերաբերյալ | 1-տոն-առ | ամսական | տոնավաճառներ կազմակերպող, տնտեսավարող սուբյեկտներ |
6. | Հաշվետվություն չարտերային չվերթների և դրանց գծով ուղևորաշրջանառության վերաբերյալ | 1-չարտեր | ամսական | ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն |
7. | Տեղեկանք քաղաքացիների կողմից ՀՀ ներմուծվող և ՀՀ-ից արտահանվող գումարների չափերի ու իրերի քանակի և արժեքի վերաբերյալ | 1-ուղևոր | ամսական | ՀՀ մաքսային վարչություն |
8. | Տեղեկանք արտարժույթի փոխանակման կետերի թվի և շրջանառության ծավալների վերաբերյալ | տեղեկանք-4 | եռամսյակային | ՀՀ կենտրոնական բանկ, տեղական ինքնակառավարման մարմիններ |
9. | Տեղեկանք դրամի և արտարժույթի չվերահսկվող շրջանառության գնահատականի վերաբերյալ | տեղեկանք-5 | տարեկան | ՀՀ կենտրոնական բանկ |
10. | Հաշվետվություն անշարժ գույքի առուծախի վերաբերյալ | 1-գույք | եռամսյակային | ՀՀ քաղաքաշինության նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, տեղական ինքնակառավարման մարմիններ |
11. | Հաշվետվություն ավտոմեքենաների առուծախի վերաբերյալ | 1-ավտո | եռամսյակային | ՀՀ ներքին գործերի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն |
12. | Հաշվետվություն տուրիզմի և բիզնես-տուրիզմի վերաբերյալ | 1-տուր | եռամսյակային | ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարություն, տուրիստական գործունեությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներ |
13. | Հաշվետվություն հյուրանոցներում սպասարկվող անձանց թվաքանակի վերաբերյալ | 1-հյուր | եռամսյակային | Հյուրանոցներ և հյուրանոցային ծառայություններ մատուցող այլ ձեռնարկություններ ու կազմակերպություններ |
.-) Ապրանքաշրջանառության ծավալները հաշվարկվում (գնահատվում) են համաձայն ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչության կողմից մշակվող մեթոդական ցուցումների:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|