Գլխավոր տեղեկություն
Номер
N 622-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.06.2005-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2005.06.15/37(409) Հոդ.691
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
31.03.2005
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
07.04.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.06.2005
Дата вступления в силу
16.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
6 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 մարտի 2005 թվականի N 622-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ, «ՊՐՈԹԵԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 294-Ա, ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 1334-Ն ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1422-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ, «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Շիրակշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, առանձնացնել`

ա) բնակելի շենքերը (քաղ. Գյումրի, Արագածի 6-րդ թաղամաս, գնահատված արժեքը` 24627 հազ. դրամ) ու բնակելի շենքի անավարտ շինարարության օբյեկտը (քաղ. Գյումրի, Բուլվարային թաղամաս, գնահատված արժեքը` 30646 հազ. դրամ) և անհատույց օտարել Գյումրու քաղաքային համայնքին.

բ) փայտյա հյուրանոցը և ճաշարանը (քաղ. Գյումրի, Թետչերի փողոց, շենքերի մակերեսը` 571 քառ. մետր, գնահատված արժեքը` 3117 հազ. դրամ) և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:

Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:

1.2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1.1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

1.3. «Շիրակշին» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Շիրակշին» բաց բաժնետիրական ընկերության:

1.4. Սահմանել`

ա) «Շիրակշին» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 195772 հազ. դրամ,

բ) «Շիրակշին» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 156618 հազ. դրամ,

գ) մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 39155 հազ. դրամ:

1.5. «Շիրակշին» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 88958 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 38243 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 673 հազ. դրամ,

այլ ոչ ընթացիկ պարտավորությունների գծով` 30023 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 7730 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 4592 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորությունների գծով` 7697 հազ. դրամ:

Նշված պարտավորություններից բացի` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

1.6. «Շիրակշին» փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության բաժնետոմսերի գնահատված մեծության 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.11. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

2.1. «Շիրակշին» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված փայտյա հյուրանոցի և ճաշարանի գույքը, այդ թվում` շենքը` 570,6 քառ. մետր մակերեսով (այսուհետ` գույք) (քաղ. Գյումրի, Թետչերի փողոց) մասնավորեցնել մրցույթով:

2.2. Սահմանել`

ա) գույքի գնահատված արժեքը` 3117 հազ. դրամ,

բ) մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը` 779 հազ. դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ մասնավորեցվող գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

2.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

2.6. Մրցույթի հաղթողը մասնավորեցվող գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

2.7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

3.1. «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` անվանափոխելով «Աղանձոտ» փակ բաժնետիրական ընկերության:

3.2. Սահմանել`

ա) «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերության մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 14102 հազ. դրամ.

բ) մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 3526 հազ. դրամ:

3.3. «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 117 հազ. դրամ, այդ թվում՝

սոցիալական ապահովագրության գծով` 29 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 88 հազ. դրամ:

Նշված պարտավորություններից բացի` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

3.4. «Աղանձոտ» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին,

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը,

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.6. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում՝ աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:

3.7. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.8. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.9. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

4.1. «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Սամվել Աբրահամյանին (այսուհետ՝ գնորդ) (քաղ. Երևան, Նորագավիթ, 1-ին փող., տուն 30, անձնագիր` AA 0452531, տրված` 003-ի կողմից):

4.2. Սահմանել`

ա) «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 406625 հազ. դրամ,

բ) «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի գնահատված արժեքը` 325300 հազ. դրամ,

գ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 81325 հազ. դրամ:

4.3. «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2004 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 182202 հազ. դրամ, այդ թվում՝

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 8948 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 83846 հազ. դրամ,

առևտրային կրեդիտորական պարտքերի գծով` 27378 հազ. դրամ,

ստացված ընթացիկ կանխավճարների գծով` 9827 հազ. դրամ,

կարճաժամկետ բանկային վարկերի և փոխառությունների գծով` 5018 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 47185 հազ. դրամ։

Նշված պարտավորություններից բացի` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

4.4. «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը 1999-2003 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) «Էլեկտրոն» բաց բաժնետիրական ընկերության պանսիոնատում (քաղ. Երևան, Նորքի 2-րդ նրբանցք, 30) բնակվող փախստական ընտանիքներին ապահովել բնակարաններով կամ նրանց տալ դրամական փոխհատուցումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմանը համապատասխան,

բ) 2 տարվա ընթացքում կատարել 35 մլն դրամի չափով ներդրում և ապահովել 50 նոր աշխատատեղ, այդ թվում`

2005 թվականին կատարել 15 մլն դրամի չափով ներդրում և ստեղծել 20 նոր աշխատատեղ,

2006 թվականին կատարել 20 մլն դրամի չափով ներդրում և ստեղծել 30 նոր աշխատատեղ.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 1056795 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.6. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

4.7. Գաղտնի:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Երևան քաղաքի Աթոյան անցուղի, 13 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից վարձակալված 91.8 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ, քաղաքացի Կ. Հարությունյանին (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Աթոյան անցուղի, 11 շենք, բն. 15, անձնագիր` AA 0303794, տրված` 009-ի կողմից, 08.02.1996 թ.):

5.2. Սահմանել`

ա) գույքի գնահատված արժեքը` 465 հազ. դրամ,

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը` 1860 հազ. դրամ:

5.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 64896 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

6.1. «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Ինտերօրթո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը, այդ թվում` 724 քառ. մետր մակերեսով շենքը (քաղ. Գյումրի, Հանեսօղլյան փող., 28) և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը` բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:

Գույքի առանձնացման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարել «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ կետով սահմանված կարգով:

6.2. «Ինտերօրթո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրված գույքը, այդ թվում` 724 քառ. մետր մակերեսով շենքը (քաղ. Գյումրի, Հանեսօղլյան փող., 28) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել վարձակալ «Ինտերօրթո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

6.3. Սահմանել`

ա) գույքի գնահատված արժեքը` 186 318 հազ. դրամ,

բ) գույքի վաճառքի գինը` 46 580 հազ. դրամ:

6.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 983 688 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

6.6. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) մասնավորեցման գործընթացի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը.

բ) «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացուցիչներին:

6.7. Լուծարման հանձնաժողովին՝

ա) «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.

բ) «Պրոթեզավորման և կադրերի պատրաստման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր քաղաքի Էրեբունի փողոցի N 7 հասցեում գտնվող` 396.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով օտարել հավանական գնորդ Վաղինակ Բաղդասարյանին (այսուհետ` գնորդ) (Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Տաշիր, Անի թաղամաս, 10 մ/շ, բն. 26, անձնագիր` AA 0496477, տրված` 039-ի կողմից):

7.2. Սահմանել`

ա) գույքի գնահատված արժեքը` 19231 հազ. դրամ,

բ) գույքի վաճառքի գինը` 1923 հազ. դրամ:

7.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) եռամսյա ժամկետում «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը,

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 67013 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված 1923 հազ. դրամ գումարի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Սապֆիր» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող 15.4 տոկոս բաժնեմասը մասնավորեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 8-ի N 838 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 294-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 4-րդ կետի «ա» ենթակետում «6-ամսյա ժամկետում» բառերը փոխարինել «մինչև 2005 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 1334-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1.2-րդ կետում «անձնագիր` AB 02365199» բառերը փոխարինել «անձնագիր` AB 0236519» բառերով:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքն օտարելու մասին» N 1422-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 6.1-ին կետում «Երևանի Սվաճյան 44/1Ա-1, 156» բառերը փոխարինել «Երևանի Սվաճյան 44» բառերով:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 7
Երևան